in English – http://crossroadorg.info/en/ararat_en/
in Russian – http://crossroadorg.info/ararat/
Հանուն ինքնապահպանման՝ մարդկության դեմ փաստացի պատերազմ սանձազերծած վաշխառուական քաղաքակրթական համակարգը, կառավարման բացահայտ և անտես կենտրոններով, աշխարհը կանգնեցրել է աննախադեպ աղետի առաջ։ Մարդկությանը սպառնացող բազում աղետների մասին հեղինակավոր մտավոր շրրջանակներից հնչեցվող ահազանգերը զարմանալիորեն անարձագանք են մնում։ Մինչդեռ, օրակարգում այլևս մարդկության լինել– չլինելու հարցն է։
Հատկապես korona համաճարակի առաջացրած համընդհանուր շփոթի մեջ մենք պարտավոր ենք տեսնել ոչ միայն անհաղթահարելի ճգնաժամի կործանարար վկայությունը, այլև՝ առաջին հերթին, նոր աշխարհակարգի կայացման հզոր պատվերը… Ինչը աղետալի շղթան ընդհատելու թերևս միակ ուղին է։
Անհասկանալի, աններելի է հոգևոր հզոր ժառանգության և մարդկային մտքի մեծագույն նվաճումների պայմաններում շարունակել պահպանել մարդու մեջ մարդուն ոչնչացնող այսօրվա ամոթալի աշխարհակարգը, հատկապես, երբ այն արդեն բացահայտորեն ընթանում է մարդուն ոչնչացնելու ուղիով։
Պահի հրամայականն է միավորվել ու ամբողջացնել աշխարհով մեկ արդեն իսկ ծավալվող նոր արժեհամակարգային փնտրտուքը, հանուն Նոր աշխարհի, Նոր մարդու։
Քանի որ կառավարման մարմինները, լինելով մասը իշխող քաղաքակրթական համակարգի, ի վիճակի և լիազորված չեն աղետը կանխող որևէ իրական քայլ անել մեր ուղերձի հասցեատերը աշխարհի ժողովուրդներն են, քանի որ այդ նոր արժեհամակարգը ամբարված է ժողովուրդների մշակութային ժառանգության, նրանց ճշմարիտ ինքնության խորքերում։
Խնդիրը հնարավոր է լուծել միայն ժողովուրդների՝ նրանց ինքնությունը, մշակույթը ներկայացնող արթուն հոգիների համատեղ, արարչագործ համագործակցությամբ։
Երկրներն ու աշխարհը կառավարող համակարգի հանդեպ բացարձակ անվստահության պայմաններում, կարևորագույն խնդիր է վերածնունդ նախանշող համամարդկային վստահելի հարթակի ստեղծումը։
Քաղաքակրթական ճեղքում ապահովելու հարցում որպես առաջին քայլ, առաջարկում ենք առաջիկայում Հայաստանում՝ Արարատ լեռան ստորոտում կյանքի կոչել «Արարատ Հոգևոր-մշակութային համաշխարհային ֆորում»… Օրակարգում Նոր քաղաքակրթության, համակեցության նոր արժեհամակարգի կառուցման հրամայականն է… Միաժամանակ՝ այն անհապաղ իրականացնելու գործընթացը։
Միասնական ոգեղեն արարման մեր ուղերձը ուղղված է բոլոր ազգերին և ազգություններին… բոլոր նրանց, ովքեր կրում են ձևավորվելիք մարդու աշխարհի հավատամքը… Այս աննախադեպ պատմական շրջադարձում միավորենք ժողովուրդների փորձն ու իմաստությունը…
12 – ի Խորհրդի ներկայացուցիչներ՝
- Լևոն Բեկլարյան
- Մարտիկ Գասպարյան
- Խաչիկ Չալիկյան
2 thoughts on “Համահայկական մտավորականության 12–ի ԽՈՐՀՐԴԻ ուղերձը Աշխարհի ժողովուրդներին”