in Russian – http://crossroadorg.info/unity-structure/
Համահայկական Կառույցի Առաջարկ-Նախագիծ
Համահայկական կառույցը` Հայաստանի Հանրապետության,Արցախի Հանրապետության և Սփյուռքի համազգային համայնքային ընտրությունների պատվիրակների(ըստբնակչության թվի քվոտաներով),Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,ինչպես նաև այլ համահայկական կառույցների կողմից լիազոր ներկայացուցիչներից կազմված այն սահմանադրական մարմինն է,որը կոչված է մշակել,ընդունել և հարկ եղած դեպքում համազգային հանրաքվեներին ներկայացնել հայ ազգի և Հայոց պետականության անվտանգությանը,հայապահպանմանը և զարգացմանը վերաբերող համալիր ռազմավարական(կարճաժամկետ,միջնաժամկետ և երկարաժամկետ) ծրագրեր, վերահսկել դրանց դրույթների կյանքի կոչումը, հանդես գալ հայ ազգի անունից, արձագանքել հայ ազգին և Հայոց պետականությանը վերաբերող հարցերին,կասեցնել և թույլ չտալ ոչ մի հակահայկական ծրագիր, ինչպես նաև օգնության ձեռք մեկնել ցանկացած հայի,որը դրա կարիքն ունի:
Համահայկական կառույցի գերագույն մարմին է հանդիսանում համահայկական ժողովը(ժողովի նախագահը ի պաշտոնե նշանակվում է ՀՀ նախագահը)
Ժողովը ձևավորում է խորհուրդ:
Խորհրդի ներկայացմամբ ժողովը նշանակում է գործադիր մարմին:
Համահայկական կառույցը ձևավորելու համար առաջարկում ենք քայլերի հետևյալ հերթականությունը:
Հրավիրել և կազմակերպել համահայկական կառույցի հիմնադիր ժողով:
1. Առաջարկում ենք հիմնադիր ժողովը հրավիրել հետևյալ մեխանիզմով.
1.1 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի – Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոսը ի պաշտոնե և նրա օրհնությամբ և որոշմամբ,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մինչև 20 հոգի, ամեն Թեմից մինչև 15 հոգի, իսկ Թեմի առաջնորդներն՝ ի պաշտոնե:
1.2 Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն –Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ի պաշտոնե և նրա որոշմամբ Առաջնորդարանից մինչև 7 հոգի,իսկ համայնքներից մինչև 15 հոգի,իսկ համայնքի առաջնորդներն՝ ի պաշտոնե:
1.3 Հայաստանի Հանրապետություն – ՀՀ վարչապետի որոշմամբ մինչև 20 հոգի,իսկ վարչապետն՝ ի պաշտոնե:
1.4 Հայաստանի Հանրապետության նախագահն՝ ի պաշտոնե և նրա որոշմամբ նախագահականից մինչև 5 հոգի:
1.5 ՀՀ Ազգային ժողով – Ազգային ժողովի նախագահն՝ ի պաշտոնե և ֆրակցիաները՝ՔՊ-մինչև 15հոգի, «Հայաստան» դաշինք՝ մինչև 10հոգի և «Պատիվ Ունեմ» դաշինք՝ մինչև 5հոգի:
1.6 Արցախի Հանրապետություն –Արցախի Հանրապետության նախագահն՝ ի պաշտոնե և նրա որոշմամբ մինչև 10 հոգի:
1.7 Արցախի Հանրապետություն Ազգային ժողով – Ազգային ժողովի նախագահն՝ ի պաշտոնե և ֆրակցիաները՝ ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ-ՔՄԴ՝մինչև 5հոգի, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ՝մինչև 3 հոգի,ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ՝1 հոգի,ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝1 հոգի և ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝1 հոգի:
1.8 ՀՀ Ազգային ակադեմիա –ղեկավարն՝ ի պաշտոնե և նրա որոշմամբ՝ մինչև 15 հոգի:
1.9 ՀՀ -ի,ԱՀ-ի և Սփյուռքի ԲՈՒՀ-երի և մշակութային օջախների ղեկավարներն՝ ի պաշտոնե և նրանց որոշման մինչև 3 հոգի
1.10 Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գործող կուսակցություններից՝մինչև 3 հոգի:
1.11 Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում գործող հասարակական կազմակերպություններից՝ 1 հոգի
1.12 Համահայկական կառույցների ղեկավարներն ի պաշտոնե,ղեկավարների որոշմամբ գլխամասային գրասենյակներից՝ մինչև 7 հոգի,իսկ տարածքային կառույցներից՝ 2 հոգի:
1.13 Համահայկական կուսակցությունների ղեկավարներն՝ ի պաշտոնե,ղեկավարների որոշմամբ գլխամասային գրասենյակից՝ մինչև 7 հոգի, իսկ տարածքային կառույցներից՝ 2 հոգի:
1.14 Համազգային ներդրում և ճանաչում ունեցող (բարերարներ,գիտնականներ և մշակութային գործիչներ) հայերն՝ ըստ անվանացանկի:
1.15Համահայկական կառույցի հիմնադիր ժողովի նախաձեռնող խմբից՝ մինչև 20 հոգի:
1.2 Նախաձեռնող խումբը հրավիրյալներին ուղարկում է հինադիր ժողովի օրակարգերի հետ կապված և կազմակերչական նյութերը մինչև մարտի 20-ը:
1.3 Ժողովի մասնակիցները հաստատում են ժողովում իրենց ներկայությունը մինչև ապրիլի 10-ը:
1.4 Հիմնադիր ժողովի մասնակիցները ոչ ուշ, քան ապրիլի 20-ը ժամանում են Երևան:
2.Հիմնադիր ժողովը
2.1 Հիմնադիր ժողովի ողջյունի խոսքեր:
2.2Ժողովի վարման կարգը.
Ժողովի մասնակիցները, նախապես ունենալով առաջարկվող վարման կարգի նախագիծը,ընտրում են նիստերը նախագահող(ներ) և հաշվիչ հանձնաժողով,որից հետո քննարկում և հաստատում են(կամ լրամշակում՝ նոր հաստատում են) դրանք:
2.3.Օրակարգային հարցերի քննարկում և հաստատում
Ժողովի մասնակիցները, նախապես ունենալով օրակարգային հարցերի նախագծերը, քննարկում և հաստատում են(կամ լրամշակում՝ նոր հաստատում են) դրանք:
Օրակարգերում քննարկվող նախագծերն են՝
2.3.1 Հայ ազգային գաղափարախոսության հիմնադրույթները
2.3.2 Համազգային նպատակների և շահերի հիմնադրույթները
2.3.3 Նպատակների և շահերի հիմնադրույթները կյանքի կոչելու ճանապարհային քարտեզը
2.3.4 Համահայկական կառույց ստեղծելու որոշումը
2.3.5 Հիմնադիր Ժողովի որոշումը՝մշակել ՀՀ-ի նոր սահմանադրության նախագիծ,որը համահունչ կլինի արդեն ընդունված Հայ ազգային գաղափարախոսության հիմնադրույթներին,մեխանիզմներ և իրավական հիմքեր կստեղծի արդեն ընդունված Համազգային նպատակների և շահերի հիմնադրույթները կյանքի կոչելու համար, որտեղ առանձին գլուխ կնվիրվի Համահայկական Կառույցին:
2.3.6Հիմնադիր Ժողովի որոշումը՝ ՀՀ նոր սահմանադրության նախագիծը մշակելուց հետո,վերջինս՝ համաձայն ՀՀ սահմանադրության և օրենքների՝ որպես քաղաքացիական նախաձեռնություն, դնել հանրաքվեի:
2.3.7 Հիմնադիր ժողովի կողմից լիազոր ժամանակավոր խորհուրդ ստեղծելու մասին որոշումը:
3.Ապրիլի 24-ին՝
Ցեղասպանության Սրբոց հիշատակի օրը,ժողովի մասնակիցները, որոշումներն արդեն կայացրած, շարժվում են Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու
4. Հիմնադիր ժողովի կողմից ձևավորված ժամանակավոր խորհրդի քայլերը
4.1 Խորհրդի ստեղծումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է երկու աշխատանքային խմբեր:
4.1.1 Աշխատանքային խումբ է ձևավորվում,որը պատասխանատվություն է կրում նոր սահմանադրության նախագիծ (հիմնադիր ժողովի կողմից ընդունված 2.3.5 կետին համապատասխան) ստեղծելու նպատակով, որտեղ ներառված կլինեն Համահայկական Կառույցի կանոնադրական դրույթները, ինչպես նաև կառույցի կառուցվածքը և գործառույթները :Աշխատանքային խումբը ձևավորվելուց հետո երկու ամսվա ընթացքում պետք է ներկայացնի խորհրդի հաստատմանը նոր սահմանադրության նախագիծը:
4.1.2 Աշխատանքային խումբ է ձևավորվում, որը պետք է զբաղվի կազմակերպչական հարցերով՝ նախապատրաստել փաթեթ նոր սահմանադրության նախագծի տեղեկատվության տարածման, բնակչության հետ աշխատանքների տարման և ստորագրահավաքի հետ կապված՝ստորագրահավաքի կազմակերպման,ինչպես նաև Համահայկական կառույցի հերթական ժողով հրավիրելու կազմակերպչական հարցերով:Կազմակերպչական հարցերով զբաղվող աշխատանքային խումբը ձևավորվելուց հետո,երկու ամսվա ընթացքում ներկայացնում է խորհրդին՝ նոր սահմանադրական նախագծի տեղեկատվության տարածման,բնակչության հետ աշխատանքների տարման և ստորագրահավաքին վերաբերող ամբողջական փաթեթ:
Խորհուրդը երկու աշխատանքային խմբերի ներկայացրած փաթեթների հաստատումից հետո ոչ ուշ,քան 15-օրյա ժամկետում,որպես սահմանադրական հանրաքվեի նախաձեռնող, համաձայն ՀՀ օրենսդրության կազմակերպում է սահմանադրական հանրաքվեն:
5.Սահմանադրական հանրաքվեի դրական արդյունք գրանցելու դեպքում
Խորհուրդը եռամսյա ժամկետում կազմակերպում է արդեն սահմանադրական մարմին հանդիսացող,Համահայկական Կառույցի Ժողովը: