Վարդան Գրիգորյան. ԻՆՉՊԵՍ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԳԱՑԱԾ ԵՐԿՐՈՒՄ

Վ.Գրիգորյանը 1911թ. Էնդրյու Քարնեգիի հիմնադրած Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի 12-րդ նախագահն է։ Որքան էլ պարադոքսալ թվա, գլոբալ կապի և վայրկենական հեռահաղորդակցման ներկայիս դարաշրջանում մեր հասարակությունում նկատվում են գիտելիքային քաղցի նշաններ։ Պնդում եմ, որ իրավիճակը հենց այդպես է։ Ժամանակակից աշխարհը հեղեղված է տվյալներով ու տեղեկություններով, սակայն մեր առջև ծառացած մարտահրավերների հակազդման ուղիների իրական ըմբռնումը և հստակ տեսլականը գրեթե բացակայում են։ Հեռուստաէկրանին հայտնվող «խոսող գլուխները» մեզ հաղորդում են ձայնային հնչյուններ, իսկ ինտերնետը հրամցնում է միլիարդավոր տեքստային տողեր, միլիոնավոր տեսանյութեր, պատկերներ և այլ «բովանդակություն» այնպիսի ծավալներով, որ որևէ մարդ արարած կամ նույնիսկ տասը կամ հազարը ի զորու չէ յուրացնել։ Ամբողջ աշխարհում տղամարդիկ, կանայք […]