Ռուբեն Նահատակյան. Նոր քաղաքակրթության ուրվապատկերը
Մենք այժմ ապրում ենք առարկայական ու լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների պայմաններում: Սա աներկբա և կասկած չհարուցող փաստ է: Երկրի վրա իշխող ապակառուցողական և մութ ուժերը մտադիր են «լուծել» մարդկության հիմնախնդիրները յուրովի և դաժանաբար: Խոսքն այն մասին է, որ նախատեսվում է ոչնչացնել հսկայական թվով մարդկանց, աղքատացնել, խարխլել տնտեսական հիմքերը, բարոյապես խեղել մարդուն և այլն՝ հասնելով իրենց համար բարենպաստ և ընդունելի մի վիճակի: Կորոնավիրուսի այս կացությունը դրա արտահայտություններից մեկն է: