in English – http://crossroadorg.info/en/wa-21-9-2025-2-en/
in Russian – http://crossroadorg.info/wa-21-9-2025-2/
in French – http://crossroadorg.info/en/wa-21-9-2025-2-fr/
(ներկա ճգնաժամի պայմաններում հորդորում ենք կրկին ուշադիր ընթերցել 2012 թվականի սկզբներին պատրաստված և ութ մասից բաղկացած սույն հոդվածաշարը)
Եվ 2017 թ․ «Strategist» ամսագրի հոդվածը` «ԱՄՆ-ը պետք է պաշտպանի Իրաքում քրդական պետության ստեղծելու ծրագիրը», և 2006 թ․ հրապարակումը՝ «Մերձավոր Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների», արևմտյան շրջանակների կողմից մեծ քրդական պետություն ստեղծելու ծրագրի մասին է, որը հետապնդում է երկու նպատակ․
ա) Արևմտյան Հայաստանի տարածքի վրա Իսրայելին ու հավաքական արևմուտքին ենթամանդատային մի քրդական պետություն ստեղծել, և
բ) 1920-1921 թթ․ ու 1945 թ․ օրինակով, մեկ անգամ ևս, մի որոշ ժամանակով, կասեցնել հայ ժողովրդին տրված իրավունքների իրականացումն ու Հայկական Հարցի կարգավորումը:
Մենք ժամանակին, 2010 թ․ սկսած, մի շարք ելույթներով, հրապարակումներով ու վերլուծականներով անդրադարձել ենք այդ ծրագրերին։ Այժմ նպատակահարմար ենք գտնում կրկնել և՛ արևմտյան ծրագրերը ներկայացնող հրապարակումները, և՛ նախկինում պատրաստած մեր հոդվածներն այդ ծրագրերի վերաբերյալ:
Հայաստան պետություն (Արևմտյան Հայաստանի Հանրապետություն)
22 սեպտեմբեր 2025 թ.
Սիրիան Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում
(2-րդ մաս)
ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների» հոդվածում Սիրիային, Իրաքին և Լիբանանին վերաբերող հատվածը հետևյալն է. «Ինչ վերաբերում է Սիրիայի և Իրանի քրդերին, նրանք էլ, անկասկած, կմիանան իրենց ազգակիցներին, եթե կարողանան, անկախ Քուրդիստանում: Աշխարհի օրինական ժողովրդավարական պետությունների հրաժարվելը կամ դժվարությունը մինչև օրս քրդական անկախությանը հետամուտ լինելու որոշումից պարզապես մարդու իրավունքների անտեսման մեղանչանքն է, որն անհամեմատ վատ է, քան բոլոր այն մեղքերը, որոնց մենք առօրյա մամուլում հանդիպում ենք: Ի դեպ, Դիարբեքիրից մինչև Թավրիզ երկարող անկախ Քուրդիստանը կլինի նաև Բուլղարիայի և Ճապոնիայի միջև գտնվող ամենաարևմտամետ պետությունը:
Ճիշտ ու արդարացի մոտեցումն այդ տարածքում սուննիներով բնակեցված Իրաքի երեք շրջաններին կտար հնարավորություն միանալու Սիրիային, որն իր առափնյա տարածքները կորցնելու է ի նպաստ Մեծ Լիբանանի` վերածնված փյունիկի: Իսկ շիաներով բնակեցված Իրաքի հարավային հատվածը հիմք կհանդիսանար ստեղծել մի նոր` Արաբական Շիա պետություն` օղակելով Պարսից ծոցի մեծ մասն իր մեջ» (1):
