Մադրիդյան սկզբունքները ենթակա են մերժման

Ernest

22.05.2020

One thought on “Մադրիդյան սկզբունքները ենթակա են մերժման

  1. Արցախի հարցն արդեն լուծված է, Արցախի ժողովուրդը կարողացել է պատպանել ոչ միաայն իչ իննորոշման իրավունքը, այլև ռազմական ճանապարհով պաշտպանել է իր անվտանգությունը, ավելին՝ գոյությունը: Փաստաթուղթը լվ է գրված: Բայց ամբողջ աշխարհով մեկ մենք դատապարտում ենք ցեղասպանությունը, բոլորին ի ցույց է դրվում մեր ոչ բարով հարևանների մարդակործան և հայրենիքագող էությունը, էլ ի՞նչ փաստ է պետք բերել միջազգային խաղարարներին ու միջազգային հարցեր կարգավորողներին ապացուցելու համար, որ մարդիկ իրենց ուժերով են կերտել իրենց ազատ ապրելու իրավունքը սեփական բնօրրանում: Եվ մի քանի տասնամյակների բռնի բռնակցված վիճակը հայրենիք չի դառնում, այլ սովորական թալան է, գողություն, ուրիշի ունեցվածքին տեր դառնալու սովորական հանցագործություն, և ահա, այդ հանցագործությունը պետք է դատապարտել, որի համար վաղեմության ժամկետ չկա, առավել ևս, որ այդ հանցավոր գործարքը կնքողները պատմության թատերաբեմում չկան, նաև վատահամբավ գնահատականի են արժանացել: Արցախի Հանրապետության հետ հաշտության պայմանագիրն է այսօր թվում միակ քննարկելին: Մարդիկ իրենց կամքով մարդասպաններին չեն հանձնի իրենց ու նույնիսկ ծիծաղելի է՝ իրենց հայրենիքը, ասել է, թե տունը: Կարծում եմ այս կետերով ուժեղացված ու պատմականորեն հիմնավոր ու ապացուցման կարիք չունեցող շեշտադրումները պետք է ուժեղացնել ու կատեգորիկ դարձնել: Ուզո՞ւմ են Արցախի հետ շփումներ ունենալ՝ թող կնքեն հաշտության պայմանագիր, դիվանագիտական հարաբերություններ հաստատեն և փորձեն հարևանություն անել: Իսկ գողոնը վաղուց վերադարձված է բացարձակապես օրինական ճանապարհով, հենց կամարտահայտությամբ ու երեսուն տարվա պետականաշինության ճանապարհ է անցել: Սա կապրիզի հարց չի: Եթե հող տալը հեշտ է, թող վերադարձնեն մնացածը: Լավ են մեզ ձեռք առնում: Կարծում եմ նաև, լուրջ հարց է պարզելը, թե այդ ի՞նչ են խոստացել բանակցող մեր կողմերին, որ նման անհեթեթ կետեր են թույլատրել գրել ու նենգ թշնամուն հաղթողի դափնիներ պարգևել մեր հազարավոր հայրենասեր զոհվածների արյունն ու հարյուրամյա ցավը մի կողմ դնելով: Մի՞թե այդ դառը հիշողության վրեժը լուծելու ճանապարհին կարելի է նման թուլություն ցուցաբերել, ինչ որ բան խոստացե՞լ են, թե բանակցությունների սեղանին նստել են ոչ հայկական շահի նվիրյալները: Հայոց երեք արքաներ, ախր դուք ազատագրած հայրենիքով կարող եք մտնել պատմության մեջ, այս ի՞նչ եք արել: Մեկ մարդ ձեր երեքին այս ինչպես է մատների վրա խաղացրել:Հաղթանակած զինվորին արժանի չեղան մեր բանակցողները:

Թողնել պատասխան