Ռուբեն Նահատակյան. Նոր քաղաքակրթության ուրվապատկերը

Մենք այժմ ապրում ենք առարկայական ու լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների պայմաններում: Սա աներկբա և կասկած չհարուցող փաստ է: Երկրի վրա իշխող ապակառուցողական և մութ ուժերը մտադիր են «լուծել» մարդկության հիմնախնդիրները յուրովի և դաժանաբար: Խոսքն այն մասին է, որ նախատեսվում է ոչնչացնել հսկայական թվով մարդկանց, աղքատացնել, խարխլել տնտեսական հիմքերը, բարոյապես խեղել մարդուն և այլն՝ հասնելով իրենց համար բարենպաստ և ընդունելի մի վիճակի: Կորոնավիրուսի այս կացությունը դրա արտահայտություններից  մեկն է:

Ռուբեն Նահատակյան. Տիեզերքը և մենք

Պետք է նշել, որ մարդկության պատմությունը դեռևս խորունկ գիտական եղանակով ուսումնասիրված չէ և գտնվում է մակերեսային զննության շրջափուլում: Սա վտանգավոր վիճակ է, քանի որ ճշգրտորեն չի արձանագրում օրինաչափությունները և կանխորոշում զարգացման միտումները: Նախկին և ներկայիս գիտնականները հիմնականում անտեսում են Բնության և Տիեզերքի օրենքները և դրանք չեն դիտարկում մարդկային հասարակության հարթությունում:

Ապրելու ռազմավարություն

Ժամանակը բաժանվեց երկու տարաբևեռ մասի՝ նախակորոնավիրուսային և հետկորոնավիրուսային դարաշրջանների,որոնք սկզբունքորեն տարբեր իրողություններ են: Սա յուրատեսակ մի ջրբաժան եղավ մարդկանց պատկերացումների և ըմբռնումների առումով: Թվում է, թե մենք գործ ունենք ցիկլային զարգացման մի երևույթի հետ: Նախկինում եղել է աղավաղված մի աշխարհ, ծուռ հայելիների թագավորություն, ուր չեն եղել ճշմարտություն, արդարություն և մաքրություն: Մարդկանց հասցրել էին ծայրահեղ աղքատության և հոգևոր դատարկության: Մենք մոռացել էինք կյանքի մշակույթը և ապրում էին անհետաքրքիր և անլիարժեք: Սա զգալիորեն նսեմացնում էր կյանքի արժեքներն ու իմաստը՝ կեցությունը վերածելով տաղտկալի և անհեթեթ մի ոլորտի: Այժմ մարդիկ արդեն ձանձրացել են այդ ամենից և այլևս չեն ուզում ապրել հնացած և իրենց դարն […]

Ռ. ՆԱՀԱՏԱԿՅԱՆ. Մարդը մեղեդի է…

(քնարական խոհեր) Մարդը չքնաղ մի մեղեդի է, որը հնչում է միայն իրեն հատուկ հնչյուններով ու ռիթմով: Ընդ որում, այդ նվագը ներդաշնակվում է Բնության և Տիեզերքի մելոսի հետ, քանի որ նա կտրված չէ ոչնչից, այլ կազմում է գեղեցիկ մի ամբողջություն: Մարդը բնությունից վերցնում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է; Եվ սա նման է հեքիաթի և այն էլ զարմանահրաշ հեքիաթի:

Է.Կուստուրիցան և գիտությունը

Աշխարհահռչակ կինոբեմադրիչ Էմիր Կուստուրիցան ճշգրիտ և սպառիչ կերպով է բնութագրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:   ( Эмир Кустурица о коронавирусе  https://delanetmne.livejournal.com/379403.html ) Եվ դա պատահական չէ, քանի որ նա մեծ վարպետ է և ունի խորաթափանց միտք ու արվեստագետի պատկառելի վաստակ: Անվանի կինոգործչի երկրպագուները միշտ էլ հիացել են նրա բարձրաճաշակ ֆիլմերով:

Ռուբեն Նահատակյան. Քամական համակարգը և ձևախեղումների հիմնախնդիրը

Շատ բաներ թվում են անհասկանալի և անբացատրելի, բայց դա միայն առաջին և հպանցիկ հայացքից: Ամեն ինչ համակարգված է և ծրագրված: Հարցն այն է, որ այժմյան իրավիճակն ամբողջ աշխարհում և նաև Հայաստանում գտնվում է քամական ուժերի ձեռքին ու ենթակա է այդ համակարգի իմաստասիրությանը: Օրինակ՝ Եվրոպան ամբողջությամբ հայտնվել է այս գաղափարների հորձանուտում և հոգեվարքի մեջ է: Քրիստոնեական համակարգն այս մայրցամաքում արդեն գոյություն չունի, որը մեծ ողբերգություն է: Կարծում եմ՝ եվրոպական հասարակությանը սպառնում է սոդոմ-գոմորի ճակատագիրը և վերջնական կործանում:

Ռ. Զուրիկյան. Սամվել Կարապետյան.մշակութային ֆիդայի

Սամվել Կարապետյան…Հիրավի՜ առասպելական մի անուն, որը խորհրդանշում է հայրենիքին և մշակույթին անսահման նվիրվածություն և բոլորանվեր սեր: Նա Հայի տեսակի մարմնավորումն է, որը խիզախ պայքարի ձեռնոց էր նետել տականքին, մշակույթն սպանող պլեբսին:

Միջազգային հարաբերությունների մասնագետների պատրաստում

Երեվանի Ա. Մկրտչյանի ան․ տնտեսաիրավագիտական համալսարան եւ նրա միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ունի պետական լիցենզիա եւ հավատարմագրում (տես ‘ http://www.mtih.am/?module=article&utility=show_article&type=static&id_article=20&view=3&lang=ru ), հայտարարում է ընդունելություն միջազգային հարաբերությունների ֆակուլտետ,

ԱՆԿԱԽ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ ԵՒ ՀԿ”ԽԱՉՄԵՐՈՒԿ”

Հրավիրում են հերթական հանդիպմանը հայկական օրակարգի շուրջ. Այն տեղի կունենա փետրվարի 19-ին ՝ ժամը 15: 00-ին: Թեմա։ Առողջության կարեւորության գիտակցումը կյանքում. Մարմնի եւ շրջակա միջավայրի փոխազդեցության անհայտ ասպեկտները: Վարող ‘ Սերգեյ Ավագյան, ակուպունկտուրայի և բիոռեզոնանսի մասնագետ: Ունի վարպետության դասեր անցկացնելու փորձ։ Հիշեցնենք հանդիպումների անցկացման կանոնները։ Հաղորդավարը 30 րոպեի ընթացքում շարադրում է իր թեզը ։  Այնուհետեւ 15 րոպե հարցերին եւ 15 րոպե ելույթներին եւ քննարկման. Այնուհետեւ, 30 րոպե ազատ շփում ըստ ներկաների ցանկության: Պատրաստ է ապագա հանդիպումների ծրագիրը։ Այն ներառում է զրույցներ հայոց պատմության, մշակույթի, հասարակության իրավական ասպեկտների, հնդկական վեդիական մշակույթի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, տարբեր տարածաշրջաններում հայերի իրավիճակի, ցեղասպանության հարցերը, […]