Ցավակցություն Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, ազատամարտիկ, «Սոսե Մայրիկ» ջոկատի հրամանատար, գնդապետ Հայկ Հարությունյանի հանկարծամահ լինելու կապակցությամբ
in Russian – https://western-armenia.info/ru/archives/23322 in English – https://western-armenia.info/en/archives/23327 Խորին ցավակցությամբ եւ սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հուլիսի 18-ին, հայրենիքի համար մղված մարտերում ստացած ծանր վիրավորումների եւ երկարամյա ու անհաղթահարելի առողջական խնդիրների հետեւանքով հանկարծամահ է եղել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահի տեղակալ, ազատամարտիկ, Արցախյան երեք պատերազմների մասնակից, «Սոսե Մայրիկ» աշխարհազորային ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, հասարակական եւ ռազմական գործիչ, մեր շատ սիրելի ընկեր ու համախոհ, գնդապետ Հայկ Հարությունյանը։