Խաժակ Խաչիկյան. Առանց շղարշ
Առանց շղարշ Խաժակ Խաչիկյան 21 Հուլիս 2021 տարի, Ս. Պետերբուրգ:
Առանց շղարշ Խաժակ Խաչիկյան 21 Հուլիս 2021 տարի, Ս. Պետերբուրգ:
in Russian – http://crossroadorg.info/a-manasyan_21-10-2020/ Ալեքսանդր Մանասյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ 21 հոկտեմբերի, 2020 թ Մեր առջև ծառացած համազգային խնդրիների լուծումը պետական կառույցների և ազգային հասարակագիտական ներուժի միջև աշխատանքային կայուն կապերի ու համագործակցության մեջ պետք է փնտրել: Դա անպայման ենթադրում է համատեղ աշխատանք: Դա, և միայն դա կարող է ապահովել կատարվող աշխատանքների արդյունավետությունը, նրանց ուղղվածությունը դեպի համազգային կարևորության հրատապ խնդիրները, որոնց հետազոտության արդյունքները օր առաջ պետք է դառնան Պետական պատվիրատուի և Կատարողի (գիտական խմբի) համատեղ քննարկման առարկա: Ահա այդ հիմնախնդիրները:
in English – http://crossroadorg.info/en/z_13-6-2020_en/ in Russian — http://crossroadorg.info/z_13-6-2020/ 2020 թ.-ի հունիսի 13-ին “Խաչմերուկ” հասարակական կազմակերպության նախագծի շրջանակներում անցկացվեց Zoom-ում հաջորդ վեցերորդ առցանց քննարկումը: “Հայ փախստականները և ներքին տեղահանվածները, նրանց տեղը և դերը բանակցային գործընթացում” Մարիամ Ավագյան, «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող:
in English – http://crossroadorg.info/en/z_a_9-6-2020_en/ in Russian – http://crossroadorg.info/z_a_9-6-2020/ 2020 թ.-ի հունիսի 9-ին, «Խաչմերուկ» ՀԿ նախագծի շրջանակներում, Zoom- ում կանցկացվի չորրորդ առցանց վիդեոկոնֆերանս: Թեմա` «Ադրբեջանի դարավոր ուղին՝ այլատյացությունից և ռազմական հռետորաբանությունից մինչև ցեղասպանությունների բազմակի հանցագործություններ»: Բանախոս` Հովիկ Ավանեսով, ՄՄՀ «Կովկասագիտության կենտրոն»-ի գիտաշխատող: Սկիզբը՝ Մոսկվայի ժամանակով 18:00 (Երևանի ժամանակով 19:00, Լոնդոնի ժամանակով 16:00):
հայեցակարգ և իրականություն Մեզանում Արցախի հիմնախնդիրը և դրա հետ կապված հարցերը շատ են խճճված ու պարզունակացված: Փորձենք լինել առավելագույնս հետևողական և բծախնդիր, որպեսզի խուսափենք անհարկի տեղապտույտից և անընդհատ կրկնվող սխալներից: Անհրաժեշտ է, այսպես կոչված, Ադրբեջանից խլել նախաձեռնությունը և անցնել դիվանագիտական հարձակման ու գործնական քայլերի:
in English – https://crossroadorg.info/en/zoom_30-5-2020_en/ in Russian – https://crossroadorg.info/zoom_30-5-2020/ Շաբաթ օրը՝ մայիսի 30-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (Մոսկվայում և Բեյրութում՝ 18:00-ին, Լոնդոնում՝ 16:00-ին), ըստ «Խաչմերուկ» հասարակական կազմակերպության նախագծի, հաջորդ առցանց քննարկումն անցկացվելու է Zoom-ում: Թեման է՝ «Արցախը տեղեկատվական պատերազմում: Ինչպե՞ս կարող ենք օգնել»:
(հայեցակարգային զննություն) Հայի տեսակն իր պատմական զարգացման ողջ ընթացքում մշտապես եղել է քաղաքակրթական առաքյալ, քանի որ ամենուրեք տարածել է մշակութային արժեքներ և հարստացրել մարդկությանը: Հայերը կատարել են ուսուցիչների և վարժապետների անզուգական դեր: Այս հանգամանքը առաջավոր մարդիկ բարձր են գնահատել և ընկալել են մեր քաղաքակրթիչ անփոխարինելի գործառույթը: Այսպես հայկական մշակութային ժառանգություն է նաև Պելազգյան(Աբեղյանք) կամ Մինոսյան քաղաքակրթությունը, որովհետև մշակութաբանական էանիշներով (ատրիբուտներ) այն շատ ընդհանրություններ ունի մեր մշակույթի հետ: Անգամ այժմյան կրետացիները պնդում են, որ իրենք հույներ չեն, այլ կրետացիներ: Բավականին ուշագրավ փաստ է: Էլ չենք նշում մեր նախնիների Ամերիկայում թողած հսկայական հետքերի մասին:
Цикл телепередач “ՕՐ ԲԱՌԸ ԿՈՆՖԼԻԿՏՈՒՄ” Александра Манасяна на АрцахТВ.
in English – http://crossroadorg.info/en/ararat_en/ in Russian – http://crossroadorg.info/ararat/ Հանուն ինքնապահպանման՝ մարդկության դեմ փաստացի պատերազմ սանձազերծած վաշխառուական քաղաքակրթական համակարգը, կառավարման բացահայտ և անտես կենտրոններով, աշխարհը կանգնեցրել է աննախադեպ աղետի առաջ։ Մարդկությանը սպառնացող բազում աղետների մասին հեղինակավոր մտավոր շրրջանակներից հնչեցվող ահազանգերը զարմանալիորեն անարձագանք են մնում։ Մինչդեռ, օրակարգում այլևս մարդկության լինել– չլինելու հարցն է։
Մենք այժմ ապրում ենք առարկայական ու լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների պայմաններում: Սա աներկբա և կասկած չհարուցող փաստ է: Երկրի վրա իշխող ապակառուցողական և մութ ուժերը մտադիր են «լուծել» մարդկության հիմնախնդիրները յուրովի և դաժանաբար: Խոսքն այն մասին է, որ նախատեսվում է ոչնչացնել հսկայական թվով մարդկանց, աղքատացնել, խարխլել տնտեսական հիմքերը, բարոյապես խեղել մարդուն և այլն՝ հասնելով իրենց համար բարենպաստ և ընդունելի մի վիճակի: Կորոնավիրուսի այս կացությունը դրա արտահայտություններից մեկն է:
Պետք է նշել, որ մարդկության պատմությունը դեռևս խորունկ գիտական եղանակով ուսումնասիրված չէ և գտնվում է մակերեսային զննության շրջափուլում: Սա վտանգավոր վիճակ է, քանի որ ճշգրտորեն չի արձանագրում օրինաչափությունները և կանխորոշում զարգացման միտումները: Նախկին և ներկայիս գիտնականները հիմնականում անտեսում են Բնության և Տիեզերքի օրենքները և դրանք չեն դիտարկում մարդկային հասարակության հարթությունում:
2020 22.4.2020 Tert.am Ալեքսանդր Մանասյան. Բանակցային գործընթացում ձեռք բերածը կորցնելն ապաշնորհություն է, չէր կարելի նահանջել Վիեննայի և Պետերբուգի պայմանավորվածություններից (հայերեն) Մարտ, 2020 Վէմ համահայկական հանդես Ալեքսանդր Մանասյան. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ (հայերեն, на русском, in English) 20.2.2020 KentronTV Ալեքսանդր Մանասյան. Ադրբեջանը երբեք չի ինքնորոշվել (на русском)
Փետրվարի 15-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն էր քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Հարցազրույցը Ալեքսանդր Մանասյանի հետ: 22.4.2020 Հայկական կողմի համար բանալի բառ է դարձել «անվտանգությունը», ոչ թե «կարգավիճակը»
in Russian – http://crossroadorg.info/manasyan_20-2-2020/ in English – http://crossroadorg.info/en/manasyan_20-2-2020_en/ Անժելա Խամոյանի հարցազրույցը Ալեքսանդր Մանասյանի հետ “Ադրբեջանը երբեք չի ինքնորոշվել” 20 փետրվարի, 2020 թ.
in Russian – https://crossroadorg.info/a-manasyan_3/ in English – http://crossroadorg.info/en/a-manasyan_3_en/ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Որպես դարաշրջանի հիմնական հակասություն* Փիլ. գիտ. դոկտոր Ալեքսանդր Ս. Մանասյան
Ժամանակը բաժանվեց երկու տարաբևեռ մասի՝ նախակորոնավիրուսային և հետկորոնավիրուսային դարաշրջանների,որոնք սկզբունքորեն տարբեր իրողություններ են: Սա յուրատեսակ մի ջրբաժան եղավ մարդկանց պատկերացումների և ըմբռնումների առումով: Թվում է, թե մենք գործ ունենք ցիկլային զարգացման մի երևույթի հետ: Նախկինում եղել է աղավաղված մի աշխարհ, ծուռ հայելիների թագավորություն, ուր չեն եղել ճշմարտություն, արդարություն և մաքրություն: Մարդկանց հասցրել էին ծայրահեղ աղքատության և հոգևոր դատարկության: Մենք մոռացել էինք կյանքի մշակույթը և ապրում էին անհետաքրքիր և անլիարժեք: Սա զգալիորեն նսեմացնում էր կյանքի արժեքներն ու իմաստը՝ կեցությունը վերածելով տաղտկալի և անհեթեթ մի ոլորտի: Այժմ մարդիկ արդեն ձանձրացել են այդ ամենից և այլևս չեն ուզում ապրել հնացած և իրենց դարն […]
(բացահայտման փորձ) Սա այն հասկացությունն է, որն ակամա նպաստում է զգացմունքների ամեհի հորդանքին: Այս հոգեվիճակն անզուգական է և արարչական;
(քնարական խոհեր) Մարդը չքնաղ մի մեղեդի է, որը հնչում է միայն իրեն հատուկ հնչյուններով ու ռիթմով: Ընդ որում, այդ նվագը ներդաշնակվում է Բնության և Տիեզերքի մելոսի հետ, քանի որ նա կտրված չէ ոչնչից, այլ կազմում է գեղեցիկ մի ամբողջություն: Մարդը բնությունից վերցնում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է; Եվ սա նման է հեքիաթի և այն էլ զարմանահրաշ հեքիաթի:
Աշխարհահռչակ կինոբեմադրիչ Էմիր Կուստուրիցան ճշգրիտ և սպառիչ կերպով է բնութագրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: ( Эмир Кустурица о коронавирусе https://delanetmne.livejournal.com/379403.html ) Եվ դա պատահական չէ, քանի որ նա մեծ վարպետ է և ունի խորաթափանց միտք ու արվեստագետի պատկառելի վաստակ: Անվանի կինոգործչի երկրպագուները միշտ էլ հիացել են նրա բարձրաճաշակ ֆիլմերով:
աշխարհակալության էությունը Տիգրան Մեծն Արտաշեսյան արքայատոհմի արժանավոր ու վառ ներկայացուցիչներից մեկն է և հայոց պետականության հզորության պարծանքը: Նա հայկական մարդասիրական կայսրության տիպիկ դեմքն է, որի ավանդույթները մեզանում արմատավորվել են աստվածազարմ Հայկազունիների կամ Հայկազյանների գահատոհմի ժամանակաշրջանում:
(գործնական դիտարկումներ) Մարդը հոգեբանական խոցելի էակ է, որն ունի բոլոր հնարավորությունները պաշտպանված և ապահովված լինելու համար: Այդ նպատակին հասնելու համար պետք է արվեն համապատասխան կանխարգելիչ քայլեր և գործողություններ: Հոգեբանական ծառայություններ միշտ էլ եղել են, բայց այսպիսի ծայրահեղ իրավիճակում պետք է հանրային բուժարարության համալիր ծրագիր, որը կբացառի սխալն ու վրիպումը:
Ոչ մի հայ երբեք չի ների հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը, քանի որ դա խաթարել է մեր կեցությունն ու ապրելու իրավունքը: Դա խոր և անջնջելի հետք է թողել մեր հոգու մեջ: Դժնի եղեռնի ժամանակ հայերը հզոր պատերազմ են մղել անարգ թշնամու դեմ՝ ինքնասիրության և արժանապատվության դասեր տալով: Մենք հավերժության ճամփորդն ենք, և մեզ մահ չկա:
1.Մեր դիտարկումներով և կարծիքով շատ վարակներ, այդ թվում նաև կորոնավիրուսը(պսակավիրուս) ունի արհեստական ծագում և բավականին մութ նպատակներ: Սա արհեստավարժ փորձագետների համոզումն ու տեսակետն է:
Շատ բաներ թվում են անհասկանալի և անբացատրելի, բայց դա միայն առաջին և հպանցիկ հայացքից: Ամեն ինչ համակարգված է և ծրագրված: Հարցն այն է, որ այժմյան իրավիճակն ամբողջ աշխարհում և նաև Հայաստանում գտնվում է քամական ուժերի ձեռքին ու ենթակա է այդ համակարգի իմաստասիրությանը: Օրինակ՝ Եվրոպան ամբողջությամբ հայտնվել է այս գաղափարների հորձանուտում և հոգեվարքի մեջ է: Քրիստոնեական համակարգն այս մայրցամաքում արդեն գոյություն չունի, որը մեծ ողբերգություն է: Կարծում եմ՝ եվրոպական հասարակությանը սպառնում է սոդոմ-գոմորի ճակատագիրը և վերջնական կործանում:
Սամվել Կարապետյան…Հիրավի՜ առասպելական մի անուն, որը խորհրդանշում է հայրենիքին և մշակույթին անսահման նվիրվածություն և բոլորանվեր սեր: Նա Հայի տեսակի մարմնավորումն է, որը խիզախ պայքարի ձեռնոց էր նետել տականքին, մշակույթն սպանող պլեբսին:
Երեվանի Ա. Մկրտչյանի ան․ տնտեսաիրավագիտական համալսարան եւ նրա միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ունի պետական լիցենզիա եւ հավատարմագրում (տես ‘ http://www.mtih.am/?module=article&utility=show_article&type=static&id_article=20&view=3&lang=ru ), հայտարարում է ընդունելություն միջազգային հարաբերությունների ֆակուլտետ,
Անդրանիկ Թորոսի Օզանյանը(1965-1927) ժողովրդի ճանաչված զորավարն էր և մարմնավորում էր համազգային նվիրական տրամադրությունները: Նա, հարկավ, քաղաքական գործիչ չէր, բայց կարողանում էր կողմնորոշվել քաղաքական գործընթացներում և լինել հայրենիքի պաշտպանության առաջավոր դիրքերում:
Իմ հոգին զույգ հենարաններ ունի-Աստված և հայրենիք: Գարեգին Նժդեհ Այժմ շատ է հոլովվում և շոշափվում մեծ զորավար, ազգային, քաղաքական, պետական գործիչ և իմաստասեր Գարեգին Նժդեհի անունը:
14.10.2019 Աղբյուր 2019 թ. հոկտեմբերի 14-ին, ԱՀ Ազգային ժողովի գրադարանում փիլիսոփայության պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը հանդես է եկել «Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային քաղաքականության և իրավունքի համատեքստում» թեմայով դասախոսությամբ:
(in Russian / на русском – https://crossroadorg.info/manasyan_2015/ In English – https://crossroadorg.info/en/manasyan_2015_en/) Աղբյուր (PDF) ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ 2015 թ. ապրիլի 24-ին հայ ժողովուրդը խոնարհումով խնկարկեց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Այդ օրը մեզ հետ էր ողջ առաջադեմ մարդկությունը, որի համար 1915 թվականը և ապրիլի 24-ը դարձել են մարդկության դեմ ամենածանր հանցագործության` ցեղասպանության դատապարտման ու կանխարգելման խորհրդանիշեր: Օսմանյան կայսրության և դրանից հետո հանրապետական Թուրքիայի կողմից իրագործած Եղեռնը հայ ժողովրդի մոտ կմնա որպես վերք, որը չի սպիանա, եթե հանցագործը չարժանանա համընդհանուր դատապարտման, եթե նա չապաշխարհի ու հայերին չվերադարձնի այն, ինչը նրանցից խլել է դավադիր սպանությամբ: Ցեղասպանության շուրջ լռության տասնամյակներից հետո այդ ոճիրը համեմատաբար նոր է […]
5 ապրիլի, 2019 թ
2015 թ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանի 75-ամյակի առթիվ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԻՄԱՍՏԱՍԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ Աղբյուր
In English – here, на русском – здесь. Մի խումբ գիտնականներ և հետազոտողներ մտահոգված են գիտության և հանրության հուզող հիմնախնդիրների հարցում: Մենք հետազոտումենք տարբեր ոլորտներ և ունենք հրապարակված բազմաթիվ աշխատություններ ու գիտական հոդվածներ: Ընդորում, մենք ունենք նաև միջազգային համարում, քանի որ հանդեսենք գալիս նաև օտար պարբերականներում և գիտաժողովներում:
Վ.Գրիգորյանը 1911թ. Էնդրյու Քարնեգիի հիմնադրած Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի 12-րդ նախագահն է։ Որքան էլ պարադոքսալ թվա, գլոբալ կապի և վայրկենական հեռահաղորդակցման ներկայիս դարաշրջանում մեր հասարակությունում նկատվում են գիտելիքային քաղցի նշաններ։ Պնդում եմ, որ իրավիճակը հենց այդպես է։ Ժամանակակից աշխարհը հեղեղված է տվյալներով ու տեղեկություններով, սակայն մեր առջև ծառացած մարտահրավերների հակազդման ուղիների իրական ըմբռնումը և հստակ տեսլականը գրեթե բացակայում են։ Հեռուստաէկրանին հայտնվող «խոսող գլուխները» մեզ հաղորդում են ձայնային հնչյուններ, իսկ ինտերնետը հրամցնում է միլիարդավոր տեքստային տողեր, միլիոնավոր տեսանյութեր, պատկերներ և այլ «բովանդակություն» այնպիսի ծավալներով, որ որևէ մարդ արարած կամ նույնիսկ տասը կամ հազարը ի զորու չէ յուրացնել։ Ամբողջ աշխարհում տղամարդիկ, կանայք […]
Երևանում +374 99 456232 viber khachatryanelena at rambler.ru Սանկտ Պետերբուրգում +7 911-022-9633 viber, whatsapp bvagan at mail.ru skype bvahan
in English – http://crossroadorg.info/hy/about_1_en/ in Russian – http://crossroadorg.info/hy/about_1/ «Խաչմերուկ» սոցիոլոգիական եւ քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական կազմակերպություն Ռուսերեն – Общественная организация социологических и политологических инициатив “Перекрёсток”. Անգլերեն – Public organization of sociological and political science initiatives “Crossroad”.