Мир жаждет социального порядка

One thought on “Мир жаждет социального порядка

  1. Հոդվածում բարձրացրած հիմնախնդրի կարևորությունը կասկած չի հարուցում:
    Հայաստանում ևս առաջ է եկել անհապաղ լուծում պահանջող նույն կարևոր խնդիրը: Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հիմնական շահառու խմբակցությունների միջև առաջացել է անհանդուրժողականության մթնոլորտ, որը օրեցոր սրվում է, ինչը խիստ վտանգավոր է:
    Ըստ էության այդ խմբակցությունները երեքն են՝ գործարար առևտրաարդյունաբերական (գործատու) հատվածը, աշխատավորական (գործառու) հատվածը և բուն քաղաքացիական հասարակությունը իր բոլոր սոցիալական շերտերով: Այդ խմբերի միջև տեղի ունեցող շահերի բախումները մեծամասամբ ունեն օբյեկտիվ հիմքեր, որոնք առաջացել են համակարգային թերությունների, հակասությունների, հակաիրավական օրենսդրության ու, մեղմ ասած, ապաշնորհ պետական կառավարման հետևանքով:
    Այստեղ կարևոր է արձանագրել, որ նշված անցանկալի զարգացումների նկատմամբ պետությունն իր ինստիտուտներով ու կառավարչական ճյուղերով անտարբեր է: ՈՒ դա պատահական չէ, քանի որ այդ ինստիտուտին բնորոշ չե այլ կեցվածք: Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով մեր, ըստ էության երեք նշված խմբակցությունները միավորող միասնական իրական շահերը, գտնում ենք հույժ կարևոր կենտրոնացնել մեր գործունեությունը քաղհասարակության շրջանում ներքին համերաշխության վերահաստատման վրա ու հաջող ընթացքի դեպքում դարձնել այն մշտատև:
    Ներկայումս փորձ է արվում ձևավորել «ՀԱՄԱՔԱՅԼ» կոչվող քաղաքացիական հարթակ, որի նպատակն է շփումների միջավայր ստեղծել քաղհասարակության (անհատներ, ՀԿ-ներ, մասնագետներ և այլն), գործատուների (գործարար հատվածի) ու գործառուների (համքարություններ, արհմիություններ) շահառու խմբերի համար:

Добавить комментарий