Ուղերձ հայությանը Արցախից
in Russian – http://crossroadorg.info/artsakh-13-2-2022/ Ուղերձ հայությանը Արցախից Արցախյան շարժման 34-րդ տարեդարձն է․ 1988 թվականի փետրվարի 13-ից մեկնարկեց հուժկու ազատագրական պայքարը հայոց ընտրանու գլխավորությամբ։ Մեր հերոսամարտի պատմությունը լրջագույն դաս է, որին անվարան պարտավոր ենք հետևել։ 2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, վտանգված է Արցախի Հանրապետության անկախությունը: Բռնազավթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան գործունեությունը՝ հայկականության ոչնչացում, մշակութային վանդալիզմի իրագործում։