in Russian – https://western-armenia.info/ru/archives/23322
in English – https://western-armenia.info/en/archives/23327
Խորին ցավակցությամբ եւ սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հուլիսի 18-ին, հայրենիքի համար մղված մարտերում ստացած ծանր վիրավորումների եւ երկարամյա ու անհաղթահարելի առողջական խնդիրների հետեւանքով հանկարծամահ է եղել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահի տեղակալ, ազատամարտիկ, Արցախյան երեք պատերազմների մասնակից, «Սոսե Մայրիկ» աշխարհազորային ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, հասարակական եւ ռազմական գործիչ, մեր շատ սիրելի ընկեր ու համախոհ, գնդապետ Հայկ Հարությունյանը։
Հայկ Հարությունյանն այն վեհ ու առինքնող կերպարն էր, ով իր ապրած 58 տարիների ընթացքում բոլորի համար դարձավ հայրենասիրության, մարդասիրության, ընկերասիրության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:
Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո Հայկ Հարությունյանն ակտիվորեն ներգրավվեց ազատամարտիկների վետերանական շարժման մեջ։ Գլխավորելով «Ազատամարտիկ» աշխարհազորայինների ռազմահայրենասիրական կազմակերպությունը՝ նա, չնայած բազմաթիվ մարտական վիրավորումներին, անձամբ էր զբաղվում վիրավոր մարտիկների եւ զոհված Հերոսների ընտանիքներին ամենօրյա օգնության կազմակերպմամբ։
Լինելով Հայրենիքի պաշտպանների հերոսական սերնդի վառ ներկայացուցիչ եւ Սասունի հայերի հետնորդ, Հայկ Հարությունյաննն ապրում է Հայրենիքի, այդ թվում՝ Սասուն աշխարհի, կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ ի վերջո գալու է արդարության ու հաղթանակի, ինչպես իր պատմական Հայրենիքի, այնպես էլ Արցախի ազատագրման օրն ու ժամը։
Եվ որպես հայկական օջախի պահապան հայր, ազատամարտիկների շարժման կազմակերպիչներից, նա այդ վսեմ զգացմունքները փոխանցեց իր զավակներին, երիտասարդ զինվորներին եւ ազատամարտիներին, ովքեր այսօր ապրում են այդ բարձր հայկական արժեքներով։ Եվ դա իր հոգու թելադրանքն էր։ Հենց այդ հայրենասիրական զգացմունքներից էլ ձեւավորվում է իսկական Քաղաքացու եւ Հայի կերպարը։
Մենք մշտապես բարձր ենք գնահատել Հայկ Հարությունյանի հայրենանվեր ու հասարակական գործունեությունը եւ նրա զգալի ավանդը Արեւմտյան Հայաստանի Հայերի Պաշտպանության Ուժերի զարգացման գործում, ինչպես նաեւ իր պատասխանատու դերը Արեւմտյան Հայաստանի հայերի պետական կառույցների կազմավորման գործում, այդ թվում՝ որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահի տեղակալ եւ Խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների, Կառավարության անդամների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր պետական կառույցների, ազատամարտիկների եւ գաղափարակիցների անունից մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Հայկ Հարությունյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում նրանց տոկունություն ու ոգու արիություն։
Այս դժվարին պահին մենք հոգով եւ մտքով ձեզ հետ ենք եւ կիսում ենք ձեր ցավն ու կսկիծը՝ այս անդառնալի ու ծանր կորստյան կապակցությամբ։
Մարտիկ Գասպարյան
Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան Պետություն) Նախագահ
Տիգրան Փաշաբեզյան
Արևմตյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան Պետություն) Վարչապետ
Արմեն Տեր-Սարգսյան
Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Ռադիկ Խամոյան
Անվտանգության խորհրդի քարտուղար, Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան Պետություն) Երկրորդ Նախագահ
Գեներալ Նարեկ Աբրահամյան
Արևմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի հրամանատար
18.07.2026 թ.