- «Խաչմերուկ» կազմակերպությունն զբաղվում է հանրային առողջության օրախնդրական հարցերով, որոնք էական նշանակություն ունեն մեզ համար։ Այժմ հասարակությունը հիվանդ է և կարիք ունի դարմանելու: Մենք խնդիր ունենք ապաքինելու հանրային հիվանդ օրգանիզմը՝ ելնելով բնության և տիեզերական օրինաչափություններից:
2.Այսօրվա միջազգային իրավիճակը շատ բարդ է և վտանգավոր: Մարտահրավերներն ու սպառնալիքները շոշափելի են: Կենսական հարց է սոցիալական և քաղաքակրթական լուրջ տեսություն ստեղծելը, որն ամեն ինչ կդնի իր տեղը: Դրա համար հարկ է ստեղծել մի կարևոր փիլիսոփայություն, որը կծառայի որպես համախմբող առանցք և ներդաշնակեցնող միտք, օրինակ՝ հեղինակավոր մի ազնվականի կերպարի շուրջ:
3.Ազգային առաջադիմական հայեցակարգ մշակելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան միջավայր, որը կսնուցի այդ գաղափարները և առարկայական կդարձնի դրա կենսագործումը: Հակառակ դեպքում այդ ամենը կլինի սոսկ տեսական մտամարզանք և անհաջող գիտափորձ:
- Մենք կարող ենք հաջողություն ունենալ միայն այն դեպքում, երբ խելամտորեն համադրենք ազգային, քաղաքակրթական և համամարդկային արժեքները: Սա կհանգեցնի ներդաշնակության մթնոլորտի ստեղծմանը, որը արարչական գործերի հիմքն է:
5.Մենք չենք կարող մոռանալ աստվածային արժեքները, քանի որ սերտորեն կապված ենք Տիեզերքի հետ և նրա մի մասն ենք: Իսկ աստվածային գիտելիքը բոլոր գիտությունների հիմքն ու պատվանդանն է: Հավատն ու հոգևոր տեխնոլոգիաները վճռական դեր ունեն մարդկային հասարակության մեջ:
6.Մենք պետք է կրթենք և դաստիարակենք նոր սերունդ, որը Հայոց քաղաքակրթության և մարդկային բարձր արժեքների կրողն է լինելու: Սա առանցքային և հիմնարար արժեք ունի, քանի որ դաստիարակում է նոր ըմբռնումների և պատկերացումների սերունդ: Շատ կարևոր է ունենալ իրավական գիտակցություն, որն այժմ մեր հանրության մեջ բացակայում է:
7.Մեր ծրագրերի իրականացման համար մենք պետք է միտումնավոր և նպատակասլաց կերպով համագործակցել իշխանությունների հետ՝ օգտագործելով բոլոր լծակները: Հետևաբար կառավարման դժվարությունների և խնդիրների գիտական հետազոտությունը դառնում են մեր ուշադրության առարկան հիմնական սկզբունքը: Դրա համար պետք է լրջորեն նախապատրաստվել:
8.Պետք է առաջնորդվել ամբողջացման իմաստասիրությամբ և մերժել հատվածական մոտեցումները, որոնք կործանարար են մեր զարգացման և երկրի համար: Ըստ այդմ էլ Սրցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը և Կիլիկյան Հայաստանը մեկ ամբողջի՝ Հայաստանի մասերն են: Պետք է զգուշանալ աշխարհաքաղաքական խաղերից:
- Այժմ խիստ այժմեական և արդիական է ազգային ռազմավարության մշակումը, որը համառորեն չի ստեղծվում, քանի որ մեզանում տիրում են հին կարծրատիպերը է և օտար քաղաքական տեսությունների համակարգը: Դրա տխուր հետևանքն են մեր ամբողջական հայրենիքի տրոհումը և մեր տկարացումը:
- Մենք պետք է օգտվենք սոցիալական մեր հզոր էներգիայից և խթանենք դրական զարգացումները ծրագրային դրույթների տեսքով: Իսկ էներգիայի անտեղի վատնումները հսկայական են և մտահոգիչ:
11.Անհրաժեշտություն է տարեց մարդկանց և իմաստունների ակտիվացումը, որը կօգնի ղեկավարներին վերլուծել խրթին հարցերը: Բայց ոչ մի իշխանություն չի կարող գործել առանց փորձառու և իմաստուն մեծերի օգնության: Այնպես որ, այն պետք է ինքն իրեն ստեղծվի:
12.Մենք պետք է խուսափենք պատահական և արկածախնդիր գաղափարներից և մարդկանցից ու մեր միջավայրը զերծ պահել ներքին ցնցումներից: Սա գործունեության անվտանգության հարց է: Խնդիրը զգաստամտության և սթափության մեջ է:
«Խաչմերուկ» հասարակական կազմակերպություն
08.12.2019թ.