in English – https://crossroadorg.info/en/wa-press-22-4-2024-en/
in Russian – http://crossroadorg.info/wa-press-22-4-2024/
in French – https://crossroadorg.info/en/wa-press-22-4-2024-fr/
in German – https://crossroadorg.info/en/wa-press-22-4-2024-de/
in Arabic – http://crossroadorg.info/en/wa-press-22-4-2024-sy/
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) սկսել է հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման գործընթաց, որի շրջանակներում արդեն դիմել է միջազգային համապատասխան մարմիններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներին.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին,
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին,
Չինաստանի նախագահ Սի Ծինփինին,
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին,
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին։
Միջազգային ընկերակցության կողմից հայ ժողովրդին եւ Հայաստան պետությանը տրված իրավունքների պաշտպանության ոլորտում եկել է ժամանակը սկսելու մի նոր գործընթաց, որն իրականացվում է այսօր։
«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ» 25 սեպտեմբեր 2022 թ․ դիմումով Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) կոչ է անում քննության առնելու եւ իրականացնել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման գործընթաց, նկատի առնելով Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, փոխհատուցման պարտավորությունը հայ ժողովրդի նկատմամբ, որը կազմում է 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ, 1919 թվականի գներով, ըստ Փարիզի Խաղաղության Վեհաժողովի հատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի 1919 թ․ ապրիլի 14-ին ներկայացրած զեկույցի ու հաշվարկի։
Ըստ զեկուցագրի, հայության նյութական կորուստներն ունեին հետեւյալ պատկերը.
Ա) Արեւմտյան Հայաստան (կամ ինչպես փաստաթղթում է գրված՝ Turkish Armenia (Թուրքահայաստան).
ա) գյուղաբնակների անհատական նյութական կորուստները 4.601.610.000 ֆրանկ,
բ) քաղաքաբնակների անհատական նյութական կուրուստները 3.235.550.000 ֆրանկ,
գ) ոչ անհատական նյութական կորուստները 6.761.350.000 ֆրանկ,
Ընդամենը՝ 14.598.510.000 ֆրանկ։
Բ) Հայաստանի Հանրապետություն եւ Կովկասի այլ հայաբնակ տարածքներ.
ա) այն բնակավայրերի բնակչության կորուստները, որոնց բնակչությունն ամբողջովին տեղահանվել է 1.831.872.000 ֆրանկ,
բ) այն բնակավայրերի բնակչության կորուստները, որոնց բնակչությունը չի տեղահանվել 1.293.600.000 ֆրանկ,
գ) այլ նյութական կորուստներ 1.407.000.000 ֆրանկ,
Ընդամենը՝ 4.532.472.000 ֆրանկ։
Համընդհանուր նյութական կորուստները կազմել է 19.130.982.000 ֆրանկ։
Այսպիսով, Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, նյութական փոխհատուցման պարտավորությունը հայ ժողովրդի նկատմամբ կազմում է 19.130.982.000 ֆրանկ, ըստ Փարիզի Խաղաղության Վեհաժողովի հատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի 1919 թ․ ապրիլի 14-ին ներկայացրած զեկույցի ու հաշվարկի։
ՄԱԿ-ին ուղղված սույն դիմումնագիրը ոչ մի դեպքում չի վերաբերում Հայերի Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդին եւ Հայաստանին հասցված վնասի, եւ ոչ միայն նյութական, փոխհատուցման պահանջի հարցին, այսինքն՝
1) Ամբողջական վնասի փոխհատուցման հարցում անհրաժեշտ է հաշվի առնել ՄԱԿ-ին ուղղված սույն դիմումնագրի մեջ IV գլխում ներկայացված Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ՝ 1894-1896, 1909, 1915-1918, 1919-1923 թթ,-ին, դրանից հետո, եւ շարունակվող մինչեւ այսօր, ինչպես նաեւ ՄԱԿ-ին ուղղված դիմումնագրի V գլխում Ադրբեջանի իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ՝ 1905-1906, 1918-1920, 1921-1987, 1988-2022 թթ-ին եւ շարունակվող մինչեւ այսօր։
2) Նշված գլուխներում ներկայացված Թուրքիայի եւ Ադրբեջանի հաջորդական կառավարությունների հանցագործությունների հետեւանքով հայ ժողովրդին եւ Հայաստանին հասցված վնասը եւ ոչ միայն քաղաքային եւ գյուղական բնակչության նյութական կորուստները, այլեւ Ցեղասպանության հետեւանքով մարդկային կորուստները, բռնի տեղահանությունն ու իսլամացումը, այդ թվում՝ երեխաների եւ կանանց, հայրենիքի կորուստը՝ հայրենազրկումը, հայ ժողովրդի բնակության արեալի կորուստը, տնտեսական կորուստները, բանկերի պահուստների կորուստները․ ավանդների եւ ոսկերչական իրերի, ապահովագրավճարների, ոչ նյութական ակտիվների, մտավոր սեփականության, պատմամշակութային, հնագիտական, ճարտարապետական եւ եկեղեցական ժառանգության, կրթական հաստատությունների, համաշխարհային եւ ազգային մշակութային արժեքների եւ հայ ժողովրդի այլ կորուստների։
3) Ներկայումս կատարվում է Փարիզի Խաղաղության Վեհաժողովի հատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի զեկույցում նշված որոշված եւ հաստատված վնասների հատուկ հաշվարկ։
4) Անհրաժեշտ է իրականացնել հաշվարկի որակական վերագնահատում (կվալիմետրիկ գնահատում), համաձայն գործող ընթացակարգի եւ ստանդարտների, քանի որ մասնագիտական համայնքի փորձագիտական գնահատողների հաշվարկների եւ որոշման համաձայն, գույքի փոխարինման արժեքը ներկայումս կազմում է 15 անգամ տարբերություն:
5) Հետեւաբար, Թուրքիայի Հանրապետության՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, փոխհատուցման պարտավորությունները հայ ժողովրդի նկատմամբ, որը կազմում է 19,130,982,000 ֆրանսիական ֆրանկ 1919 թվականի գներով, համաձայն Փարիզի Խաղաղության Վեհաժողովի հատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի 1919 թվականի ապրիլի 14-ին ներկայացրած հաշվետվության եւ հաշվարկների, այսօր կազմում է 286,964,730,000 եվրո (կամ 312,791,555,700 ԱՄՆ դոլար):
6) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Հայոց Ցեղասպանության հետեւանքով հատուցման եւ վերականգման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական – գիտական կենտրոնի նախաձեռնությամբ (լրիվ անվանումը՝ «Հայոց Ցեղասպանության հետեւանքով նյութական եւ ոչ նյութական կորուստների հաշվառման, վերլուծության, գույքագրման, աուդիտի, որակական (կվալիմետրիկ գնահատում) գնահատման եւ դատաբժշկական փորձաքննության, փոխատուցումների ու հատուցման կենտրոն») իրականացվում է նյութական եւ ոչ նյութական գույքի ամբողջական հատուցման արժեքի որակական գնահատում (կվալիմետրիկ գնահատում) եւ Օսմանյան կայսրության տարածքում հայ ժողովրդի կորցրած շահույթների գնահատում, ներառյալ առանձին-առանձին` Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Նախիջեւանում, Արցախում եւ Արեւմտյան Մերձկասպիայի տարածաշրջանում, հատուցման եւ վերականգման համար, այդ թվում, 1919թ.-ից հետո, վերջին ավելի քան 100 տարիների խաղաղության ժամանակ, ռազմական գործողություններից, ահաբեկչությունից, շրջափակումից:
7) Ներկայումս որակական գնահատվում են (կվալիմետրիկ գնահատում) ՄԱԿ-ին ուղղված սույն դիմումնագրի XIII գլխի 1-ին եւ 2-րդ պարբերություններում նշված կորուստները, եւ շուտով համապատասխան միջազգային կառույցներին կներկայացվի դիմում, մասնագիտական միջազգային հանրության համապատասխան զեկույցով եւ փորձագիտական եզրակացությամբ, համապարփակ հատուցման եւ վերականգման համար:
ՄԱԿ-ին ուղղված դիմումնագրում հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ
– Հայաստանի առաջին Հանրապետությունը եւ Հայաստանի երկրորդ Հանրապետությունը ագրեսիայի եւ պարտադրանքի պայմաններում (Ալեքսանդրապոլի պայմանագիր, 02.12.1920 թ. եւ Կարսի պայմանագիր, 13.10.1921 թ.) ստիպված են եղել դուրս գալ Հայկական միասնական պահանջների համեմատ 1920 թ. հայ ժողովրդին եւ հայկական պետությանը (Հայաստան պետություն) տրված իրավունքների շրջանակից, հարկադրված լինելով մնալ միայն Հայաստանի Հանրապետության, այլ կերպ ասած՝ Արեւելյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի հայերի իրավունքների ու իրավասությունների շրջանակներում։
– Հայաստանի երրորդ Հանրապետությունը իր նախագահների պաշտոնական հայտարարությունների միջոցով կրկնել է, որ դուրս է մնում Հայկական միասնական պահանջների համաձայն հայ ժողովրդին եւ հայկական պետությանը (Հայաստան պետություն) 1918-1920 թթ. տրված իրավունքների շրջանակից եւ հարկադրված է մնալ Հայաստանի Հանրապետության, այլ կերպ ասած՝ Արեւելյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի հայերի իրավունքների ու իրավասությունների շրջանակներում, եւ այդ հարցի հետապնդման գործը փոխանցում է հայ ժողովրդին՝ համահայկական լայն շրջանակներին։
– Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարությունը պաշտոնյաների հայտարարություններով ամբողջությամբ հրաժարվել է 1918-1920 թվականներին միջազգային ընկերակցության կողմից հայ ժողովրդին և Հայաստան պետությանը տրված բոլոր իրավունքներից։
Դիմումնագրում նշված է, որ այնուհանդերձ այս ամենը չի նշանակում, թե Հայերի Ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայերը կարող են հաշտվել Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը) պարտադրված իրողությամբ։
Ստեղծված իրավիճակում ամբողջ հայ ժողովուրդն արդեն իսկ քաղաքական սուբյեկտ է, ով իրավասու է բոլոր միջոցներով կանխել համայն հայ ժողովրդի դեմ ուղղված իրական սպառնալիքներն ու մարտահրավերները, ներառյալ, Հայաստանի Հանրապետության սահմանը բռնամիջոցներով սահմանազատելու եւ սահմանագծելու փորձերը։
Աշխարհով մեկ սփռված հայերը ընտրել են եւ ընտրում են միջազգային ընկերակցության կողմից 1918-1920 թթ․ Հայկական Հարցի վերջնական եւ արդարացի կարգավորման նպատակով հայ ժողովրդին ու Հայաստան պետությանը տրված միասնական իրավունքներին տեր կանգնելու ուղին:
Դիմումնագրի մեջ նշված է, որ նկատի առնելով հայ ժողովրդի համապարփակ իրավունքներն աշխարհում, ըստ որի՝
1) Արեւմտյան Հայաստանի հայերը, ինչպես ցանկացած ազգ աշխարհում՝ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունեն, ինչը նշանակում է, որ նրանք իրավունք ունեն պահանջելու սեփական պետության հաստատումը Բնօրրան Հայրենիքի տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում, Հայաստանում,
2) Արեւմտյան Հայաստանի հայերը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառույցները հայտ են ներկայացնում ստանձնելու Սեւրի խաղաղության պայմանագրով եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանությունն ու դրանց իրականացումը կյանքում, հանդես գալով որպես 1920 թ. «դե ֆակտո» եւ «դե յուրե» ճանաչված Հայկական պետության՝ Հայաստանի պետության շարունակող (continuity) պետություն:
Դիմումնագիրն առաջարկում է քննության առնել եւ իրականացնել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման գործընթացը,
նկատի առնելով Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, նյութական փոխհատուցման պարտավորությունը հայ ժողովրդի նկատմամբ,
որը կազմում է 19.130.982.000 ֆրանկ, ըստ Փարիզի Խաղաղության Վեհաժողովի հատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի 1919 թ․ ապրիլի 14-ին ներկայացրած ներկայացրած զեկույցի ու հաշվարկի:
Խնդրանքով, նախաձեռնել հաշվարկի որակական վերագնահատում (կվալիմետրիկ գնահատում) համաձայն գործող ընթացակարգի եւ ստանդարտների, քանի որ մասնագիտական միջազգային հանրության փորձագետ գնահատողների հաշվարկներով եւ որոշումներով տարբերությունը ներկայումս կազմում է 15 անգամ (is a discount of 15 times):
Հաշվի առնելով, Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, հայ ժողովրդի նկատմամբ հատուցումների վերաբերյալ (on reparations) պարտավորությունը, որն այսօր կազմում է 286,964,730,000 եվրո (կամ 312.791.555.700 ԱՄՆ դոլար)։
Հատուցումն իրականացնելով, ըստ տուժած կողմերի. Արեւմտյան Հայաստանի հայերին (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան պետություն) եւ Արեւելյան Հայաստանի հայերին (Հայաստանի Հանրապետություն), ուղղելով դրանք համապատասխան ազգային պետական կառույցներին։
ՄԱԿ-ին ուղղված սույն դիմումնագիրը պատրաստելիս օգտագործվել են Փարիզի Խաղաղության Վեհաժողովի (1919-1920 թթ.) արխիվային նյութերը, պետությունների եւ միջազգային կառույցների որոշումներն այս հարցի վերաբերյալ, նաեւ մասնագիտական միջազգային հանրության գնահատող-փորձագետների փորձագիտական կարծիքները, պատմաբանների հետազոտություններն ու հրապարակումները, իրավաբանների, տնտեսագետների, մշակութաբանների, ցեղասպանագետների եւ դիվանագետների, այդ թվում՝ հայ գիտնականներ Ջոն Կիրակոսյանի, Ռուբեն Սահակյանի, Մկրտիչ Ներսիսյանի, Յուրի Բարսեղովի, Մարտիկ Գասպարյանի, Ալեքսանդր Մանասյանի, Արա Պապյանի, Լեւոն Բեկլարյանի եւ այլոց աշխատությունները, ինչպես նաեւ «Հայկական Հարցի կարգավորման իրավական-քաղաքական հիմքերը» ժողովածուի պատմական – իրավական նյութերը («Արեւմտյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական – քաղաքական միասնական փաթեթ», փաստաթղթերի ժողովածու):
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան Պետություն) ՄԱԿ-ին ուղղված «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման մասին» դիմումնագրի ամբողջական տեքստը տրվում է սույն հաղորդագրությանը կից։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) կառավարության լրատվական ծառայություն
22 ապրիլի, 2024 թ.