Ռուբեն Նահատակյան. Տիեզերական արքա Տիգրան Մեծ.

աշխարհակալության էությունը Տիգրան Մեծն Արտաշեսյան արքայատոհմի արժանավոր ու վառ ներկայացուցիչներից մեկն է և հայոց պետականության հզորության պարծանքը: Նա հայկական մարդասիրական կայսրության տիպիկ դեմքն է, որի ավանդույթները մեզանում արմատավորվել են աստվածազարմ Հայկազունիների կամ Հայկազյանների գահատոհմի ժամանակաշրջանում:

Ռուբեն Նահատակյան. Հոգեբանական վահան

(գործնական դիտարկումներ) Մարդը հոգեբանական խոցելի էակ է, որն ունի բոլոր հնարավորությունները պաշտպանված և ապահովված լինելու համար: Այդ նպատակին հասնելու համար պետք է արվեն համապատասխան կանխարգելիչ քայլեր և գործողություններ: Հոգեբանական ծառայություններ միշտ էլ եղել են, բայց այսպիսի ծայրահեղ իրավիճակում պետք է հանրային բուժարարության համալիր ծրագիր, որը կբացառի սխալն ու վրիպումը:

Ռուբեն Նահատակյան. Հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանության մասին

Ոչ մի հայ երբեք չի ների հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը, քանի որ դա խաթարել է մեր կեցությունն ու ապրելու իրավունքը: Դա խոր և անջնջելի հետք է թողել մեր հոգու մեջ: Դժնի եղեռնի ժամանակ հայերը հզոր պատերազմ են մղել անարգ թշնամու դեմ՝ ինքնասիրության և արժանապատվության դասեր տալով: Մենք հավերժության ճամփորդն ենք, և մեզ մահ չկա:

Ռուբեն Նահատակյյան.Կորոնավիրուսի հիմնախնդիրը և անհատի գործոնը

1.Մեր դիտարկումներով և կարծիքով շատ վարակներ, այդ թվում նաև կորոնավիրուսը(պսակավիրուս) ունի արհեստական ծագում և բավականին մութ նպատակներ: Սա արհեստավարժ փորձագետների համոզումն ու տեսակետն է:

Ռուբեն Նահատակյան. Քամական համակարգը և ձևախեղումների հիմնախնդիրը

Շատ բաներ թվում են անհասկանալի և անբացատրելի, բայց դա միայն առաջին և հպանցիկ հայացքից: Ամեն ինչ համակարգված է և ծրագրված: Հարցն այն է, որ այժմյան իրավիճակն ամբողջ աշխարհում և նաև Հայաստանում գտնվում է քամական ուժերի ձեռքին ու ենթակա է այդ համակարգի իմաստասիրությանը: Օրինակ՝ Եվրոպան ամբողջությամբ հայտնվել է այս գաղափարների հորձանուտում և հոգեվարքի մեջ է: Քրիստոնեական համակարգն այս մայրցամաքում արդեն գոյություն չունի, որը մեծ ողբերգություն է: Կարծում եմ՝ եվրոպական հասարակությանը սպառնում է սոդոմ-գոմորի ճակատագիրը և վերջնական կործանում:

Ռ. Զուրիկյան. Սամվել Կարապետյան.մշակութային ֆիդայի

Սամվել Կարապետյան…Հիրավի՜ առասպելական մի անուն, որը խորհրդանշում է հայրենիքին և մշակույթին անսահման նվիրվածություն և բոլորանվեր սեր: Նա Հայի տեսակի մարմնավորումն է, որը խիզախ պայքարի ձեռնոց էր նետել տականքին, մշակույթն սպանող պլեբսին:

Միջազգային հարաբերությունների մասնագետների պատրաստում

Երեվանի Ա. Մկրտչյանի ան․ տնտեսաիրավագիտական համալսարան եւ նրա միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ունի պետական լիցենզիա եւ հավատարմագրում (տես ‘ http://www.mtih.am/?module=article&utility=show_article&type=static&id_article=20&view=3&lang=ru ), հայտարարում է ընդունելություն միջազգային հարաբերությունների ֆակուլտետ,

Ռ. Նահատակյան. Ժողովրդի սիրեցյալ զորավարը

           Անդրանիկ Թորոսի Օզանյանը(1965-1927) ժողովրդի ճանաչված զորավարն էր և մարմնավորում էր համազգային նվիրական տրամադրությունները: Նա, հարկավ, քաղաքական գործիչ չէր, բայց կարողանում էր կողմնորոշվել քաղաքական գործընթացներում և լինել հայրենիքի պաշտպանության առաջավոր դիրքերում:

Ալեքսանդր Մանասյանի դասախոսություն Արցախի ԱԺ-ում՝ Ղարաբաղյան հակամարտության թեմայով

14.10.2019 Աղբյուր 2019 թ. հոկտեմբերի 14-ին, ԱՀ Ազգային ժողովի գրադարանում փիլիսոփայության պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը հանդես է եկել «Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային քաղաքականության և իրավունքի համատեքստում» թեմայով դասախոսությամբ:

Ա. Մանասյան. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁ ՄԵԿ ԴԱՐ ԱՆՑ

(in Russian / на русском — https://crossroadorg.info/manasyan_2015/ In English — https://crossroadorg.info/en/manasyan_2015_en/) Աղբյուր (PDF) ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ   2015 թ. ապրիլի 24-ին հայ ժողովուրդը խոնարհումով խնկարկեց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Այդ օրը մեզ հետ էր ողջ առաջադեմ մարդկությունը, որի համար 1915 թվականը և ապրիլի 24-ը դարձել են մարդկության դեմ ամենածանր հանցագործության` ցեղասպանության դատապարտման ու կանխարգելման խորհրդանիշեր: Օսմանյան կայսրության և դրանից հետո հանրապետական Թուրքիայի կողմից իրագործած Եղեռնը հայ ժողովրդի մոտ կմնա որպես վերք, որը չի սպիանա, եթե հանցագործը չարժանանա համընդհանուր դատապարտման, եթե նա չապաշխարհի ու հայերին չվերադարձնի այն, ինչը նրանցից խլել է դավադիր սպանությամբ: Ցեղասպանության շուրջ լռության տասնամյակներից հետո այդ ոճիրը համեմատաբար նոր է […]

Գիտության նոր կենտրոն

In English — here, на русском — здесь. Մի խումբ գիտնականներ և հետազոտողներ մտահոգված են գիտության և հանրության հուզող հիմնախնդիրների հարցում: Մենք հետազոտումենք տարբեր ոլորտներ և ունենք հրապարակված բազմաթիվ աշխատություններ ու գիտական հոդվածներ: Ընդորում, մենք ունենք նաև միջազգային համարում, քանի որ հանդեսենք գալիս նաև օտար պարբերականներում և գիտաժողովներում:

Վարդան Գրիգորյան. ԻՆՉՊԵՍ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԳԱՑԱԾ ԵՐԿՐՈՒՄ

Վ.Գրիգորյանը 1911թ. Էնդրյու Քարնեգիի հիմնադրած Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի 12-րդ նախագահն է։ Որքան էլ պարադոքսալ թվա, գլոբալ կապի և վայրկենական հեռահաղորդակցման ներկայիս դարաշրջանում մեր հասարակությունում նկատվում են գիտելիքային քաղցի նշաններ։ Պնդում եմ, որ իրավիճակը հենց այդպես է։ Ժամանակակից աշխարհը հեղեղված է տվյալներով ու տեղեկություններով, սակայն մեր առջև ծառացած մարտահրավերների հակազդման ուղիների իրական ըմբռնումը և հստակ տեսլականը գրեթե բացակայում են։ Հեռուստաէկրանին հայտնվող «խոսող գլուխները» մեզ հաղորդում են ձայնային հնչյուններ, իսկ ինտերնետը հրամցնում է միլիարդավոր տեքստային տողեր, միլիոնավոր տեսանյութեր, պատկերներ և այլ «բովանդակություն» այնպիսի ծավալներով, որ որևէ մարդ արարած կամ նույնիսկ տասը կամ հազարը ի զորու չէ յուրացնել։ Ամբողջ աշխարհում տղամարդիկ, կանայք […]

Կազմակերպության մասին

in English — http://crossroadorg.info/hy/about_1_en/ in Russian — http://crossroadorg.info/hy/about_1/ «Խաչմերուկ» սոցիոլոգիական եւ քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական կազմակերպություն Ռուսերեն — Общественная организация социологических и политологических инициатив “Перекрёсток”. Անգլերեն — Public organization of sociological and political science initiatives “Crossroad”.