Ռալֆ Պիտերսի արտահայտած ողջ տրամաբանությունը հանգում է նրան, որ Միջին Արևելքի նոր քարտեզը կարելի է և պետք է ձևավորել` «ըստ հավատի նմանությունների և արյունակցական կապերի»: Եվ այդ կապերը, ինչպես կամային պատկերացնում է Ռալֆը, այդպես կամայական էլ ներկայացնում է` իր նյութի առանցքում զետեղելով հիմնականում քրդերին, սյունիներին, երբեմն նաև շիաներին` ասես ձգտելով ցույց տալ նրանց հատկացված տեղը: Ռալֆի քարտեզում անտեսված են տարածաշրջանում ապրող ալավիները, հայերը, ասորիները… այլ ազգությունները: Բայց հետևելով Ռալֆի տրամաբանությանը կարող ենք արձանագրել, որ հայրենակիցների հետ միավորվելու իրավունք ունեն նաև ալավիները, հայերը, ասորիները… Միջագետքի այլ բնիկ ժողովուրդներ նույնպես, և ոչ միայն արաբական տարածքներում, այլև Թուրքիայի Հանրապետությունում:
Այնպես որ կրկնենք վերջերս հայտնած մեր այն միտքը, որ տարածաշարջանի հայությունը այլևս նահանջելու այլ տեղ չունի, բացի իր հայրենիքից` Արևմտյան Հայաստանից և Կիլիկյան Հայաստանից, (2)
առաջին հերթին նրա համար, որ Սիրիայի կամ Իրանի հայությանը պատրաստ չէ ընդունելու և չի ընդունելու ոչ ՀՀ-ն և ոչ էլ Լիբանանի կամ մեկ այլ երկրի հայություն` չկրկնելու համար այն պատմական սխալը, երբ զգացմունքային մի պոռթկումի մեջ գրկաբաց ընդունեցինք Ադրբեջանի քաղաքացի շուրջ կես միլիոն հայությանը` հետագայում անտեսելու և փոխանցելու համար այլ երկրների, չպաշտպանելով նրանց քաղաքացիական և այլ կարգի իրավունքները, դրանով ազատելով մարդասիրական այդ ճգնաժամը հրահրած ու կազմակերպած ուժերին, այդ թվում` Ադրբեջան պետությանը ու նրա քաղաքական վերնախավին, քրեական… և այլ կարգի պատասխանատվությունից,
երկրորդ հերթին, որովհետև մարդասիրական այդ ճգնաժամի համար պետք է ամբողջական պատասխանատվություն կրեն այդ նույն ճգնաժամը հրահրած ու կազմակերպած ուժերը,
եվ վերջապես, որովհետև ժամանակն է, որ Սիրիայի ու Իրանի հայությունը միանա Թուրքիայի Հանրապետության արևելյան տարածքներում, իսկ իրականում Հայոց հայրենիքում` Արևմտյան Հայաստանում և Կիլիկյան Հայաստանում, ապրող իրենց հայրենակիցներին:
Ամեն ինչ հենց այդպես էլ կա:
Ասվածը վերաբերում է ոչ միայն հայերին, այլև ալավիթներին և մյուսներին, որոնք կարող են Սիրիայի սյունիներին թույլ տալ կառուցելու իրենց դեմոկրատիան, իրենց ուզած ձևով, իրենց բնակության վայրերում, իսկ իրենք փորձեն վերակազմավորել նոր Սիրիայի Հանրապետությունը, ավելին` հեռանկարային, բայց արագընթաց ծրագրեր դնել տարածաշրջանի իրենց հայրենակիցների հետ միանալու նպատակով:
Այնպես որ, «Արաբական գարունը»՝ կանխորոշված ծրագրային դրույթներին և զարգացումներին զուգընթաց, դեռ կարող է անակընկալներ մատուցել և ինչը զարմանալի է, դրական տոնայնության ծրագրային անակընկալներ…
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
27 փետրվար 2012 թ.
—————————-
Ծանոթագրություն
- Տես, Ռալֆ Պիտերս, «Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների», թարգմանությունը և նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006թ.: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal | Terms of Service.
2. Տես, «Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլևս, բացի իր հայրենիքից…», 9 փետրվար 2012 թ․, http://oukhtararati.com/