Ռուբեն Նահատակյան. Մշակութային առաքելություն
(հայեցակարգային զննություն) Հայի տեսակն իր պատմական զարգացման ողջ ընթացքում մշտապես եղել է քաղաքակրթական առաքյալ, քանի որ ամենուրեք տարածել է մշակութային արժեքներ և հարստացրել մարդկությանը: Հայերը կատարել են ուսուցիչների և վարժապետների անզուգական դեր: Այս հանգամանքը առաջավոր մարդիկ բարձր են գնահատել և ընկալել են մեր քաղաքակրթիչ անփոխարինելի գործառույթը: Այսպես հայկական մշակութային ժառանգություն է նաև Պելազգյան(Աբեղյանք) կամ Մինոսյան քաղաքակրթությունը, որովհետև մշակութաբանական էանիշներով (ատրիբուտներ) այն շատ ընդհանրություններ ունի մեր մշակույթի հետ: Անգամ այժմյան կրետացիները պնդում են, որ իրենք հույներ չեն, այլ կրետացիներ: Բավականին ուշագրավ փաստ է: Էլ չենք նշում մեր նախնիների Ամերիկայում թողած հսկայական հետքերի մասին: