Ապրելու ռազմավարություն

Ժամանակը բաժանվեց երկու տարաբևեռ մասի՝ նախակորոնավիրուսային և հետկորոնավիրուսային դարաշրջանների,որոնք սկզբունքորեն տարբեր իրողություններ են: Սա յուրատեսակ մի ջրբաժան եղավ մարդկանց պատկերացումների և ըմբռնումների առումով: Թվում է, թե մենք գործ ունենք ցիկլային զարգացման մի երևույթի հետ: Նախկինում եղել է աղավաղված մի աշխարհ, ծուռ հայելիների թագավորություն, ուր չեն եղել ճշմարտություն, արդարություն և մաքրություն: Մարդկանց հասցրել էին ծայրահեղ աղքատության և հոգևոր դատարկության: Մենք մոռացել էինք կյանքի մշակույթը և ապրում էին անհետաքրքիր և անլիարժեք: Սա զգալիորեն նսեմացնում էր կյանքի արժեքներն ու իմաստը՝ կեցությունը վերածելով տաղտկալի և անհեթեթ մի ոլորտի: Այժմ մարդիկ արդեն ձանձրացել են այդ ամենից և այլևս չեն ուզում ապրել հնացած և իրենց դարն […]

Ռ. ՆԱՀԱՏԱԿՅԱՆ. Մարդը մեղեդի է…

(քնարական խոհեր) Մարդը չքնաղ մի մեղեդի է, որը հնչում է միայն իրեն հատուկ հնչյուններով ու ռիթմով: Ընդ որում, այդ նվագը ներդաշնակվում է Բնության և Տիեզերքի մելոսի հետ, քանի որ նա կտրված չէ ոչնչից, այլ կազմում է գեղեցիկ մի ամբողջություն: Մարդը բնությունից վերցնում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է; Եվ սա նման է հեքիաթի և այն էլ զարմանահրաշ հեքիաթի:

Է.Կուստուրիցան և գիտությունը

Աշխարհահռչակ կինոբեմադրիչ Էմիր Կուստուրիցան ճշգրիտ և սպառիչ կերպով է բնութագրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:   ( Эмир Кустурица о коронавирусе  https://delanetmne.livejournal.com/379403.html ) Եվ դա պատահական չէ, քանի որ նա մեծ վարպետ է և ունի խորաթափանց միտք ու արվեստագետի պատկառելի վաստակ: Անվանի կինոգործչի երկրպագուները միշտ էլ հիացել են նրա բարձրաճաշակ ֆիլմերով:

Ռուբեն Նահատակյան. Տիեզերական արքա Տիգրան Մեծ.

աշխարհակալության էությունը Տիգրան Մեծն Արտաշեսյան արքայատոհմի արժանավոր ու վառ ներկայացուցիչներից մեկն է և հայոց պետականության հզորության պարծանքը: Նա հայկական մարդասիրական կայսրության տիպիկ դեմքն է, որի ավանդույթները մեզանում արմատավորվել են աստվածազարմ Հայկազունիների կամ Հայկազյանների գահատոհմի ժամանակաշրջանում:

Ռուբեն Նահատակյան. Հոգեբանական վահան

(գործնական դիտարկումներ) Մարդը հոգեբանական խոցելի էակ է, որն ունի բոլոր հնարավորությունները պաշտպանված և ապահովված լինելու համար: Այդ նպատակին հասնելու համար պետք է արվեն համապատասխան կանխարգելիչ քայլեր և գործողություններ: Հոգեբանական ծառայություններ միշտ էլ եղել են, բայց այսպիսի ծայրահեղ իրավիճակում պետք է հանրային բուժարարության համալիր ծրագիր, որը կբացառի սխալն ու վրիպումը:

Ռուբեն Նահատակյան. Հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանության մասին

Ոչ մի հայ երբեք չի ների հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը, քանի որ դա խաթարել է մեր կեցությունն ու ապրելու իրավունքը: Դա խոր և անջնջելի հետք է թողել մեր հոգու մեջ: Դժնի եղեռնի ժամանակ հայերը հզոր պատերազմ են մղել անարգ թշնամու դեմ՝ ինքնասիրության և արժանապատվության դասեր տալով: Մենք հավերժության ճամփորդն ենք, և մեզ մահ չկա: