in Russian – http://crossroadorg.info/israel-18-12-2022/
Արտաքին նկարում պատկերված է լուսանկար՝ վերցված 18.3.2021-ի հոդվածից «Իսրայելի հայ համայնքի անդամները կոչ են արել կառավարությանը դադարեցնել զենք վաճառել Ադրբեջանին» (“Գոլոս Արմենիի” թերթ).
Ցեղասպանի ու Ցեղասպանությունը դատապարտողի համագործակցությունն ընդեմ Հայաստանի
(Ռրքան զենք է վաճառել Իսրայելը Ադրբեջանին մինչև 2020 թվականը)
Արտեմ Չեռնոմորյան (Իսրայել)
18.12.2022 թ.
Վերջին երկու տասնամյակի ընթացքում հիմք դրված Իսրայելա-Ադրբեջանական ռազմառտնտեսական համագործակցությունը տարեց-տարի ավելացնում է վտանգները Հայաստանի Հանրապետության գոյության համար: 2008թ.-ից սկսած Իսրայելա-Ադրբեջանական ռազմական համագործակցության և մասնավորաբար անօդաչու թռչող սարքերի Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառելու թեման ենք ներկայացնելու:
14 տարվա ընթացքում շատ տեղեկություններ ենք հավաքել սկսած ազերներին վաճառված անօդաչուների տեսակներից ու քանակից, վերջացրած ծագած սկանդալներով ու Իսրայելական ԱԹՍ-ների օպերատորների հայկական դիրքերին հարվածելու փաստերի ու քրեական գործերի մասին: Տեղեկությունները վերցրել եմ այս տարիների Իսրայելի մամուլի հրապարակումներից, Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտից, ռուսական, ադրբեջանական, հայկական ու միջազգային լրատվամիջոցներից, ռազմական տարբեր լեզուներով կայքերից ու աղբյուրներից:
Այսօր աշխարհի բոլոր առաջատար պետություններն իրենց բանակների ու տարբեր ծառայությունների համար պատրաստում ու փորձարկում են անօդաչու թռչող սարքեր, հեռակառավարվող տարբեր ռազմական նշանակության ռոբոտներ ու սարքեր:
Գաղտնի չէ, որ առաջատարն այս ոլորտում Միացյալ նահանգներն ու Իսրայելն են, որոնք արդեն տասնամյակներ պատերազմների ու ռազմական օպերացիաների ժամանակ օգտագործում են ԱԹՍ-ների ընձեռած հնարավորոթյուններն, ուստի 2003թ. – ից մինչև օրս Ադրբեջանի միայնակ նախագահ Ալիևը շտապեց զենքի պայմանագրեր կնքել Իսրայելի հետ: Իսրայելը Հայաստանի բարեկամ երկիր չէր և չէ, շատ ցավագին է ընդունում հայ-իրանական համագործակցությունն և Ադրբեջանի հետ կնքելով 44մլրդ. ԱՄՆ դոլարի նավթի պայմանագիր, սկսեց ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ փոխարենը ստանալով նրա ողջ տարածքն Իրանի դեմ լրտեսելու համար ու Իրանի տարածքում որքան ատոմային էներգիայի մասնագետներ է առևանգել ու չեզոքացրել, միայն իրենք ու Իրանի հատուկ ծառայությունները գիտեն: Ադրբեջանում իսրայելական զենքի առկայության առաջին ապացույցը հայտնվեց 2008 թվականին: Այնուհետև զորահանդեսին երևացին բանակի հատուկ նշանակության ջոկատների զինծառայողները Tavor TAR-21 ինքնաձիգով: Նույն թվականին հրապարակումներ հայտնվեցին Համազարկային կրակի ռեակտիվ Lynx համակրգերի և դրանց համար հրթիռների, անօդաչու թռչող սարքերի` Aeronautics defense systems- ի Orbiter և Aerostar ԱԹՍ-ների մատակարարումների մասին: Այնուամենայնիվ, այս հսկայական գործարքի մասին տեղեկատվությունը հայտնվեց միայն 2012 թվականի սկզբին: 2011 թվականին 1,6 միլիարդ դոլարի դիմաց «Իսրայելական ավիացիոն արդյունաբերության» (IAI) և ասիական անանուն երկրի միջև կնքված պայմանագրի մասին էր խոսվում։ Ընդամենը մեկ ամիս անց՝ 2012 թվականի փետրվարի 26-ին, ամերիկյան The Washington Post թերթը հայտնեց, որ խոսքը Ադրբեջանի մասին է։
2019 թվականից սնանկ ճանաչված ու փակված ոչ պետական Aeronautics defense systems ձեռնարկությունն 2000 ականների սկզբին Ադրբեջանի հետ լայնածավալ համագործակցություն սկսեց ու նույնիսկ գործարան բացեց Բաքվում ՝ Azad Systems անվանմամբ, որը համատեղ ձեռք բերելով Իսրայելից անօդաչուների մասերը սկսեցին այն հավքել Բաքվում:
Մինչ 2016 թվականն Իսրայելն Ադրբեջանին վաճառել էր 5 մլրդ ԱՄՆ դոլարի զենք ու ժամանակակից զինատեսակներ, այս գործարքի վերաբերող թվերը ես հաշվարկեցի ու ներկայացրեցի շատ ավելի վաղ, որն ավելի ուշ հաստատեց 2016 թվականի դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Բաքու կատարած այցի ժամանակ: 2017-2019 թվականների ընթացքում Ադրբեջանն Իսրայելից 600 միլիոնի միայն ԱԹՍ-ներ է ձեռք բերել, էլ չենք խոսում արտադրված հետախուզական ու հարվածային ԱԹՍ-ների մասին: Իսրայել հայոմ թերթի տվյալներով 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը 2021 թվականի սկզբից արդեն հետաքրքրված է ոչ միայն հայտնի հարվածային ԱԹՍ-ների, այլև այսպես կոչված խելացի ռումբերի ձերքբերմամբ: Ռուսական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին հայտնում, որ 44 – օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը հայկական հակաօդային պաշտպամության S -300 ռուսական համակարգերի դեմ պայքարելու համար Ադրբեջանին է նվիրել Harpia նոր հարվածային ԱԹՍ- ների համակարգը լրիվ անվճար՝ ուղղակի փորձարկելու համար: Ըստ Իսրայելյան կողմի այս նոր հարվածային անօդաչուները կարող են խոցել S -300 և S-400 թանկարժեք համակարգերը: Այժմ շրջանառվում են 2մլրդ. ԱՄՆ դոլարի նոր զինատեսակների ձեռք բերման մասին տեղեկությունները:
Ես ռազմական կրթություն չունեմ ու ռազմական փորձագետ չեմ, բայց որպես հետաքննող լրագրող կարող եմ որոշակի փաստեր արձանագրել: Նախ 2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը միայնակ չէր կարող պայքարել Հայաստանի դեմ ու ըստ մեր Պաշտպանության բանակի հայտարարության միայն 200մլն ԱՄՆ դոլարի ԱԹՍ կորցրեց: Ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի շնորհիվ հայկական բանակը նույնիսկ կարողացել էր անվնաս գետին իջեցնել Իսրայելական արտադրության աօդաչու թռչող սարքեր, օրինակ ThunderB ԱԹՍ-ն: Ուշագրավ է, որ հին սերնդի ԱԹՍ-ների դեմ մեր բանակն ավելի հեշտ է պայքարում, քան նոր սերնդի մասնավորաբար հարվածային սարքերի դեմ, որոնք խոցելը շատ ավելի դժվար է:
Հայկական բանակն աշխարհում առաջինն է, որ խոցել է Hermes 900 – հետախուզական շատ թանկարժեք ու շատ մեծ բարձրության վրա հետախուզող սարքերը: Բոլոր սարքերի տեխնիկական հնարավորությունների մասին հնարավոր չէ ժամանակի սղության պատճառով ներկայացնել, բայց կարծում եմ Hermes 900 – ի խոցումն օրինակ շատ եզակի է, ու մեր բանակը միակն է, որ խոցել է 30մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ այս բացառիկ Elbit systems-ի գլուխգործոցը: Այն մարտավարական, հետախուզային ԱԹՍ է:
ԱԹՍ – ների շատ տեսակներ էլ բացահայտվել են դրանք խոցելուց հետո միայն: Մինչև օրս չկա կոնկրետ տվյալ, թե որքան սարք է խոցել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ՀՕՊ համակարգերը: Շրջանառվում է ավելի քան 100 խոցված թիրախի մասին:
2020 թվականի Տավուշյան դեպքերից հետո Ադրբեջանը դիմեց Թուրքիային, որն էլ հանդիսանալով Նատոյի հզոր երկրներից մեկը, իր տարածքից կառավարեց ողջ ռազմական օպերացիան, ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն էր ասում: Արցախյան պատերազմում առաջին անգամ ռուսական 10% աշխատող իսկանդերների ու հետամնաց տեխնիկայի դիմաց Ադրբեջանը օդ բարձրացրեց 1000 –ից ավելի անօդաչու թռչող սարք, ասինքն ԱԹՍ-ների պարս, որի դեմ մինչև օրս ոչ մի բանակ մարտնչելու փորձ չունի: ԱԹՍ-ների պարսի դեմ պայքարելու մի ամբողջական համակարգ է պետք ստեղծել մինիմում 5-րդ, եթե ոչ 6-րդ սերնդի ռադառների, ռադիոէլեկտրոնային և արբանյակային հակազդող համակարգերի և այնուհերև խոցող միջոցների համատեղ աշխատանքով:
Տիրանալով Հայկական հողերին այսպիսով Իսրայելը ստացավ հսկայական տարածքներ Իրանի խորը թիկունք ներթափանցելու և հետախուզական ու լրտեսական աշխատանքներ իրականացնելու համար:
Ապրիլի 24-ին Բաքվում էր Իսրայելի նախկին ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանն, այնուհետև աշնանը Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը ժամանեց ազերական մայրաքաղաք: Հայաստանն ու Արցախը դարձան փորձադաշտ հրեական նոր տեխնոլոգիաների մարտի դաշտում փորձարկելու և կատարելագործելու համար, իսկ սա իր հերթին նորանոր վտանգներ է պարունակում ընդդեմ 2020 թվականից անզեն մնացած Հայաստանի ու Արցախի պաշտպանության բանակների համար, իսկ Հայաստանի միակ բարեկամ ու «դաշնակից» Ռուսաստանն ավելի քան մեկ տարի հրաժարվում է Հայաստանի կողմից վճարված կես միլիարդ դոլարի դիմաց զենքը փոխանցել իր «դաշնակցին»: Ավելի քան 150 անուն ռազմական գերարդիական տեխնիկա՝ ռադիոլոկացիոն կայաններ, հրթիռային համակարգեր, նավեր, մեքենաներ, զրահամեքենաներ, զենիթահրթիռային համակարգեր, համազարկային կրակի կայաններ ու հրանոթային ինքնագնաց կայաններ, էլ չենք խոսում ավելի քան 20 տեսակի գերժամանակակից անօդաչու թռչող սարքերի,ականանետների, տանկերի խոցման համակարգերի ու կրակային այլ միջոցների մասին, որոնք Իսրայելը վաճառել է Ադրբեջանին: Այժմ էլ այս երկու պետությունները համագործակցում են արտակարգ իրավիճակներում ստեղծված թիկունքի ծառայության աշխատանքների բարելավման, մոբիլիզացիայի կառավարման նոր համակարգեր ներդնելու ծրագրերով: