Ռուբեն Նահատակյան. Տիեզերքը և մենք

Պետք է նշել, որ մարդկության պատմությունը դեռևս խորունկ գիտական եղանակով ուսումնասիրված չէ և գտնվում է մակերեսային զննության շրջափուլում: Սա վտանգավոր վիճակ է, քանի որ ճշգրտորեն չի արձանագրում օրինաչափությունները և կանխորոշում զարգացման միտումները: Նախկին և ներկայիս գիտնականները հիմնականում անտեսում են Բնության և Տիեզերքի օրենքները և դրանք չեն դիտարկում մարդկային հասարակության հարթությունում: