in Russian – http://crossroadorg.info/unity-idea/
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ
(նախագիծ)
Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ
նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի
կենսունակության պահպանման և սեփական
մշակույթի զարգացման ձևով:
Գարեգին Նժդեհ
Ազգային գաղափարախոսությունն ընդհանրական արժեքների,տեսակետների և պատկերացումների համակարգ է,որը հիմնված է հոգևոր միասնության,ազգային ընդհանրության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ազգային շահերի առաջնահերթության սկզբունքի հիման վրա:Միևնույն ժամանակ վերջինս ազգային ինքնագիտակցության դրսևորում է և ազգային մշակութային ինքնատիպության, ճանաչման և զարգացման գործընթաց:Ազգային գաղափարախոսությունը այն հայեցակարգերի համակարգն է, որոնց մեջ գիտակցվում և գնահատվում է մեկ ազգի ներկայացուցիչների վերաբերմունքն իրականության,միմյանց և շրջապատի նկատմամբ:
Հայ ազգային գաղափարախոսությունն ուղղված է հայի լավագույն որակների ժողովրդականացմանը և այն ամենի կանխարգելմանն,ինչը դեմ է հայ մարդուն:Հիմնական գերակայությունը մարդկայնության գերակայությունն է,հայի բարձր հոգևոր և բարոյական ձգտումները, մարդասիրությունը, պատասխանատվությունը և բարեխղճությունը,փոխադարձ հարգանքը և բարեկամության ամրապնդումը:Այն ուղղված է հայի զարգացման,դաստիարակության և կրթության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը,յուրաքանչյուր հայի և հայ հասարակության մեջ բարոյական և էթիկական արժեքների ներդրմանը և զարգացմանը:Այն կոչված է կանխարգելել բռնության քարոզչությունը,ազգի մեջ ցանկացած բաժանման, պառակտման, ատելության, անտարբերության և ագրեսիայի դրսևորումները:
Հայ ազգային գաղափարախոսությունը բխում է հազարմյակների ընթացքում մշակված և անհամար փորձություններ անցած հայ ազգի մշակութային արմատից և լեզվամտածողությունից,հիմքում ունի քրիստոնեական ուսմունքը և համահունչ է համամարդկային արժեքներին:Այն վերականգնում է հայ ազգի ամբողջական իմունային համակարգը,երաշխավորում մեր ազգի միասնականությունը և ապահովում մեկը՝ բոլորի,բոլորը՝ մեկի համար սկզբունքի գործնական արդյունավետ կիրառումը:Վեր է հանում մեր ազգային ավանդույթները, բացահայտում դրանց բովանդակային իմաստը և,արդիականացնելով դրանց ձևը,կրկին լայնորեն գործածության մեջ դնում՝ որպես հայապահպան լրջագույն գործիքակազմ:
Հայ ազգային գաղափարախոսությունն իր մեջ ներառում է ազգի և հայի շահերի համընդհանրությունը և նպատակների միասնականության սկզբունքը,որն էլ,չհակասելով համամարդկային շահերին, հանդիսանում է հիմքը Հայոց պետականության:Այն ապահովում է հետևյալ սկզբունքի գործնական կիրառումը՝ հայի անվտանգությունը,բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը ողջ Հայ ազգի և Հայոց պետության պատասխանատվությունն են:
Հայ ազգային գաղափարախոսությունը նպատակ է հռչակում Հայոց պետության հարատևումը և զարգացումն,ինչպես նաև վերջինս՝ բոլոր հայերի հայրենիք դարձնելը:
Պատմական արդարության վերականգնումը յուրաքանչյուր հայի և հայ ազգի պատասխանատվությունն է:
Հայ ազգային գաղափարախոսությունը պատասխանում է հետևյալ հարցերին՝
1.Ո՞րն է հայ ազգի պատմական առաքելությունը
2. Ո՞վ է հայը
3. Ո՞րն է հայ ընտանիքը
4.Ո՞րն է հայ հասարակությունը
5.Ո՞րն է հայ ազգը
6. Ի՞նչպիսի պետություն պետք է ունենա հայ ազգը
7. Ո՞րն է հայ ազգային մշակույթի դերը
1 Ո՞րն է հայ ազգի պատմական առաքելությունը
Ցանկացած ազգային գաղափարախոսություն իր մեջ պետք է ներառի երեք հիմնական հարցերի պատասխաններ.
1.Ո՞րն է տվյալ ազգի առաքելությունը:
2.Ի՞նչումն է կայանում տվյալ ազգի առանձնահատկությունը, և ո՞րն է տարբերությունը այլ ազգերից:
3.Ի՞նչով է պայմանավորված տվյալ ազգի գոյության հարատևումը:
Առանց այս երեք հարցերի պատասխանների կորսվում է այն հիմքը, որը թույլ է տալիս զանազանել կոնկրետ ազգն երկրագունդը բնակեցնող բազմաթիվ այլ ազգերից:
Որպեսզի հասկանանք Հայերի առաքելության բովանդակությունը, առաջին հերթին մենք պետք է պարզենք արիական(հնդեվրոպական) ընդհանրության ձևավորման ժամանակը և պայմանները, մի ընդհանրության, որը հանդիսանում է հայկականության՝ որպես ազգ, մեկնարկային հիմքը:
Այսօր՝ գլոբալ խոշոր աղետից (մ.թ.ա. 11-րդ հազարամյակից հետո)հետո հայկական լեռնաշխարհում արիացիների ձևավորման վերաբերյալ հաստատումները ավելի ու ավելի ծավալուն և հիմնավոր են դառնում:
Որոշակի գործնական նորամուծությունների հետ մեկտեղ առաջին արիացիները տիրապետեցին նոր հոգևոր սկզբունքներին, որոնք էլ վճռեցին նրանց հետագա ճակատագիրը: Դրանցից առավել էական կարևորություն ունեցողներն էին հոգևորի գերակայության հաստատումը նյութականի նկատմամբ, համընդհանուր հավասարությունը (յուրաքանչյուրի յուրօրինակության կարևորման սկզբունքով), առանց բացառության բոլոր մարդկանց արժևորման հաստատումը, մարդու մեջ արարչագործության սկզբի ակտիվացումը, մարդու միս ուտելու և ինցեստի (մոտ ազգականների միջև սեռական կապ) արգելքը, հոգևոր և ֆիզիկական կատարելագործումը, նոր սերունդ վերարտադրելը և ուսմունքի հինադրույթների պաշտպանությունը և սերնդեսերունդ անաղարտ փոխանցելը: Այս հումանիտար սկզբունքները դարձան Կենտրոնական գոտուց դուրս եկածների (մ.թ.ա. 4-րդ հազարամյակում արևմտյան Եվրոպայից մինչև Ալյասկա բնակվողները)կյանքի կազմակերպման հենքը: Այդ սկզբունքների հիմնական պահապաններն էին՝ հայկական լեռնաշխարհի բնակիչները,այսինքն՝ հայերը: Հենց այդ սկզբունքների անաղարտ պահելն էր, որ հանդիսանում էր հայերի առաքելությունը: Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջում տեղի ունեցած հերթական գլոբալ աղետը բերեց Նեղոսի մերձափնյա շրջաններում և Միջագետքում առաջին « քաղաքակրթությունների» ձևավորմանը, որոնք արդեն մասնակիորեն շեղվում էին վերոհիշյալ սկզբունքներից: Այդ սկզբունքներից շեղումը գնալով խորանում է մինչև օրս:
Կենտրոնական Գոտու բնակիչների բոլոր փորձերը վերադարձնել մարդկության զարգացումը նախկին հուն չպսակվեց հաջողությամբ, սակայն հոգևոր հիմունքների պահապաններ հայերի դերակատարության մասին պատկերացումները պահպանվել են մինչև մեր օրերը:Եվ այստեղ պետք չէ գենետիկորեն բաժանել հայերին Կենտրոնական գոտուց դուրս եկած մյուս այլ սերունդներից, որոնք հավատարիմ էին մնացել միասնական հոգևոր սկզբունքներին:Նրանց արմատներն էլ է հայկական և Կենտրոնական գոտին նրանց նախահայրենիքն է:
Հայ ազգի տարբերությունը մյուս ազգերից կայանում է հենց այն դերակատարության մեջ,որը մեր նախնիները՝ որպես հոգևոր և հումանիտար ուսմունքի պահապաններ և պաշտպաններ, խաղացել են մարդկության պատմության ողջ ընթացքում:Ցանկացած շեղում այդ առաքելությունից անխուսափելիորեն պատժվում է Բարձրագույն ուժերի կողմից, որոնք պահանջում են անշեղորեն հետևել սեփական առաքելությանը:
Հայերի բարձրագույն այդ հոգևոր պատասխանատվությունը քիչ թե շատ պահպանվում էր վերջիններիս կողմից անցած հազարամյակների ողջ ընթացքում,ինչը և մեզ թույլ էր տալիս պահպանվել որպես ազգ՝ պետք լինելով սեփական նախախնամությունը(առաքելությունը) իրականացնելու համար:
Երկրագնդի վրա բացի մեզանից չկա ոչ մի այլ ազգ, որը կարողացել է գոյատևել ավելի քան 5000 տարի, իսկ մենք՝ հայերս, ավելի քան 12000 տարի է հարատևում ենք՝ որպես մեկ ազգ:Այլ բացատրություն չկա նման երկարատև հարատևմանը, քան համապատասխան լինելը սեփական նախախնամությանը և առաքելությանը:
Միայն վերը նշված հենքի վրա է, որ կարելի է կառուցել մեր ազգային գաղափարախոսության հիմնադրույթները:Ցանկացած այլ փորձ շեղվել սեփական առաքելությունից հղի է սեփական ինքնությունը, անհատականությունը,Աստծո և մարդկության համար Հայ ազգի լինելիության անհրաժեշտությունը կորցնելու վտանգով:Մեր՝ որպես ազգ, կործանմամբ՝ վերջ կդրվի նաև ողջ մարդկությանը:
Ուստի, լինելով քաղաքակրթաստեղծ, համամարդկային մշակութային արմատը կրող, հայ ժողովրդի պատմական առաքելությունն է՝ պահապանը լինել համամարդկային գերագույն արժեքների և պաշտպանել մարդկության մեջ բարձրագույն հոգևոր ուժի գերակայությունը՝ այդպիսով ապահովելով և երաշխավորելով արարչագործության հարատևումը քաղաքակրթության մեջ։
2 Ո՞վ է հայը
Հայը մարդու այն տեսակն է, որի մեջ գերակայում է բարձրագույն հոգևոր ուժը, այսինքն՝ հոգևոր սկիզբը։ Մարդու տեսակ, որն անկեղծ պատասխանատվություն է ստանձնում Աստծո, մայր բնության,մարդկության, սեփական ազգի և պետության, իր ընտանիքի և ինքն իր խղճի առջև՝ մարդկության կյանքն ավելի երջանիկ և ապահով դարձնելու համար։
3 Ո՞րն է հայ ընտանիքը
Հայ ընտանիքը՝ տղամարդու և կնոջ սիրո և փոխադարձ հարգանքի վրա հիմնված այն միասնությունն է, որտեղ ծնվում ու դաստիարակվում է իր էությամբ իսկական հայը։ Որտեղ կինը՝ մայրության խորհրդանիշը և սիրո աղբյուրն է, իսկ տղամարդը՝ աղբյուրի պահապանն ու պաշտպանը։ Որտեղ ավագ սերունդը փոխանցում է մատաղ սերնդին իր կյանքի փորձի իմաստնությունը, իսկ մատաղ սերունդը սրբորեն ապահովում է ավագ սերնդի երջանիկ ծերությունը։ Որտեղ արժևորվում և կարևորվում է յուրաքանչյուրը, և անշեղորեն գործում է մեկը՝ բոլորի և բոլորը՝ մեկի համար սկզբունքը։ Հայ ընտանիքը՝ հայ հասարակության այն համահունչ առաջնային բջիջն է, որը սրբորեն պահպանում և ապագա սերունդներին է փոխանցում հայ ազգային մշակույթը և ավանդույթների անաղարտ բովանդակությունը՝ որպես հայապահպան անգին ժառանգություն։
4 Ո՞րն է հայ հասարակությունը
Հայ մարդը և ընտանիքը՝ իր ինքնությանը համահունչ, ստեղծում է հայ հասարակություն։ Հայ հասարակությունը մարդկանց այն համախումբն է, որը միավորված է մեկը մյուսի նկատմամբ փոխադարձ սիրով և հարգանքով՝ ընդհանրական նպատակ ունենալով կյանքի կոչել և երաշխավորել հետևյալ հիմնարար սկզբունքները։
Հայ հասարակության 8 հիմնասյուները
1-Մարդու Կյանքը բարձրագույն արժեքն է։ Յուրաքանչյուր Մարդու կյանքը պետք է պահպանել ինչպես սեփականը։
Հայ հասարակության նպատակն է ապահովել և երաշխավորել յուրաքանչյուր Մարդու կյանքի արժեքը: Չկա և չի կարող լինել ավելի արժեքավոր բան, քան Մարդու կյանքն է: Եթե արժեքավոր է մեկ Մարդը, ապա բոլոր Մարդիկ էլ արժեքավոր են:
2-Յուրաքանչյուրն իր ծննդյան իրավունքին համաձայն Մարդ է: Բոլոր Մարդիկ ծնվում են ազատ և հավասար: Յուրաքանչյուր ոք ունի ընտրելու իրավունք: Երկրի վրա ոչ ոք և ոչինչ չի կարող լինել Մարդուց, նրա ազատությունից ու իրավունքներից ավելի վեր: Մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը չպետք է խախտի այլ մարդկանց իրավունքներն ու ազատությունները:
3-Հայ հասարակության մեջ ոչ ոք և ոչինչ իրավունք չունի սպառնալիքներ ստեղծել Մարդու կյանքի և ազատության համար:
Յուրաքանչյուր Մարդու համար երաշխավորված է հիմնական կենսական կարիքների անվճար ապահովումը, ներառյալ՝սնունդ, բնակարան, առողջապահություն, կրթություն և սոցիալական ամբողջական ապահովում:
Հասարակության գիտական, արդյունաբերական և տեխնոլոգիական գործունեությունը պետք է ուղղված լինի բացառապես միայն դեպի մարդկային կյանքի որակի բարելավմանը:
4-Յուրաքանչյուր հայ և Հայոց Պետության քաղաքացի իրավունք ունի ստանալու հուսալի տեղեկատվություն պետական միջոցների շարժի և բաշխման վերաբերյալ: Յուրաքանչյուր հայի և Հայոց պետության քաղաքացու համար հասանելի է հասարակության որոշումների կատարման կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը։
ԶԼՄ-ները պատկանում են բացառապես հանրությանը և արտացոլում են տեղեկատվությունը ճշմարտացի, բացահայտ և անկեղծորեն:
5-Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի բազմակողմանի զարգացման և ինքնակայացման:
Կրթությունը պետք է լինի անվճար և հավասարապես հասանելի բոլորի համար: Մարդու համար պայմանների ստեղծում և հնարավորությունների ընդլայնում` իր իսկ ստեղծագործական ունակությունների և տաղանդների իրականացման համար:
6-Բոլոր բնական պաշարները պատկանում են Հայոց պետության քաղաքացուն և արդարացիորեն բաշխվում են բոլոր քաղաքացիների միջև: Չի թույլատրվում ռեսուրսների մոնոպոլիզացում և դրանց իռացիոնալ օգտագործում: Այդ ռեսուրսները արդարացիորեն բաշխվում են Հայոց պետության բոլոր քաղաքացիների միջև:
Ցանկության դեպքում՝ Հայոց պետության յուրաքանչյուր քաղաքացու համար երաշխավորվում է աշխատանքի տեղավորում։ Նույնական պաշտոնի և մասնագիտության համար վարձատրությունը պետք է լինի նույնը ամբողջ երկրով մեկ:
Յուրաքանչյուր ոք ունի մասնավոր սեփականության և եկամուտներ ստանալու իրավունք:
7-Հայ հասարակության մեջ բացակայում է «իշխանություն»(որը փոխարինվում է պատասխանատվություն հասկացությունով) հասկացությունը, քանի որ, ընդհանուր առմամբ,յուրաքանչյուր հայ և Հայոց պետության քաղաքացի պատասխանատվություն է կրում հասարակության, վերջինիս զարգացման, կենսապայմանների և ներդաշնակ կարգի համար:
Յուրաքանչյուր Հայոց պետության քաղաքացի իրավունք ունի մասնակցելու հայ հասարակության գործերի ղեկավարմանը և Մարդու կյանքի բարելավմանն ուղղված օրենքների ընդունմանը:
Մարդու կյանքի որակի փոփոխության վրա ազդող սոցիալապես կարևոր, սոցիալական նշանակություն ունեցող տնտեսական հարցերի լուծումը ներկայացվում է համաժողովրդական քննարկման և քվեարկության (հանրաքվե):
8-Հայ հասարակությունը,իր միասնական նպատակները և շահերը կյանքի կոչելու համար, ձևավորում է՝ հայ ազգային գաղափարախոսության հիման վրա, Հայոց պետություն։
5 Ո՞րն է հայ ազգը
Հայ ազգը հայերի այն միասնական ամբողջությունն է, որը համախմբված է ընդհանրական շահերով և նպատակներով, ունի ապագայի նկատմամբ միասնական տեսլական, սերտ կապված է իր մշակութային արմատին և ճանաչում ու պահպանում է իր դարավոր ավանդույթների բովանդակային իմաստը։ Հայ ազգը մի մեծ ընտանիք է, որտեղ գործում է հայ ընտանիքի հիմնարար սկզբունքը՝ մեկը բոլորի, բոլորը մեկի համար։ Հայ ազգի համար ուղեցույց է հանդիսանում ամբողջ ազգի կողմից ընդունված ազգային գաղափարախոսությունը, իսկ միասնական տուն է հանդիսանում ազգովի ստեղծած պետությունը՝ Երևան մայրաքաղաքով։
6 Ի՞նչպիսի պետություն պետք է ունենա հայ ազգը
Հայոց պետությունը, այն ինստիտուտների ամբողջականությունն է, որը կոչված է կյանքի կոչել և երաշխավորել հայի,հայ հասարակության և հայ ազգի միասնական նպատակները և շահերը՝ ապահովելով հայ մարդու,հայ ընտանիքի,հայ հասարակության և հայ ազգի միասնականությունը,ռեսուրսների համադրելիությունը և վերջիններիս ուղղումը միասնական և անհատական խնդիրների լուծմանը:Հայոց պետությունն իր հիմքում պետք է ունենա հայ ազգային գաղափարախոսությունը և անշեղորեն հետևի, ինչպես այդ ուղեցույցին, նույնպես էլ Հայ հասարակության 8 հիմնասյուների կյանքի կոչմանը և երաշխավորմանը:Հայոց պետության նպատակն է ապահովել այն սկզբունքի կյանքի կոչումը,որն է՝ ամբողջ հայ ազգը և յուրաքանչյուր հայ տերն ու պատասխանատուն է իր հայրենիքի:Հայոց պետությունը պետք է լինի այնպիսին, որ յուրաքանչյուր հայ, մեծագույն պատիվ համարի լինել այդ պետության քաղաքացին: Հայոց պետությունը ապահովում է յուրաքանչյուր հայի՝վերջինիս ցանկությամբ, Հայոց պետության անարգել քաղաքացի դառնալու իրավունքը:
7 Ո՞րն է հայ ազգային մշակույթի դերը
Հայ ազգային մշակույթը՝ իր հոգևոր և նյութական արժեքների ամբողջությամբ և պատմական նշանակությամբ,կատարում է հասարակական հարաբերությունների լրջագույն գործառնություն:Այն իր մեջ ներառում է և հազարամյակներով սերնդեսերունդ մեզ էփոխանցում ավանդույթների և արժեքների ընդհանրությունը,որի բովանդակային իմաստը հասկանալու և արդյունավետ կիրառելու պարագայում մենք կարող ենք, ինչպես ապահովել հայ ազգի միասնականությունը,այնպես էլ վերականգնել վերջինիս ամբողջական իմունային համակարգը:
Հայ ազգային մշակույթի մեջ իրենց առանձնահատուկ դերն ու նշանակությունն ունեն, ինչպես քրիստոնեական արժեքներն,այնպես էլ ազգային ավանդույթները և լեզվամտածողությունը: Վերջիններիս էության վերհանումը տալիս է մեզ այն բանալիները,որոնց միջոցով հնարավոր է դառնում հայապահպանման գործում ցանկացած խնդրի լուծում:Ազգային ավանդույթների կրկին արդյունավետ կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ է,պահպանելով վերջիններիս բովանդակությունը և իմաստը, արդիականացնել դրանք և համահունչ դարձնել ժամանակակից պահանջներին:Հայ ազգային մշակույթի բովանդակային կիրառմամբ է հնարավոր Հայ մարդու, Հայ ընտանիքի,Հայ ազգի և Հայոց պետականության ճիշտ և արդյունավետ փոխազդեցության ապահովումը:
ՆԱ, ՈՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԱՍՏԾՈՅ ԳՈՅՈՒԹԻՒՆԸ, ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԻՒՆԸ ՀԱՆԴԷՊ ԳԵՐԱԳՈՅՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆՑ՝ ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻԻՆ:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