Ա. ՍԱՐՈՅԱՆ. ՈՒՐԱՑՄԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ ԿԱՄ ԵՐԲ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՌՉԱԿՎՈՒՄ Է «ԹԱԿԱՐԴ» / А. САРОЯН. МАНИФЕСТ ОТРЕЧЕНИЯ, ИЛИ КОГДА РОДИНУ ОБЪЯВЛЯЮТ «ЛОВУШКОЙ»
ՈՒՐԱՑՄԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ ԿԱՄ ԵՐԲ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՌՉԱԿՎՈՒՄ Է «ԹԱԿԱՐԴ» Պետության «ղեկավարի» շուրթերից հնչող այն միտքը, թե Ղարաբաղյան շարժումը «ճակատագրական սխալ» էր, իսկ Արցախը՝ Հայաստանի համար «թակարդ», պարզապես քաղաքական գնահատական չէ։ Դա ազգային հիշողության, պատմական արդարության և պետականության գաղափարի վտանգավոր ժխտում է։ Երբ նահատակների արյունով պաշտպանված հայրենիքը ներկայացվում է որպես զարգացման խոչընդոտ, իսկ ազգային մաքառումը՝ որպես սխալ ճանապարհ, սա ոչ թե խաղաղության փիլիսոփայություն է, այլ պարտության արդարացում և պատասխանատվությունից փախուստ։ «Ինչո՞վ է Արցախը մերը եղել» հարցը պարզապես ցինիզմ չէ։ Դա պատմական իրականության ուրացում է։ Հայրենիքի պատկանելությունը միայն դպրոցներով, շենքերով կամ սեփականության վկայականներով չի չափվում։ Այն չափվում է դարավոր ներկայությամբ, սերունդների աշխատանքով, […]