14.10.2019
2019 թ. հոկտեմբերի 14-ին, ԱՀ Ազգային ժողովի գրադարանում փիլիսոփայության պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը հանդես է եկել «Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային քաղաքականության և իրավունքի համատեքստում» թեմայով դասախոսությամբ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում Ալեքսանդր Մանասյանն ասել է, որ արդեն անցել է 30 տարի, սակայն Ղարաբաղյան հակամարտությունը չի հանգուցալուծվում:
«Մեզ համար խնդիրը կարծես թե լուծվել է, սակայն միջազգային օրակարգում այն դեռևս կա: Պետք է նշեմ, որ աշխարհում ամեն ինչ որոշում է ուժը, որն ունի կարևոր դերակատարություն:
Պատմականորեն ուժ ասվածը, սակայն, ժամանակի ընթացքում փոխվում է: Տարածաշրջանում առկա է գլոբալ ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռություն: Ադրբեջանը նշում է, որ պայքարում է իր միջազգայնորեն ճանաչված սահմանների համար: Այդ հավասարակշվածությունը կարող է շարունակվել երկար տարիներ, և մենք պետք է ուժեղանանք ժողովրդագրությամբ, տնտեսությամբ, գիտությամբ, մշակույթով, բանակով և քաղաքական մտքով: Պետք է կարողանանք դիմակայության մեջ այս տարիներին կառուցել խնդրի էությանը համապատասխան կերպարը»,- մանրամասնել է Ա. Մանասյանը:
One thought on “Ալեքսանդր Մանասյանի դասախոսություն Արցախի ԱԺ-ում՝ Ղարաբաղյան հակամարտության թեմայով”