(in Russian / на русском – https://crossroadorg.info/manasyan_2015/
In English – https://crossroadorg.info/en/manasyan_2015_en/)
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ
2015 թ. ապրիլի 24-ին հայ ժողովուրդը խոնարհումով խնկարկեց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Այդ օրը մեզ հետ էր ողջ առաջադեմ մարդկությունը, որի համար 1915 թվականը և ապրիլի 24-ը դարձել են մարդկության դեմ ամենածանր հանցագործության` ցեղասպանության դատապարտման ու կանխարգելման խորհրդանիշեր: Օսմանյան կայսրության և դրանից հետո հանրապետական Թուրքիայի կողմից իրագործած Եղեռնը հայ ժողովրդի մոտ կմնա որպես վերք, որը չի սպիանա, եթե հանցագործը չարժանանա համընդհանուր դատապարտման, եթե նա չապաշխարհի ու հայերին չվերադարձնի այն, ինչը նրանցից խլել է դավադիր սպանությամբ: Ցեղասպանության շուրջ լռության տասնամյակներից հետո այդ ոճիրը համեմատաբար նոր է դարձել քաղաքական բաց քննարկումների առարկա: Իրենց բացահայտմանն են սպասում նրա բազմաթիվ մութ էջեր, իրենց նոր մեկնաբանությանն են սպասում համամարդկային աղետի արդեն իսկ հայտնի փաստեր: Ստորև կանդրադառնանք դրանցից մի քանիսին համառոտ դիտարկումների ձևով: Սույն վերլուծության հիմնական եզրակացությունները բխում են այն դրույթից, որ լայնորեն շրջանառվող և հանրային ընկալումը կաղապարող «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1915–1923 թթ.» բանաձևը լիովին չի արտացոլում մարդկության դեմ գործած այդ հանցագործության փաստական ու քաղաքական ամբողջական բովանդակությանը:
Առաջին դիտարկում
«Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1915–1923 թթ.» բանաձևը չի արտացոլում ոճրագործության աշխարհագրությունը
Քննարկվող ձևակերպումը ոճիրը աշխարհագրորեն կապում է միայն և միայն Օսմանյան կայսրության հետ հակառակ հանրահայտ ու անհերքելի այն փաստի, որ Թուրքական պետությունը թե՛ սուլթանի օրոք, թե՛ նրան իշխանությունից հեռացնելուց հետո հայերի բնաջնջման քաղաքականությունը առաջ է տարել նաև կայսրության սահմաններից դուրս` Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում: Տասնամյակներ տևած տաբուն բացատրություն ունի:
Արևմուտքն աշխատում էր իր ռազմավարական դաշնակից Թուրքիային ազատել XX դարի սկզբին գործած հանցանքի մեղքից՝ այն բաժին թողնելով պատմությունը լքած Օսմանյան կայսրությանը: Փաստն անտեսում էր նաև Խորհրդային Ռուսաստանը, որը հույս ուներ Թուրքիան ու Խորհրդային Ադրբեջանը դարձնել ցատկահարթակ «կարմիր հեղափոխությունը» մահմեդական արևելք
արտահանելու իր ծրագրերում: XX դարի վաթսունական թվականներին, երբ արդեն հանված էր թեմայի արծարծման արգելանքը, Մոսկվան հանդուրժեց «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1915–1923 թթ.» բանաձևի շրջանառումը՝ հետևելով, որ Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում հայկական կոտորածները չհիշատակվեն, քանի որ դա պիտի խանգարեր հայերի ու ադրբեջանցիների` «լենինյան բարեկամության» մասին քաղաքական առասպելի ներդրմանը: Այսպես են ոճիրի հանցակազմից դուրս մնացել 1918 թվականին Հարավային Կովկաս խուժած թուրքական կանոնավոր բանակի և տեղի թուրքերի կողմից երկրատարածքի հայության կոտորածները:
Այսօր իրադրությունն այլ է: Եվրոպական տերություններն արդեն իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձրել են Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների կարգավորման պայման, և այդ պայմաններում այլևս աններելի է լռել Արևմտյան Հայաստանում [1]
, Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում հայերի Եղեռնի մասին, լռել այն մասին, որ դրանք նույն ցեղասպանության տարբեր փուլերն են: Նույնն է ոճրագործը, նույնն է զոհը [2]:
– – – –
1 Safrasyan Ruben, 2011. 2 Danielyan E.L., N 1, 2014, 49.
2 Danielyan E.L., N 1, 2014, 49.
Փաստն հանիրավի դուրս է մնացել հարցի շրջանակներից, երբ կարող է լինել ցեղասպանության ուրացման Թուրքիայի քաղաքականության քողազերծման կարևոր փաստարկը: Եվ ահա թե ինչու:
Մինչ օրս Եղեռնի ուրացման թուրքական փաթեթի հիմնական փաստարկը, որով Անկարան հակադարձում է ներկայացվող մեղադրանքին, այն է, թե իբր թուրքերը չեն ունեցել ցեղասպանության կանխապես մտածված ծրագիր, բայց տեղահանել են հայերին պատերազմի մեջ գտնվող Օսմանյան կայսրության նկատմամբ նրանց անհուսալիության պատճառով: Տարհանված հայերի քարավանների հետ ճանապարհին «խաժամուժի» հարձակումների հետևանքով պատահած «դժբախտ դեպքերը», ինչպես պնդում է պաշտոնական
Անկարան, ցեղասպանություն չի կարող դիտվել:
Հայերի կոտորածները Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում այդկեղծիքը քողազերծում են անառարկելի ձևով: 1918 թվականին ոչ թե թուրք ու քուրդ խաժամուժը, այլ թուրքական կանոնավոր բանակն է Բաքու տանող ամբողջ ճանապարհին հրկիզել հայկական բնակավայրեր ու կոտորել դրանց խաղաղ բնակիչներին, և հետո նույնը արել է Բաքվում: Բազմաթիվ վկայություններով ու փաստաթղթերով հաստատված այդ փաստը տեղահանությունների «հիմնավորման» թուրքական թղթապանակում տեղ չի թողնում հայերի անհուսալիության մասին կեղծ դրույթի համար [3]: Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում իրենց պապենական հողերում դարեր ի վեր ապրող հայերը Օսմանյան կայսրության քաղաքացիներ չեն եղել որպեսզի անհուսալի որակվեն և ոչ էլ որևէ վտանգ են ներկայացրել կայսրության կամ Թուրքիայի համար: Նրանց կոտորել են տեղում միայն այն բանի համար, որ նրանք հայ են:
Երկրորդ դիտարկում
1923 թվականին Թուրքիայում վերջ չի դրվել ցեղասպանության քաղաքականությանը, ինչպես դա ներկայացված է «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1915–1923 թթ.» բանաձևում Կարևոր է նաև Եղեռնի ժամանակային սահմանների հստակեցումը:
1915-ի ապրիլի 24-ը Եղեռնի զոհերի հիշատակման խորհրդանշական օր է և այն հայասպանության թուրքական քաղաքականության սկիզբը չէ, ինչպես դա ներկայացվում է խնդրո առարկա բանաձևում: Հայերի ջարդերը կայսրությունում սկսվել են 1915-ից տասնամյակներ առաջ: 1915-ը` ցեղասպանական ամենադաժան արարքների տարին, ժողովուրդն առանձնացրել է որպես Մեծ եղեռնի/Մեծ ցեղասպանության տարի:
– – –
3 Փաստաթղթերի մի զգալի մասը ներկայացված է 2003-ին Երևանում լույս տեսած «Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918–1920 թթ. փաստաթղթերի ժողովածուի մեջ:
Սակայն թուրքական հանցագործության քաղաքական բովանդակությունը խեղաթյուրում է ոչ այնքան 1915-ը դիտավորությամբ կամ վրիպումով ցեղասպանության սկիզբ համարելը, որքան այդ քաղաքականության ժամանակային սահմանափակումը 1923-ով՝ Օսմանյան կայսրության պատմության ավարտով [4]: Կատարված ոճիրը համաշխարհային պատմությունից դուրս մղելու, հանցագործության ժխտման մինչ օրս շարունակվող համառ փորձերը, Եղեռնի զոհերի ինչքի սեփականումը, Հայաստանի Հանրապետությունը և
Արցախը շրջափակման օղակում խեղդելու գործելակերպը, հայոց դարավոր մշակութային ժառանգության յուրացումը կամ ոչնչացումը, Եղեռնից փրկվածների բռնի դավանափոխումն ու թուրքացումը՝ այս բոլորը Օսմանյան կայսրության քաղաքականության շարունակությունն են, որ իր հիմնադրման առաջին օրից հետևողականորեն տարել ու հիմա էլ առաջ է տանում հանրապետական Թուրքիան, պետություն, որ հիմնել են Եղեռնին անմիջականորեն մասնակցած այդ երկրի քաղաքական ուժերը [5]:
– – –
4 Թեմային նվիրված գրականության մեջ այդ հանգամանքին բազմաթիվ անդրադարձներ են եղել: Ջոն Կիրակոսյանը փաստը ավելի ընդգծելու համար այն ամրագրել է իր` «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ (1915-ց մինչև մեր օրերը» (Երևան, 1983) գրքի վերնագրում և նրանում առանձնացրել հատուկ գլուխ` «Օսմանյան կայսրությունը խորտակվեց: Հայասպանությունը շարունակվեց»: Զարմանալի է, որ պաշտոնական մեր փաստաթղթերում տեղ գտած ձևակերպումներն ու բանաձևումները շրջանցում են այդ իրողությունը:
5 Մեր մասնագետներն ու քաղաքական գործիչները ևս իրենց ելույթներում անդրադարձել են դրանց: Բավական է հիշատակել Ֆրանկոֆոնայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների 2015 թ. մարտի
27-ին Երևանում տեղի ունեցած համաժողովում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի կողմից հնչեցված ձևակերպումը` «Ցեղասպանությունների դարաշրջանը անցած իրողություն չէ»: Տե՛ս http://www.menq.org/:
Երրորդ դիտարկում
Թուրքական իշխանությունները և թուրք ժողովուրդը հավասարապես մասնակցել են ոճիրին և հավասարապես պատասխանատու են կատարվածի համար
Մերօրյա թուրքերն ազգամիջյան հարցերում իրենց քաղաքական վարքը ժառանգել են իրենց նախնիներից` միջնադարում Առաջավոր Ասիա խուժած օղուզներից ու սելջուկներից, որոնք երկրատարածքի արգավանդ դաշտերին
ու արոտավայրերին տիրելու և տեղում ամրանալու այլ եղանակը չգիտեին, քան դրանց տերերին դուրս մղելն ու կոտորելը, նրանց բնակավայրերի ավերումն ու թալանը, որին նրանք մասնակցում էին ամբողջ ցեղով: Արյունոտ այս վարքը պահպանվեց նաև այն բանից հետո, երբ գրավյալ տարածքներում նրանք հիմնեցին միջնադարյան պետական կազմավորումներ ու ապա նաև
կայսրություն: Դրանից հետո էլ թուրքերը պահպանեցին քոչվորական շրջանում ձևավորված կենսակերպի հիմնային բնութագրերը, որոնք ազգային զարգացումը սահմանափակում են էքստենսիվ զարգացման` քանակական աճի ու տարածական ծավալման կաղապարում [6]: Ծավալապաշտության կայսերական զինանոցում արյունոտ զենքերից բացի հայտնվեց նորը՝ ժողովրդագրական գրոհը [7]: Թուրքական իշխանություններն ու թուրք ամբոխը արշավանքների ժամանակներից եկած ավանդույթով միասնական էին կայսրության այլազգի ու այլադավան բնակչությանը թալանելու, շահագործելու, կոտորելու, ուրիշների հողերում ամրանալու հարցում: Ամբոխը մնաց թուրքական ազգային վարքը բնութագրող բանալի երևույթը, որ արտացոլում է իշխանությունների ու թուրքական զանգվածի միասնությունը «այլոց» նկատմամբ տարվող քաղաքականության մեջ [8]:
– – –
6 Գրականության մեջ լայնորեն տարածված այն կարծիքը, թե իբր իսլամը դուրս է մղել ազգայինը թուրքի ինքնությունից և մոռացության մատնել նրա պատմությունը, զուրկ է հիմքերից (դրանց քննությունը տե՛ս Танер Акчам, 1955, 19–34): Նա նստակյաց ժողովուրդների պես «ներքին քաղաքական պատմություն» չուներ, որ իսլամի մամլիչի տակ մոռանար: Թուրքը հայտնվել էր մի երկրամասում, որի ժողովուրդները առանց բացառության ավելի բարձր քաղաքակրթական արժեքների կրողներ էին: Այդ արժեքներին հաղորդակցվելու և դրանք որդեգրելու դեպքում նա պիտի ձուլվեր տեղացիների մեջ: Մերժելով բնիկների հետ գիտական ու բարձր մշակութային մրցակցության իր համար անհեռանկար ուղին, նա իրեն պիտի գտներ ժողովուրդների հպատակեցման քաղաքական հնարքներում, իշխանության ու բռնության «արվեստում» կատարելագործվելու իր համար հարազատ ոլորտներում: Թուրքը ոչ միայն անհաղորդ մնաց կայսրության ժողովուրդների քաղաքակրթական ձեռքբերումներին, այլև ամեն կերպ խոչընդոտեց նրանց զարգացումը: Կայսրության տիրապետության հարյուրամյակները դարձան հետընթացի մռայլ ժամանակներ նրա բոլոր ժողովուրդների համար: Ցեղասպանության ուրացման, պատմական փաստը ագրեսիվ քարոզչությամբ ժխտելու մերօրյա Թուրքիայի վարքը ցույց է տալիս, որ նա պատրաստ չէ ապաշխարանքի և ուրեմն չի փոխել ցեղասպանածին իր բնությունը և որ այդ իմաստով նա գլոբալ քաղաքակրթական վտանգ է ներկայացնում:
7 Կայսրության ժողովրդագրական քաղաքականությունը տարբեր ձևերում է առաջ տարվել: Դա չի սահմանափակվել ջարդերով կամ էթնիկ թուրքերին տրված տնտեսական ու քաղաքական արտոնություններով: Սուլթան Մուրադ Առաջինի կողմից 1365 թվականին հիմնած ենիչերիների զորախմբերը առավելապես համալրվում էին քրիստոնյա ընտանիքներից վերցված տղա երեխաներով (դա յուրօրինակ արյան հարկ էր, որ կոչվում էր դեվշիրմե), որոնց հավատափոխ էին անում, տալիս համապատասխան ռազմական դաստիարակություն և ուղղում հենց քրիստոնյա ժողովուրդների ընդվզումները ճնշելուն: Կայսրության նվաճողական պատերազմներում զոհերը հիմնականում տալիս էին կամ քրիստոնյա բնակիչները կամ ծագումով քրիստոնյա յենիչերիները: Այսօր ըստ էության նույն բանն անում է Բաքուն` ղարաբաղյան ճակատ ուղարկելով հիմնականում հանրապետության ազգությամբ ոչ թուրք զինվորներին:
8 Իր «Турецкое национальное «Я» и армянский вопрос» (М., 1955) գրքում Թաներ Ակչամը «Участие гражданского населения в геноциде» վերնագրով հատուկ ենթաբաժին է հատկացրել (էջ 114–119) այդ հարցին: Բավական է թերթել թեմային նվիրված փաստագրական կամ վերլուծական գրականությունը համոզվելու համար, որ ամբոխը թուրքական քաղաքական մշակույթի դրսևորման բանալի երևույթն է: 1918 թ. Բաքվի մարտյան դեպքերի ականատեսներից մեկը ըստ Մայքլ Սմիթի մարդկանց կատաղի
այդ զանգվածը անվանել է սև ամբոխ – qara deste. Տե՛ս Майкл Смит, 2001, 95.
Կողոպուտի ու կոտորածի «մշակույթ» որդեգրած ժողովուրդը և իր հիմնած պետությունը պատմական հեռանկար չէին կարող ունենալ, և արդեն XIX դարում ակնհայտ էր, որ Օսմանյան կայսրությունը ոչ միայն դուրս է մնացել քաղաքակրթության ընդհանուր
ընթացքից, այլև խոչընդոտում է այդ ընթացքը [9]:
XIX և XX դարերի սահմանագծում վերացման դատապարտված այդ պետականության ճգնաժամի պայմաններում էր, որ հպատակ ժողովուրդներին շահագործելու ու թալանելու ավանդույթով ձևավորված ու պետության օրենքներով արտոնված կենսակերպը վերաճեց ցեղասպանական գիտակցված վարքի: Այդ գիտակցության ու վարքի կրողները պետական պաշտոնյաների փոքրիկ խումբ կամ հասարակության նեղ շերտ չէր: Հայերի, հույների, ասորիների ցեղասպանության իրական հանցագործը թուրքական հասարակության մեջ մեծամասնություն կազմող այն խավն էր, որի ձեռքերում են եղել պետական իշխանության լծակները թե Օսմանյան կայսրությունում, թե հանրապետական Թուրքիայում և որն այսօր ինքն իրեն շարունակում է վերարտադրել հասարակության բոլոր շերտերում՝ պետական վերնախավից ու ստորադաս վարչական օղակներից սկսած մինչև «շարքային թուրքը»[10]: Այսօր էլ այդ զանգվածը, այլ ոչ թե դրան ընդդիմադիր սակավաթիվ խավն է որոշում եղեռնագործության ուրացման հարցում թուրքերի պետական քաղաքականությունը: Այդ հանգամանքն է միավորում մի կողմից թուրք ժողովրդի, մյուս կողմից Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի պատասխանատվությունը մարդկության դեմ կատարած հանցագործության համար: Նույն այդ հանգամանքն է միավորում «ցեղասպան Թուրքիա» և «ցեղասպան թուրք» հասկացությունները, որոնք տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս ապրող ժողովուրդները ընկալել են որպես հոմանիշներ ու ամրագրել «այստեղով անցել է թուրքը [11]», «թուրքը մնում է թուրք» և այդ կարգի լայնորեն հայտնի այլ արտահայտություններում: Թուրքական դեպքի համար «ցեղասպանությունը պետական քաղաքականություն է» ձևակերպումը ակնհայտորեն թերի է՝ այդ ոճիրին թուրքերի զանգվածային մասնակցության պատճառով: Այս ճշմարտությունը հաճախ չի բարձրաձայնվում բարեպաշտության ու նրբանկատության անհարկի նկատառումներով։ Իրականում դրա գիտակցումը կօգնի թուրք ժողովրդին ճանաչել ինքն իրեն և թոթափել մեղքի բեռը: Քանի դեռ հանցանքն ուրացողների զանգվածը թուրք հասարակության մեջ մեծամասնություն կկազմի և կպայմանավորի պետական քաղաքականությունը, ազգասպանությունը կմնա թուրքի ինքնության և նրա պետականության բնութագիրը: Ահա թե ինչու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Թուրքիային հասցեագրված ուղերձները նաև թուրք ժողովրդին ուղված ուղերձներ են:
– – –
9 Տե՛ս The Economic Decline of Empires, 2010, 227.
10 Հատկանշական է, որ Թալյաթը իր հուշերում նաև իր մեղքը թեթևացնելու համար խոստովանում է, որ ջարդեր իրագործողները ժողովուրդը և մի շարք պաշտոնյաներ են եղել (այդ դիտարկումը տես` Թալյաթ փաշայի հուշերը, 1963, 78–79, 129–130)։
11 Եվրոպայում և մեր տարածաշրջանում լայնորեն հայտնի «The turks have passed by here all is in ruins and mourning» արտահայտությունը, ինչպես հայտնի է, պատկանում է Վիկտոր Հյուգոյին (http://www.lewrockwell.com/2013/09/eric-margolis/ruins-and-mourning):
Չորրորդ դիտարկում
Թուրքիան հիմնել ու շարունակում է հիմնել ցեղասպան պետություններ, միջազգայնորեն լեգալացնելով ցեղասպանական պրակտիկան
Թուրքայի ցեղասպանածին բնույթը XX դարում դրսևորվել է ոչ միայն Օսմանյան կայսրությունում և նրա սահմաններից դուրս հայերի, հույների ու ասորիների բնաջնջման, այլև նոր ազգասպան պետություններ հիմնելու ձևով: Նա արդեն հիմնել է քաղաքակրթական իր գենը կրող պետություններ` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՝ հույների, իսկ Ադրբեջանական Հանրապետությունը՝ Նախիջևանի և Արևելյան Անդրկովկասի հայության ցեղասպանության ճանապարհով: Ակնհայտ է ազգասպանության
թուրքական քաղաքական մշակույթի ազդեցությունը Հարավսլավիայի տրոհման և մեր օրերում Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացներում:
Թուրքական նախագծով հիմնված առաջին պետությունն այսպես կոչված Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունն էր, որը 1918-ի սեպտեմբերին հիմնեցին հայերի կոտորածներով Բաքու հասած թուրքական զորքերը [12]:
– – –
12 Կոտորածները երկրատարածքի ժողովրդագրական դեմքը փոխելու նպատակն էին հետապնդում: Հրկիզվեցին տասնյակ ու տասնյակ հայկական ու ուդիական բնակավայրեր: Եթե 1914 թ., օրինակ, Նուխու, Գեոկչայի, Շամախու և Արեշի գավառներում 73526 մարդ էր, ապա 1921 թվականին այդ թիվը նվազել էր գրեթե վեց անգամ (12716 մարդ): Եթե Նուխու գավառում հայերը 1917 թվականին կազմում էին բնակչության 20,2 տոկոսը, ապա թուրքական ռազմարշավից ու մուսավաթական տիրապետությունից հետո 2,4 տոկոսը: Պատկերը գրեթե նույնն էր մյուս գավառներում: Աղդաշի գավառում, օրինակ, ուր հայերը ազգաբնակչության 19,5 տոկոսն էին կազմում, գրեթե հայ չմնաց (0,7 տոկոս): Ի դեպ նույն ճակատագրին արժանացան ռուսական բնակավայրերը հատկապես Սալյանի ու Լենքորանի գավառներում: 1914 թ. տվյալներով այդ շրջաններն ունեին 40800 ռուս ազգաբնակչություն, որից 1921 թվականին մնացել էր ընդամենը 14921 ռուս (տվյալները ըստ՝ БЭС, т. 1, 1926, 642):
Երկրատարածքում XX դարում «Ադրբեջան» անունը կրող պետությունների կերպափոխությունները, նրանցում անփոփոխ են թողել էթնիկ թուրք այն զանգվածի ցեղասպանածին վարքը, որի ձեռքերում հայտնվել էր իշխանությունը Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունում, Խորհրդային Ադրբեջանում և մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունում:
Խորհրդային տարիներին նոր «ադրբեջանական» ազգ ձևավորելու ստալինյան նախագծով տարված բոլշևիկյան կենտրոնը չտեսնելու է տվել ազգային հալածանքներով հանրապետությունից հայերի դուրս մղման Բաքվի քաղաքականությունը, որն արդեն 1970-ական թվականներին հանգեցրել է Նախիջևանի հայաթափմանը, իսկ 1988-ին Սումգայիթից սկսած ստացել է հայերի զանգվածային ջարդերի բնույթ: Ինչպես Օսմանյան կայսրությունում ու Թուրքիայում, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանում միայն հայությունը չէր ցեղասպանության քաղաքականության թիրախը: Միաժամանակ տարվում էր իսլամադավան բնիկ ժողովուրդների բռնի ուծացման քաղաքականություն: Դրան դիմագրավելու միակ ձևը յուրօրինակ ազգային ընդհատակ անցնելն էր, որտեղ այսօր գտնվում է լեզգիների, թալիշների, թաթերի և բնիկ մյուս ժողովուրդների մեծ մասը: ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին երբեմնի բազմազգ Խորհրդային
Ադրբեջանի էթնիկական քարտեզից անհետացել էին երկրամասի` բռնությամբ «ադրբեջանցի» դարձած իսլամադավան բոլոր ժողովուրդները:
Հետխորհրդային Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը եկավ հաստատելու, որ ցեղասպանը ազգությամբ նույն թուրքն է թե՛ Անկարայում, թե՛ Բաքվում: Բանաձևը ամրագրում է այն ընդհանրությունը, որ միավորում է թուրքերին [13]: Եվ դա այն է, որ թուրքը թե՛ Առաջավոր Ասիայում իր կողմից գրաված տարածքներում, թե՛ հարավային Կովկասում, որտեղ նա քողարկվել է «մուսուլման», «կովկասյան թաթար», «ադրբեջանցի» դիմակների տակ, հետևողականորեն տարել ու տանում է այլ ազգերի սպանության քաղաքականություն: Պատահական չէ, որ ՀՀ և ԼՂՀ շրջափակումը Թուրքիան և Ադրբեջանը իրագործում են համատեղ: Պատահական չէ, որ ԼՂՀ դեմ սանձազերծած պատերազմում հայկական բնակավայրերն էին հրետակոծությունների ու ռմբակոծությունների հիմնական թիրախը: Պատահական չէ, որ Բաքվում հայասպան ադրբեջանցիներին` սումգայիթյան ցեղասպանության հանցագործներին ու Բուդապեշտում իր հայ գործընկերոջը կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսացնում են
այնպես, ինչպես Թուրքիայում հերոսացնում են Եղեռնի գլխավոր հանցագործներ Թալյաթին ու Էնվերին: Արևելյան Անդրկովկասում և Նախիջևանում հայերի ցեղասպանությունը հայոց ցեղասպանության թուրքական նույն քաղաքականության դրսևորումն է` իրագործված «Ադրբեջան» ցուցանակը կրող պետության կողմից:
– – –
13 Թուրքերին, բայց ոչ՝ թյուրքերին: Այս ճշտգրտումը խիստ կարևոր է, քանի որ Անկարայի ու Բաքվի տեսաբանները հաճախ են փորձում իրենց կողմից իրագործած եղեռնագործության մեղսակիցը դարձնել թյուրքական մյուս ժողովուրդներին, պնդելով, թե ցեղասպանության հարցում թուրքերին ներկայացվող մեղադրաննքը ընդհանրապես թյուրքական էթնոսին հասցված վիրավորանք ու մեղադրանք է:
Հինգերորդ դիտարկում
Խոշոր տերությունները և ցեղասպան Թուրքիան ու Ադրբեջանը
Դեռևս 1915 թվականի մայիսին Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարվող գազանությունները որակել են որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ կատարված նոր հանցագործություններ» և համաձայնվել, որ թուրքական կառավարությունը այդ հանցագործության համար պետք է պատժվի [14]: Թվում էր, թե առաջին աշխարհամարտից հետո պիտի ի կատար ածվեր այդ պատիժը` կանխելու համար հանցագործության կրկնությունը: Թվում էր, թե մարդկության հանդեպ կատարված հանցագործության վտանգը գիտակցված է: Ավաղ: Ազգասպանության թուրքական բացիլի տարածման սպառնալիքն անտեսվեց: Արևմուտքը համամարդկային շահը ստորադասեց Թուրքիային Խորհրդային Ռուսաստանի դեմ օգտագործելու կասկածելի ծրագրին և 1923 թ. Լոզանում գզրոցը նետեց իր իսկ կողմից ընդունած Սևրի պայմանագիրը, որով նախատեսվում էր հայկական հողերի մի մասում հայերի պետականության վերականգնումը [15]:
Հատուկ ընդգծել է պետք, որ իրենց պատմական հայրենիքում պետականության վերականգնումը, ինչը նախատեսվում էր Սևրի պայմանագրով, չէր նշանակի պատիժ ոճրագործի համար: Դա պետք է ընդամենը նշանակեր, որ խոշոր տերությունները պաշտպանում են սեփական հայրենիքում պետականության վերականգման հայերի օրինական իրավունքը: Սակայն 1923 թ. Լոզանում նրանք չարեցին նույնիսկ այդ նվազագույնը: Հայկական հողերը թողնվեցին ցեղասպան Թուրքիային: Հանցագործությունը ոչ միայն չպատժվեց, այլև խրախուսվեց: Ավելին: Արևմուտքը թուրքին ներելու (իրականում` խրախուսելու) քաղաքական ուղեգծում տասնամյակներ շարունակ դարձավ Հայոց ցեղասպանությունը լռության փականի տակ պահելու, կատարվածը պատմությունից դուրս մղելու թուրքական ծրագրի մասնակիցը: Միայն Ադոլֆ Հիտլերը 1939-ին խախտեց լռությունը «իսկ ով է հիշում այդ մասին» հարցով, բայց ոչ թե թուրքերին դատապարտելու, այլ թուրքերին ընդօրինակելու համար: Բոլշևիկյան Ռուսաստանը ետ չէր մնում Արևմուտքից: Մեծ եղեռնից ընդամենը մի քանի տարի հետո, փորձելով իր կողմը քաշել «իմպերիալիզմի դեմ պայքարող» Թուրքիային, Մոսկվան նրան նվիրաբերեց Կարսը,
– – –
14 The Messenger online http://www.messenger.com.ge/issues/2161_august_2_2010/2161_econ_two.html
15 Shabas W.A., 2000, 16.
Արդահանը, Սուրմալուն, սուրբ Արարատ լեռը: Դրան հետևեցին նոր նվիրատվություններ: Թուրքիայի պահանջով նա հայկական Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը բռնությամբ օտարեց Խորհրդային Հայաստանից և մտցրեց Խորհրդային Ադրբեջանի սահմանները [16]:
Թվում էր` նացիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիան արժանի պատիժ կկրեր Երկրորդ աշխարհամարտից հետո: Բայց համամարդկային շահերն ու արժեքները նորից զոհաբերվեցին` այս անգամ «Խորհրդային Միություն-Արևմուտք» քաղաքական խաղերում: Նացիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիան պատերազմից դուրս եկավ առանց կորուստների:
Հայկական տարածքները այս անգամ ևս թողնվեցին նրան:
ԽՍՀՄ տրոհումն Արևմուտքին նոր առիթ տրամադրեց հստակ դիրքորոշում դրսևորելու ցեղասպանությունը ազգային արաբերությունների պրակտիկայից դուրս մղելու, ցեղասպանական ակտերը դատապարտելու, ցեղասպան կառավարություններին ու պետություններին պատժելու հարցում: Թվում էր, հայաթափված Նախիջևանը, «Ադրբեջանի ժողովրդական ճակատում» միավորված թուրք ջարդարարների կողմից մեկը մյուսի հետևից իրագործված «սումգայիթները» [17] Արևմուտքի համար կասկածի տեղ չպիտի թողնեին կատարվածը ցեղասպանություն որակելու համար: Ցեղասպանի դեմ ազատագրական պայքարի ելած Արցախ-Ղարաբաղին 1988-ից ի վեր բարոյապես քաջալերող Արևմուտքը, որ Մոսկվայից պահանջում էր գտնել խնդրի այնպիսի լուծում, որը կհամապատասխանի արցախահայության պահանջներին, 1991-ին, երբ ԽՍՀՄ տրոհումը արդեն ընդունել էր անշրջելի բնույթ, երես թեքեց Ղարաբաղից:
Ադրբեջանական Հանրապետությունը, որտեղից հայերը դուրս էին մղվել արյունալի ջարդերով, իսկ ոչ թուրք իսլամադավան ժողովուրդները ցեղասպանվում էին բռնի ուծացմամբ, ճանաչվեց նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում` իրեն չպատկանող Նախիջևանով և ազատագրական պայքարի ելած Արցախով: Քաղաքական այդ որոշմամբ Արևմուտքը ոչ միայն դավաճանեց իր հռչակած ժողովրդավարության իդեալներին, այլև խրախուսեց ցեղասպանին և սադրեց ղարաբաղյան պատերազմը, արտոնելով Բաքվին «արդարացի» պատերազմ սկսել իրեն չպատկանող հողերի «ազատագրության» համար՝ տարածքային ամբողջականության սկզբունքը դարձնելով ցեղասպանության քողարկման միջոց: Բաքուն ներվեց, ունենալով միջազգային իրավունքի ու համամարդկային բարոյական նորմերի ավելի բացահայտ խախտումների բեռ: Արևմուտքն ընդհանրապես անտեսեց Ադրբեջանի հայության ցեղասպանությունը:
– – –
16 Մենք պատահաբար չէ, որ դիմում ենք «մտցվեցին Խորհրդային Ադրբեջանի սահմանները»: Կարսի պայմանագրով Նախիջևանը չի տրվել Խորհրդային Ադրբեջանին որպես տարածք, որտեղ նա սուվերեն իշխանություն պիտի ունենա: Այն տրվել է Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը: Եվ միայն:
17 Հատկանշական է, որ ջարդարար ամբոխներին միավորող կազմակերպությունը կրում էր հենց ժողովրդական ճակատ անվանումը, իր անվամբ իսկ հաստատելով Ադրբեջանի թուրքական զանգվածի ու իշխանությունների միասնությունը կոտորածների հարցում: Թուրքիայում ևս, այսպես կոչված «հակաիմպերիալիստական ազատագրական պայքարը» ընդունել էր հայերի ու մյուս բնիկ ժողովուրդների կոտորածների բնույթ, իսկ նույն «գործին լծված» հանցագործների ու ավազակների խմբերը իրենց անվանում էին «աշխարհազոր» (kуваи миллийе): Տե՛ս Танер Акчам, 1995, 132–144:
Վեցերորդ դիտարկում
Եղեռնը հասկացություն է, որն ունի ժողովրդին իր հայրենիքում ցեղասպանելու իմաստը
Հատուկ քննության կարիք ունի թուրքական ոճրագործության որակումը: Անկասկած, այն համապատասխանում է «ցեղասպանություն» հասկացության միջազգայնորեն ընդունված սահմանմանը: Բովանդակայնորեն հասկացությունն ընդգրկում է այն ընդհանրությունները, որոնք բնորոշ են ցեղասպանական տարբեր ակտերին և չի արտացոլում նման ակտերի առանձնահատկությունները: Միայն հրեաներին է հաջողվել հասնել այն բանին, որ նացիստական Գերմանիայի կողմից իրենց հանդեպ իրագործած ցեղասպանության առանձնահատկությունն արձանագրող «ողջակիզում» հասկացությունը ստանա միջազգայն տարածում: Ողջակիզումը որպես ցեղասպանության տեսակ ընդգծում է նույն ազգին կամ համայնքին պատկանող մարդկանց բնաջնջման եղանակը՝ գազախցերում վառելը: Հայոց ցեղասպանությունը ևս ունի առանձնահատկություն և դա այն է, որ ողջ մի ժողովուրդ սրի է քաշվել իր հայրենիքում: Թուրքերի կողմից իրագործած ոճրագործության հետևանքով հայը զրկվել է իր հայրենիքից: Հայոց ցեղասպանության այդ առանձնահատկությունը արտացոլված է Եղեռն հասկացության մեջ, և ժամանակն է, որպեսզի «ժողովրդի ցեղասպանությունն իր հայրենիքում» բովանդակությունն ունեցող այդ հասկացությունը շրջանառվի և ամրագրվի միջազգային փաստաթղթերում:
ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Danielyan E. L., – 2014, Armenian Civilizational Heritage versus Turkish-Azerbaijani Falsification of History and Historical Geography, – «Լրաբեր» հաս. գիտ., N 1, 2014.
Safrastyan Ruben, – 2011, Ottoman Empire: the Genesis of the Program of Genocide (1876-1920), Yerevan, 2011.
Shabas W.A., – 2000, Genocide in International Law, Cambridge, 2000.
The Economic Decline of Empires, edited by Carlo M. Cipolla, New York, 2010.
Майкл Смит, – 2011, Память об утратах и азербайджанское общество // Азербайджан и Россия: общества и государства. М., 2001.
Танер Акчам, – Турецкое национальное «Я» и армянский вопрос, М., 1955.
Թալյաթ փաշայի հուշերը (թարգմանություն թուրքերենից), ՀԽՍՀ Արևելագիտության ինստիտուտ, 1963։
2 thoughts on “Ա. Մանասյան. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁ ՄԵԿ ԴԱՐ ԱՆՑ”