Ռուբեն Նահատակյան. Առաջնորդի դերն ու նշանակությունը
Կառավարիչների ներկայիս ինստիտուտը, ցավոք, բոլոր առումներով իրեն վարկաբեկել է և արժեզրկել: Նրանք ի վիճակի չեն բնականոն և ճկուն կառավարել, քանի որ չունեն համապատասխան հմտություններ և սրտացավություն: Սա այս անցնող դարաշրջանի բովանդակությանն ու խաթարված էությանը բնորոշ իրողություն է: Առաջին հայացքից թվում է, թե այլևս ելք չկա, և ամեն ինչ վերջացած է: Պետությունը զրկված է սրբազան և նախնական իր հատկանիշներից և ենթակա է ամբոխահաճ ու նմանակող կառավարման: