ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ՝
ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՀԵՆՔԵՐԸ)
(նախագիծ)
Ճանապարհային քարտեզը քայլերի այն հերթականությունն է, որի հստակ և ըստ առաջնահերթությունների իրագործումը բերում է առկա վիճակից պահանջված վիջակի (այսինքն՝ ընդունված նպատակի իրականացմանը): Հայ ազգային նպատակների և շահերի հիմնադրույթները կյանքի կոչելու ճանապարհային քարտեզի հենքերը բացահայտելու և դրանք կյանքի կոչելու համար, առաջարկում ենք հետևյալ ունիվերսալ գործիքի կիրառումը:
Ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝ խստագույնս պահպանելով քայլերի հերթականությունը.
Հստակ դետալիզացված սահմանել նպատակն, այսինքն՝ ունենալ ցանկալի ապագայի վերաբերյալ իրատեսական դետալիզացված պատկերն՝ իդեալական արդյունքը, որին ձգտում ես (ամեն ինչի հիմքում ընկած է գաղափարը):
Հստակ ձևակերպել նպատակին հասնելու կոնցեպտն, այսինքն՝ այն սկզբունքների ամբողջականությունը, որն ընդունելի է սուբյեկտի համար կոնկրետ նպատակին հասնելու ճանապարհին:
Հստակ ձևակերպել նպատակին հասնելու ռազմավարությունն, այսինքն՝ այն գլոբալ առաջնահերթությունների ամբողջությունը, որը ուղեկցված լինելով նպատակին հասնելու անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությամբ հնարավորություն կտա առավել արդյունավետ (քիչ ռեսուրսներներով և կարճ ժամանակում) իրագործումը:
Հստակ ձևակերպել քաղաքականություններն, այսինքն՝ ոլորտային այն առաջնահերթությունները, որոնց համադրումն իրականություն կդարցնի ռազմավարության կենսագործումը:
Նպատակին հասնելու՝ ռազմավարության մեջ ամրագրված անհրաժեշտ ռեսուրսների այն աղբյուրների հստակ նկարագրությունը, որոնք հասանելի են նպատակը կյանքի կոչող սուբյեկտին:
Հերթական քայլերի դետալիզացված պատկերացումն, այսինքն՝ այն քայլերի ամբողջականության, որոնց իրագործումը կբերի ոլորտային առաջնահերթությունների կյանքի կոչմանը:
Անցումն օպերատիվ ռեժիմի, այսինքն՝ որոշված և սահմանված քայլերի հերթականության իրագործմանը:
Մոնիթորինգի կիրառում, այսինքն՝ սուբյեկտի կողմից գործընթացների կանխատեսելիությունն ապահովող մշտադիտարկմանը, որը հնարավորություն է տալիս կանխարգելել գործընթացից հնարավոր ցանկացած շեղում:
Նպատակների իրագործումն ըստ ունիվերսալ գործիքակազմի կիրառման
1.Ապահովումը և երաշխավորումը յուրաքանչյուր հայի և հայ հասարակության յուրաքանչյուր անդամի կյանքի և անվտանգության իրավունքի իրացումը։
1.1 Յուրաքանչյուր հայի և հայ հասարակության յուրաքանչյուր անդամի կյանքի և անվտանգության իրավունքի իրացման ապահովումը և երաշխավորումը՝ միասնական հայ ազգի և Հայոց պետականության ուղիղ պատասխանատվությունն է և իրենից ներկայացնում է այն համալիր գործողությունների ամբողջությունը, որը, սահմանելով մարդու կյանքը որպես բարձրագույն արժեք, ծախսում է ցանկացած ռեսուրս այն փրկելու և մշտապես ապահով պահելու համար:
1.2 Յուրաքանչյուր հայի և հայ հասարակության յուրաքանչյուր անդամի կյանքի և անվտանգության իրավունքի իրացումն ապահովելու և երաշխավորելու գործում միակ սահմանափակումը կարող է հանդիսանալ այլ մարդկանց կյանքի և անվտանգության իրավունքի խախտման վտանգը, բացառությամբ այն դեպքերի, երբ այլոք ուղղակի սպառնում են հայի(երի) և հայ հասարակության անդամի(ների) կյանքի և անվտանգության իրավունքի իրացմանը:
1.3 Ռազմավարության մեջ իր ուրույն կարևորությունն ունի Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում խիստ արդիական և արդյունավետ պաշտպանական համակարգերի ներդնումը:
Անվտանգության համակարգերը լրջագույն արհեստավարժ կադրերով համալրումը, ժամանակակից և ամենաարդյունավետ տեխնիկայով և տեխնոլոգիաներով դրանց հագեցումը, արտաքին հարաբերություններում հայի և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությանը վերաբերող հիմնադրույթների շեշտավորումը և դրանք կյանքի կոչելու հստակ մեխանիզմների և գործիքակազմերի կիրառումը:
Համահայկական անվանական բազայի ստեղծումը, յուրաքանչյուր հայի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացու համար օգնության կանչի հնարավորության ընձեռումը:
1.4 Ոլորտային առաջնահերթություններն են.
1.4.1 Անվտանգության նոր հայեցակարգի մշակումը և ներդնումը:
1.4.2 Փրկարար ծառայության նոր հայեցակարգի մշակումը և ներդնումը:
1.4.3 Արտաքին հարաբերությունների նոր հայեցակարգի մշակում, որտեղ առանձնահատուկ տեղ և նշանակություն կտրվի հայի և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունն ապահովելու և երաշխավորելու խնդիրներին:
1.5 Ֆինանսական ռեսուրսների աղբյուր են հանդիսանում՝ ՀՀ-ի բյուջեն, ԱՀ-ի բյուջեն և Համահայկական բանկը:
Կադրային ռեսուրսների աղբյուր են՝ նորաստեղծ անվտանգության, արտաքին հարաբերությունների և փրկարար ծառայության դպրոցների շրջանավարտները և համապատասխան հետազոտական կենտրոնների մասնագետներն, ինչպես նաև համակարգերի լուրջ փորձառություն ունեցող կադրերը:
Մարդկային ռեսուրս են հանդիսանում՝ յուրաքանչյուր չափահաս հայ տղամարդ (ցանկության դեպքում հայ կին):
1.6 Քայլերի հերթականությունը սահմանվում է անվտանգության հետազոտական կենտրոնի կողմից մշակված ռազմավարության մեջ, որը ընդունվելու դեպքում ցուցում է դառնում անվտանգության համակարգերի աշխատակիցներին, իսկ մարդկային ռեսուրսի համար՝ իրենց վերապահված գործառույթնների շրջանակում:
1.7 Անցում օպերատիվ ռեժիմի:
1.8 Երկրի ղեկավարին կից (առաջարկվող նոր սահմանադրությունով նախագահին կից) ստեղծվում է նոր մարմին՝ անվտանգության մոնիթորինգի ստորաբաժանում, որը միայն ուղղակի երկրի ղեկավարի ենթակայության տակ է, և նախագահին ներկայացնում է ամսական հաշվետվություն:
2.Յուրաքանչյուր հայի և հայ հասարակության անդամի անվճար և որակյալ առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքի կյանքի կոչման ապահովումը
2.1 Յուրաքանչյուր հայի և հայ հասարակության անդամի անվճար և որակյալ առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքի կյանքի կոչման ապահովումն այն համալիր միջոցառումների և գործողությունների ամբողջությունն է, որը հնարավորություն է ընձեռում՝ միասնական բազայում գրանցված յուրաքանչյուրին, ստանալով հատուկ առողջապահական պոլիս, անվճար և որակյալ կերպով օգտվել բուժծառայություններից ամբողջ աշխարհում:
2.2 Յուրաքանչյուր հայի և հայ հասարակության յուրաքանչյուր անդամի առողջության պահպանումը և վերականգնումն ամբողջ ազգի համար գերնպատակ է, որը իրականցնելու համար սահմանափակում կարող է հանդիսանալ միայն այլ մարդու առողջությանը կամ կյանքին վտանգ առաջացնելը:
2.3 Առողջապահական ռազմավարության մեջ հատուկ կարևորություն ունի ՀՀ-ում և ԱՀ-ում գերժամանակակից տեխնիկայով և տեխնոլոգիաներով հագեցած առողջապահական համակարգի ստեղծումը, որը հիվանդություններ բուժելու ռազմավարությունից աստիճանաբար անցում կկատարի հիվանդությունների կանխարգելման, այսինքն՝ պրոֆիլակտիկ առողջապահությանը:
Լրջագույն ուշադրություն պետք է դարձնել առողջապահական համակարգի կադրերի վերապատրաստմանը և որակավորմանը:
Հետազոտական կենտրոնը ուսումնասիրելով համաշխարհային փորձը, համագործակցելով «Համահայկական կառույց»-ի հետ կառաջարկի վերջինիս ստեղծել համահայկական դեղագործական կորպորացիա:
2.4 Անհրաժեշտ է ստեղծել համահայկական առողջապահական հետազոտական կենտրոն, որը կմշակի առողջապահական նոր հայեցակարգ, ինչպես նաև անընդհատ կհետևի և կհետազոտի համաշխարհային առողջապահական փորձը և ավանդական բժշկության տեխնոլոգիաները:
Հետազոտական կենտրոնը ներգրավելով գիտական և կրթական ոլորտների համապատասխան մասնագետներին, մշակում է առողջապահական ֆիզկուլտուրայի նոր հայեցակարգ, որը ներդրվում է կրթական բոլոր համալիրներում:
Հետազոտական կենտրոնը իրականացնում է նաև բուժծառայողների որակավորումը և կազմակերպում է վերջիններիս վերապատրաստումը:
Ստեղծել համահայկական առողջապահական ապահովագրական կորպորացիա, որը կապահովագրի համահայկական անվանական բազայում ընգրկված յուրաքանչյուրի առողջությունը (այսինքն՝ բոլորի համար մեկ տեսակի՝ ամբողջական ապահովագրություն):
2.5 Ֆինանսական ռեսուրսների աղբյուր են հանդիսանում՝ ՀՀ-ի բյուջեն, ԱՀ-ի բյուջեն և Համահայկական բանկը:
Կադրային ռեսուրս՝ հետազոտական կենտրոնի մասնագետներն, առողջապահական բուհերի շրջանավարտները և ոլորտի լրջագույն փորձառություն ունեցող մասնագետներն, ինչպես ՀՀ-ից և ԱՀ-ից, այնպես էլ ամբողջ Սփյուռքից (ըստ ցանկության):
2.6 Հերթական քայլերի դետալիզացված պատկերը ներառվում է առողջապահական նոր հայեցակարգում և ցուցում է հանդիսանում ոլորտի բոլոր պրակտիկ մասնագետների համար:
2.7 Անցում օպերատիվ ռեժիմին:
2.8 Ստեղծել առողջապահության ոլորտի մոնիթորինգի ստորաբաժանում, որտեղ ներգրավածություն են ունենում «Համահայկական կառույց»-ի, Համահայկական բանկի, Համահայկական առողջապահական ապահովագրական կորպորացիայի, առողջապահական հետազոտական կենտրոնի, ՀՀ-ի և ԱՀ-ի առողջապահության նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները:
Ստեղծված ստորաբաժանումն ուղիղ ենթակայության տակ է լինում «Համահայկական կառույց»-ի գործադիր մարմնի ղեկավարի և վերջինիս ներկայացնում է ամսական հաշվետվություն:
3. Յուրաքանչյուր հայի և հայ հասարակության յուրաքանչյուր անդամի կենսական անհրաժեշտ պայմանների (որակյալ սնունդ, տանիք և ցանկության դեպքում՝ աշխատանքով ապահովում) ապահովումը
3.1 Յուրաքանչյուր հայի և հայ հասարակության յուրաքանչյուր անդամի կենսական անհրաժեշտ պայմաններով ապահովելը և երաշխավորելը՝ միջացառումների և գործողությունների այն համալիր անբողջությունն է, որը հնարավորություն է ընձեռում՝ միասնական բազայում գրանցված և իրականում դրա կարիքն ունեցող յուրաքանչյուրին ապահովել կենսական անհրաժեշտ պայմաններով, իսկ ցանկության և մարդու հնարավորության դեպքում վերավորակավորել վերջինիս և ապահովել աշխատանքով: Այս ամենի ուղիղ պատասխանատուն է «Համահայկական կառույց»-ը:
3.2 Վերոգրյալն իրականացնելու համար սահմանափակում կարող է հանդիսանալ միայն այլ մարդկանց կյանքի, առողջությանը և կենսական պայմաններ ունենալու իրավունքի խախտումը:
3.3 Համահայկական կառույցի կողմից պետք է ստեղծել հատուկ ստորաբաժանում, որտեղ ներգրավվածություն պետք է ունենան «Համահայկական կառույց»-ից, ՀՀ-ի և ԱՀ-ի սոցիալական ոլորտի և տարածքային կառավարման համապատասխան կառույցներից:
Ստեղծված ստորաբաժանումը պետք է արագ արձագանքի, ուսումնասիրի և գնահատի տվյալ մարդու կենսական խնդիրնրը և վերջինիս ապահովի անհրաժեշտ կենսական պայմաններով:
ՀՀ-ում և ԱՀ-ում պետք է կառուցել ժամանակավոր կացարաններ, ինչպես նաև պետք է ավելացնել ազատ բնակֆոնդը:
ՀՀ-ում և ԱՀ-ում տարացքային կառավարման մարմիններում անհրաժեշտ է ունենալ արագ արձագանքման խմբեր, որտեղ խիստ անհրաժեշտ է լինեն վերապատրաստում անցած սոցիալական ոլորտի մասնագետներ և հոգեբաններ:
Իսկ ՀՀ-ի և ԱՀ-ի սահմաններից դուրս վերը նշված արագ արձագանքման խմբի գործառույթներն իրենց վրա են վերցնում ՀՀ դեսպանատները:
3.4 Համահայկական կառույցի կողմից ստեղծված վերոհիշյալ ստորաբաժանումը պետք է մշակի համապատասխան հայեցակարգ, որի դրույթները ցուցում կլինեն արագ արձագանքման խմբերի համար, ինչպես նաև տվյալ վիճակում հայտնված մարդկանց համար:
Հայեցակարգի մեջ պետք է հատուկ ցուցումներ մշակել համահայկական անվանական բազայում գրանցված այն մարդկանց համար, ովքեր արձագանքում են «օգնության կանչի»:
3.5 Ֆինանսական ռեսուրսների աղբյուր են հանդիսանում՝ ՀՀ-ի բյուջեն, ԱՀ-ի բյուջեն և Համահայկական բանկը:
Կադրային ռեսուրս՝ համապատասխան բուհերի շրջանավարտները, սոցիալական ոլորտի լուրջ փորձառություն ունեցող մասնագետները, վորակավորում անցած մարդիկ, ինչպես ՀՀ-ից և ԱՀ-ից, այնպես էլ Սփյուռքից:
Մարդկային ռեսուրս են հանդիսանում՝ յուրաքանչյուր չափահաս հայ տղամարդ (ցանկության դեպքում հայ կին):
Կացարան և ազատ բնակֆոնդ՝ ՀՀ-ի և ԱՀ-ի չօգտագործվող գույքային բազան(անտերության մատնված կամ աննպատակ մասնավորեցման գնացող գույքերը)
3.6 Հերթական քայլերի դետալիզացված պատկերը ներառվում է «Համահայկական կառույց»-ի կողմից ստեղծված ստորաբաժման կողմից մշակված հայեցակարգով:
3.7 Անցում օպերատիվ ռեժիմին:
3.8 Ստեղծել համապատասխան մոնիթորինգի ստորաբաժանում, որտեղ ներգրավածություն են ունենում «Համահայկական կառույց»-ի, Համահայկական բանկի, ՀՀ-ի և ԱՀ-ի համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները:
Ստեղծված ստորաբաժանումն ուղիղ ենթակայության տակ է լինում «Համահայկական կառույց»-ի գործադիր մարմնի ղեկավարի և վերջինիս ներկայացնում է ամսական հաշվետվություն:
4.Յուրաքանչյուր հայի և հայ հասարակության յուրաքանչյուր անդամի որակյալ և անվճար կրթության իրավունքի իրացման ապահովումը և երաշխավորումը
4.1 Յուրաքանչյուր հայի և հայ հասարակության անդամի անվճար և որակյալ կրթության իրավունքի իրացման ապահովումը և երաշխավորումը այն համալիր միջոցառումների և գործողությունների ամբողջությունն է, որը հնարավորություն է ընձեռում՝ միասնական բազայում գրանցված յուրաքանչյուրին, ստանալով հատուկ կրթական պոլիս, անվճար և որակյալ կերպով կրթություն ստանալ ամբողջ աշխարհում:
4.2 Յուրաքանչյուր հայի և հայ հասարակության յուրաքանչյուր անդամի կրթության իրավունքի իրացման ապահովումը և երաշխավորումը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ կրթությունը հակասում է հայ ազգային գաղափարախոսության հիմնադրույթներին:
4.3 Կրթական համակարգի զարգացման ռազմավարության մեջ հատուկ կարևորություն ունի ՀՀ-ում և ԱՀ-ում գերժամանակակից տեխնիկայով և տեխնոլոգիաներով, ինչպես նաև մասնագիտացված լաբորատորիաներով հագեցած համակարգի ստեղծումը: Միայն համադրելով հայ ազգի ողջ ինտելեկտուալ և գիտական ներուժը՝ հնարավոր կլինի ստեղծել այն կրթական համակարգը, որը ոչ միայն ապագա հայ մասնագետներին կդարձնի մրցունակ համաշխարհային կրթական շուկայում, այլև հիմքում ունենալով հայ ազգային գաղափարախոսության հիմնադրույթները՝ կձևավորի հայերի այնպիսի սերունդ, որոնք լրջագույն դերակատարում կունենան համայն մարդկության կյանքը էականորեն բարելավելու գործում:
4.4 Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադենիայի բազայի հիման վրա ստեղծել հատուկ ազգային գիտահետազոտական և կրթական կենտրոն (համալրելով ՀՀ-ի, ԱՀ-ի և Սփյուռքի լավագույն մասնագետներով և հարկ եղած դեպքում հրավիրել ոլորտների համաշխարահին լավագույն մասնագետների), որը կմշակի նոր կրթական հայեցակարգ, կունենա մասնագետների վերապատրաստման և որակավորման պատասխանատվություն և կմշակի արդիական ու արդյունավետ կրթական ծրագրեր:
Լրջագույն ուշադրություն պետք է դարձնել կրթական համակարգի կադրերի վերապատրաստմանը և որակավորմանը:
Կենտրոնի կողմից մշակված նոր հայեցակարգում պետք է ներառված լինեն մանկապարտեզներից մինչև հետ բուհական կրթական ծրագրերի մշակման մեխանիզմները և ռազմավարությունները, ինչպես նաև հատուկ ուշադրություն պետք է դարձնել արհեստագործական ուսումնարանների ծրագրերի մշակմանը և վերջիններիս լավագույն ավանդույթների վերականգմանը:
Ստեղծել համահայկական կրթական պոլիս համակարգ, որը կապահովի համահայկական միասնական բազայում ընգրկված յուրաքանչյուրի համար անվճար և որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը (մանկապարտեզից մինչև հետ բուհական կրթություն ամբողջ աշխարհով):
4.5 Ֆինանսական ռեսուրսների աղբյուր են հանդիսանում՝ ՀՀ-ի բյուջեն, ԱՀ-ի բյուջեն և Համահայկական բանկը:
Կադրային ռեսուրս՝ համապատասխան բուհերի շրջանավարտները, ոլորտի լուրջ փորձառություն ունեցող մասնագետները՝ ՀՀ-ից, ԱՀ-ից, Սփյուռքից և հարկ եղած դեպքում հրավիրյալների կարգավիճակով ամբողջ աշխարհից:
4.6 Հերթական քայլերի դետալիզացված պատկերը ներառվում է կենտրոնի կողմից մշակված հայեցակարգով:
4.7 Անցում օպերատիվ ռեժիմին:
4.8 Ստեղծել համապատասխան մոնիթորինգի ստորաբաժանում, որտեղ ներգրավածություն են ունենում «Համահայկական կառույց»-ի, Համահայկական բանկի, ստեղծված կենտրոնից, ՀՀ-ի և ԱՀ-ի համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները:
Ստեղծված ստորաբաժանումն ուղիղ ենթակայության տակ է լինում «Համահայկական կառույց»-ի գործադիր մարմնի ղեկավարի և վերջինիս ներկայացնում է ամսական հաշվետվություն:
5. Համահայկական բանկի ստեղծումը
5.1 Համահայկական կառույցի կողմից ստեծված Համահայկական բանկը (առաջարկում ենք համահայկական բանկը ստեղծել ՀԲՄՀ-ի (Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն) բազայի հիման վրա)՝ այն ֆինանսական կառույցն է, որի գործառույթն է համահայկական նպատակները և շահերը կյանքի կոչելուն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը կամ համաֆինանսավորումը: Ինչպես նաև ֆինանսական միջոցների հավաքագրումը և ներգրավումն, ինչպես նաև այլ գործառույթներ:
5.2 Համահայկական բանկն իր գործառույթներն իրականացնելիս կարող է սահմանափակվել միայն, երբ իր գործողությունները կամ չհիմնավորված անգործությունը հակասում է հայ ազգային գաղափարախոսության հիմնադրույթներին և /կամ համազգային նպատակներին ու շահերին:
5.3 Համահայկական բանկի գլոբալ առաջնահերթություններն են.
* Համահայկական կառույցի ֆինանսավորում,
* Համահայկական բազայում ընգրկված յուրաքանչյուրի, ՀՀ-ի և ԱՀ-ի անվտանգության հետ կապված հարցերի համաֆինանսավորումը,
*Համահայկական առողջապահական ապահովագրական կորպորացիայի համաֆինանսավորում,
* Համահայկական կրթական պոլիս համակարգի համաֆինանսավորում,
* Համահայկական բազայում ընգրկված կարիքն ունեցող յուրաքանչյուրի կենսական պայմաների համաֆինանսավորում,
* Համաազգային նպատակները և շահերը կյանքի կոչելուն ուղված ծրագրերի համաֆինանսավորում,
* Համահայկական կորպորացիաներ ստեղծելու և զարգացնելու ֆինանսավորում,
* Համահայկական բազայում ընգրկված յուրաքնչյուրին օժանդակում (անտոկոս վարկավորում) բիզնեսի ստեղծման և/կամ զարգացման համար (ռիսկերի խորը և բազմակողմանի ուսումնասիրելուց հետո) ֆինանսավորում:
Տվյալ գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն են՝ ֆինանսական միջոցները, բարձրագույն որակավորում ունեցող կադրերը:
Համահայկական բանկը հաշվետվություն է ներկայացնում «Համահայկական կառույց»-ի խորհրդին:
5.4 «Համահայկական կառույց»-ի կողմից մշակել համահայկական բանկի կանոնակարգ, ֆինանսական հայեցակարգն, ինչպես նաև սահմանել կանոնադրական կապիտալը:
«Համահայկական կառույց»-ն ամեն տարվա վերջում խորհրդակցելով Համահայկական բանկի հետ գրում է իր բյուջեի նախագիծը, իսկ հաստատվելուց հետո ներկայացնում է բանկին:
«Համահայկական կառույց»-ի կողմից տրամադրել բանկի ղեկավարությանը համազգային նպատակների հայեցակարգերը և բոլոր այն համահայկական ծրագրերը, որոնց ֆինանսավորումը մտնում է բանկի գործառույթների մեջ:
Համահայկական կորպորացիաները տարեկան իրենց հաշվետվությունները ներկայացնում են բանկին:
5.5 Անհրաժետ ռեսուրսների աղբյուրներն են.
Ֆինանսական միջոցներ
Հայ ազգի բարերարներից, համահայկական կառույցներից, գործարար ոլորտից, ինչպես նաև անհատներից ֆինանսական նվիրատվություններ,
Համահայկական միասնական բազայում ընգրկվածներից սահմանել եկամտի 5%-ի չափով ամենամսյա նվիրատվություն,
Համահայկական կորպորացիաների եկամտի 50%-ի չափով ամենամյա նվիրատվություն,
Ֆինանսական գործարքներից ստացված եկամուտ,
Օրենքով չարգելված այլ եկամուտներ:
Մարդկային ռեսուրսներն են՝ ՀՀ-ից, ԱՀ-ից և Սփյուռքից ոլորտների լավագույն մասնագետներն, ինչպես նաև համապատասխան բուհերի շրջանավարտները:
5.6 Հերթական քայլերի դետալիզացված պատկերը նկարագրվում է «Համահայկական կառույց»-ի կողմից ընդունված հայեցակարգում:
5.7 Անցում օպերատիվ ռեժիմին:
5.8 Համահայկական կառույցի խորհուրդը ձևավորում է հատուկ մոնիթորինգի հանձնախումբ, որտեղ ներգրավվում են համահայկական կառույցից, ՀՀ-ի և Ահ-ի կենտրոնական բանկերից, ՀՀ-ի և ԱՀ-ի ֆինանսների նախարարություններից, ՀՀ-ի և ԱՀ-ի անվտանգության ծառայություններից և համահայկական կառույցներից համապատասխան մասնագետներ:
«Համահայական կառույց»-ի խորհուրդը տարեկան հաշվետվություն է ներկայացնում բանկի գործունեության մասին «Համահայկական կառույց»-ի ժողովին:
Նախաձեռնող խումբը առաջարկում է Հայ ազգի միասնական նպատակները կյանքի կոչելու համար ռազմավարությունների և ծրագրերի, ինչպես նաև դրանց իրականացման քայլերի հերթականությունը մշակել՝ հաշվի առնելով այն օրինակների տրամաբանությունը,որը հիշատակվում է վերը բերված օրինակներում,այսինքն՝ կիրառելով այն ունիվերսալ բանալին և քայլերի այն հերթականությունը որոնց կիրառմամբ բացվել են նպատակների իրականացման օրինակները: Պարզ է, որ նպատակների իրականացման ճանապարհային քարտեզները և ոլորտային ռազմավարությունները անհրաժեշտ է, որ մշակվեն հատուկ գիտահետազոտական կենտրոնների կողմից, որոնց ստեղծումը նախատեսված է հենց Համահայկական Կառույցի կողմից:Այդ կենտրոններում պետք է ներգրավել Հայ ազգային գիտական և մասնագիտական ողջ ներուժը, որը առկա է ամբողջ աշխարհում: