in English – http://crossroadorg.info/hy/about_1_en/
in Russian – http://crossroadorg.info/hy/about_1/
«Խաչմերուկ» սոցիոլոգիական եւ քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական կազմակերպություն
Ռուսերեն – Общественная организация социологических и политологических инициатив “Перекрёсток”.
Անգլերեն – Public organization of sociological and political science initiatives “Crossroad”.
Կազմակերպությունը գրանցվել է ՀՀ պետական Ռեգիստրում 2018 թվականի նոյեմբերի 5-ին:
Կազմակերպության նպատակն է պաշտպանել ժողովուրդների քաղաքակրթական արժեքներն ու հոգեւոր ժառանգությունը, աջակցել ու զարգացնել Հայոց աշխարհի եւ նրա դաշնակիցների ու բարեկամների նախաձեռնությունները։
Կազմակերպության առաքելությունն է նպաստել հումանիտար աշխարհընկալմանը տարբեր ոլորտներում:
Կազմակերպության գործունեության ուղղությունները ներառում են, սակայն չի սահմանափակվում, հետեւյալով’
6.1 Հոգեւոր եւ քաղաքակրթական հարցեր, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսություն եւ համագործակցություն;
6.2 Սոցիոլոգիական և քաղաքգիտական հետազոտություններ, նախաձեռնություններ հումանիտար ոլորտներում;
6.3 Մշակութային եւ հայրենասիրական կրթություն եւ քարոզչություն;
6.4 Ժողովուրդների ցեղասպանությանը վերաբերող հարցեր, աշխարհում ցեղասպանությունների սպառնալիքները եւ դրանց նախազգուշացման ուղղությամբ գործունեություն;
6.5 Հայկական Լեռնաշխարհի՝ որպես քաղաքակրթությունների պատմական խաչմերուկի դերակատարության վերհանում;
6.6 Համագործակցություն Հայաստանի Հանրապետության, դաշնակիցների եւ բարեկամ երկրների հետ;
6.7 Համագործոկցություն Արցախի Հանրապետության և նրա դաշնակիցների եւ բարեկամների հետ;
6.8 Աջակցություն հայ դատի գործին;
6.9 Երկխոսություն հայոց Սփյուռք եւ այլ ժողովուրդների՝ իրենց հայրենիքից դուրս ապրող համայնքների հետ;
6.10 Հայկական աշխարհը եւ միջազգային հանրությունը հիմնախնդրի ուսումնասիրություն;
6.11 Տեղեկատվական համագործակցության ռեսուրսների, ցանցային տեխնոլոգիաների ուսումնասիրություն;
6.12 Աջակցություն տաղանդավոր երեխաներին:
Կազմակերպությունը կարող է զբաղվել նաև գործունեության այլ տեսակներով, որոնք արգելված չեն գործող օրենսդրությունով:
Համաձայն իր նպատակների եւ առաքելության, կազմակերպության գործունեության ուղղությունների մեջ հիմնական խնդիրները հետեւյալներն են.
– շահագրգիռ անհատների, կազմակերպությունների, դրանց ռեսուրսների եւ ջանքերի համախմբում՝ տեսակետների փոխանակման եւ համախմբված դիրքորոշում մշակելու համար;
– ըստ ուղղությունների ժամանակավոր եւ մշտական աշխատանքային խմբերի ստեղծում;
– հետազոտական թեմաների ու միջոցառումների իրականացման մեջ կամավորության սկզբունքով տարբեր անհատների եւ կազմակերպությունների ներգրավում;
– հանրությանը, պետական եւ միջազգային կազմակերպություններին ներկայացնելու համար սեփական հետազոտությունների արդյունքների հրատարակում ,տեղեկացում և լոբբինգ;
– գործնական ծրագրերի նախաձեռնում եւ աջակցություն,
– տեղեկատվական ռեսուրսների եւ տեխնոլոգիաների զարգացմանն աջակցություն:
2 thoughts on “Կազմակերպության մասին”