Ниже приведены 4 раздела Устава Общ. совета Арцаха (ОСА). Он был утверждён президентом Арцаха 21 ноября 2023 г. Об ОСА – http://crossroadorg.info/pc-21-12-2023/
Перевод на русский будет постепенно продолжен.
2. ЗАДАЧИ И ФУНКЦИИ ОС
3. Задачами Совета являются:
1) представление интересов разных слоев общества при разработке и реализации политики,
2) содействие участию гражданского общества в процессах государственного управления, в том числе представление рекомендаций Президенту Республики Арцах относительно приоритетов политики развития гражданского общества,
3) содействие формированию взаимного доверия, диалога и партнерских отношений между органами власти Республики Арцах и институтами гражданского общества,
4) выявление общественного мнения по вопросам общественного значения, в том числе законов и иных нормативных правовых актов, программ, стратегий, концепций и их проектов,
5) поддержка диалога между субъектами в социальной сфере,
6) содействие консолидации усилий Республики Арцах, Республики Армения и армян Диаспоры для решения общих национальных задач.
2. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհրդի խնդիրներն են`
1) քաղաքականությունների մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը,
2) պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, այդ թվում` քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության Նախագահին առաջարկություններ ներկայացնելը,
3) Արցախի Հանրապետության իշխանությունների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը,
4) հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը,
5) սոցիալական գործընկերների միջև երկխոսությանն աջակցելը,
6) ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:
4. Խորհուրդն իր առջև դրված խնդիրների կենսագործման նպատակով` սույն կանոնադրությամբ և Խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով`
1) Արցախի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ`
ա. կազմակերպում է հանրային լսումներ և (կամ) քննարկումներ` հասարակական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ և տալիս եզրակացություններ,
բ. իրականացնում է գործող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի հասարակական փորձաքննություն և տալիս է եզրակացություն, ներառյալ` դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.
2) սեփական նախաձեռնությամբ`
ա. իրականացնում է սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված միջոցառումները,
բ. հասարակական փորձաքննության է ենթարկում օրենքներն ու այլ նորմատիվ իրավական ակտերը, եթե Խորհրդի գնահատմամբ դրանք ձեռք են բերել կամ կարող են ձեռք բերել հանրային հնչեղություն,
գ. իրականացնում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաև հանրության բարձրացրած հիմնահարցերի վերլուծություններ և տալիս եզրակացություններ,
դ. հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունների և շահերի միջև առկա հակասությունների բացահայտման նպատակով, կարևորելով սոցիալական գործընկերների միջև երկխոսությանն աջակցելը, խորհրդակցություններ կամ քննարկումներ է կազմակերպում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` արդյունքների մասին տեղեկացնելով Արցախի Հանրապետության Նախագահին:
5. Սույն կանոնադրության 4-րդ կետի 1-ին ենթակետով և 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով նախատեսված դեպքերում Խորհուրդն իր եզրակացությունը (առաջարկությունը) ներկայացնում է Արցախի Հանրապետության Նախագահին, ով որոշում է դրանց հետագա ընթացք տալու հարցը:
6. Խորհուրդը կարող է անդամակցել համապատասխան տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններին և իրականացնել համագործակցություն` իր գործունեությանն առնչվող ոլորտի մարմինների հետ:
3. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Խորհուրդը կազմված է 25 անդամից:
8. Խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած, Արցախի Հանրապետությանը ծառայություններ մատուցած, հանրային կամ իր մասնագիտական ոլորտում հեղինակություն վայելող, ինչպես նաև Խորհրդի առջև դրված խնդիրների կենսագործման համար անհրաժեշտ հմտություններ ունեցող յուրաքանչյուր անձ:
9. Խորհրդի անդամ չեն կարող լինել`
1) Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, դատավորները, պետական կառավարման այլ մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության, քննչական կոմիտեի, հարկադիր կատարումն ապահովող և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունների ծառայողները.
2) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
3) հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
4) օրենքի խախտմամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք:
10. Խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:
11. Խորհրդում գործում են վեց ոլորտային մշտական հանձնաժողովներ, որոնց կազմերում ընդգրկվում են Խորհրդի 24 անդամներ:
12. Խորհրդի մշտական հանձնաժողովները և դրանց գործունեության ոլորտներն են՝
1) արտաքին հարաբերությունների հանձնաժողով (Սփյուռքի կազմակերպություններ և խնդիրներ, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների ներդաշնակեցում, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, այլ զանգվածային լրատվության միջոցներ),
2) գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով (գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, երիտասարդություն, սպորտ, կրոն),
3) պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողով (պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, տեղեկատվական անվտանգության խնդիրներ),
4) պետաիրավական և բռնի տեղահանված ազգաբնակչության հարցերի հանձնաժողով (իրավական իրազեկություն, մարդու և քաղաքացու իրավունքներ ու ազատություններ, բռնի տեղահանված անձանց և ազգային փոքրամասնությունների խնդիրներ և հասարակական միավորումներ),
5) սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողով (ժողովրդագրություն և հայրենադարձություն, սոցիալական ապահովություն, զոհված կամ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների, վետերանների և հաշմանդամության հիմնահարցեր, ծնելիություն, մայրություն, մանկություն, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, առողջապահություն,),
6) ֆինանսատնտեսական, բյուջետային հարցերի հանձնաժողով (պետական գույքի կառավարում, փոխառություններ, վարկեր, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ):
13. Խորհուրդը կազմավորվում է հետևյալ կարգով.
1) 8 անդամ նշանակվում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից,
2) 17 անդամ ընտրվում է սույն կանոնադրության 14-րդ կետում նշված մարմինների և կազմակերպությունների ներկայացրած թեկնածուներից:
14. Արցախի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Խորհրդի անդամները նշանակումից հետո անմիջապես՝ զանգվածային լրատվության միջոցներով տարածում են հայտարարություն` հասցեագրված տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին,
հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին ու հաստատություններին, քաղաքացիական հասարակության այլ կառույցներին` սույն կանոնադրության 13-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված Խորհրդի անդամների թեկնածություններ առաջարկելու համար:
15. Սույն կանոնադրության 14-րդ կետով նախատեսված մարմինները և կազմակերպությունները հայտարարության տարածումից հետո` 20 օրվա ընթացքում, կարող են գրավոր եղանակով Խորհրդին ներկայացնել Խորհրդի անդամների թեկնածություններ` հայտարարության մեջ նշված տվյալներից բացի ներկայացնելով նաև նրանց գրավոր համաձայնությունը Խորհրդի անդամի թեկնածուների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ:
16. Արցախի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Խորհրդի անդամները, նպատակ ունենալով ապահովել տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Խորհրդում, Խորհրդի անդամների թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացված թեկնածուների կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում են Խորհրդի հաջորդ 17 անդամներին: Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել «կողմ» ձայներ ստացած թեկնածուները, իսկ ձայների հավասարության դեպքում անց է կացվում վիճակահանություն:
17. Խորհրդի անդամների ընտրության հաջորդ օրն անցկացվում է Խորհրդի նախագահի թեկնածուների ընտրություն: Խորհրդի բոլոր անդամների քվեարկությամբ առավել «կողմ» ձայներ ստացած Խորհրդի նախագահի մինչև երեք թեկնածուների տվյալները՝ Խորհրդի ընտրված անդամների կազմի հետ միասին, Արցախի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Խորհրդի տարիքով ավագ անդամը երկօրյա ժամկետում ներկայացնում է Արցախի Հանրապետության Նախագահին:
18. Արցախի Հանրապետության Նախագահը սույն կանոնադրության 17-րդ կետում նշված կարգով ներկայացված թեկնածուներից մեկին եռօրյա ժամկետում նշանակում է Խորհրդի նախագահ:
19. Խորհրդի նախագահի նշանակման հաջորդ օրը Խորհուրդը համարվում է կազմավորված, որի մասին նույն օրը Խորհուրդը տարածում է հայտարարություն:
20. Խորհրդի կազմավորման օրվանից յոթնօրյա ժամկետում Խորհրդի անդամները, քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում՝ վիճակահանությամբ, ընտրում են մշտական հանձնաժողովների նախագահներին և կազմավորում Խորհրդի մշտական հանձնաժողովներ՝ հնարավորինս պահպանելով մասնագիտական ուղղվածությունը:
4. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
21. Խորհրդի գործունեությունն իրականացվում է Խորհրդի, ինչպես նաև նրա մշտական հանձնաժողովների նիստերի միջոցով:
22. Առանձին հարցերի քննարկման, այդ թվում` հասարակական փորձաքննություն իրականացնելու համար և դրանց վերաբերյալ Խորհրդի որոշումների նախապատրաստման նպատակով Խորհուրդը, ներգրավելով մասնագետների և (կամ) փորձագետների, կարող է ձևավորել ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:
23. Խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ: Նոր ձևավորված Խորհրդի առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան Խորհրդի ձևավորումից 10 օր հետո:
24. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
25. Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է Խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով: Խորհրդի արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի օրակարգով:
26. Խորհրդի նիստերին Խորհրդի նախագահի կամ անդամների առնվազն մեկ քառորդի առաջարկությամբ կարող են հրավիրվել հանրապետական գործադիր մարմինների, շրջանների վարչակազմերի ներկայացուցիչներ և այլ անձինք:
27. Խորհրդի նախագահը Խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին Խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով և ժամկետում ծանուցում է Խորհրդի անդամներին, նիստին մասնակցող այլ անձանց:
28. Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերը Խորհրդի անդամներին տրամադրվում են հարցի քննարկումից առնվազն երկու օր, իսկ հրատապ հարցերի քննարկման դեպքում` ոչ ուշ, քան նիստից առնվազն մեկ ժամ առաջ:
29. Խորհրդի նիստերը դռնբաց են, եթե Խորհուրդը նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշում չի կայացնում:
30. Խորհուրդն ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ, որոնք կարող են տեղադրվել պաշտոնական կայք(եր)ում:
31. Խորհրդի նիստում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
32. Խորհրդի նախագահն անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր ստանալու նպատակով իրավասու է հարցումներ ուղղելու համապատասխան մարմիններին:
33. Խորհրդի գործունեության ընթացակարգային (այդ թվում՝ Խորհրդի կազմում ռոտացիա կիրառելու վերաբերյալ) դրույթները, մշտական հանձնաժողովների գործունեության, ինչպես նաև ժամանակավոր հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են Խորհրդի կանոնակարգով:
34. Խորհրդի կանոնակարգը, ինչպես նաև դրանում փոփոխություններն ընդունվում են Խորհրդի որոշմամբ:
35. Խորհուրդը գլխավորում է Խորհրդի նախագահը:
36. Խորհրդի նախագահը ղեկավարում է Խորհրդի գործունեությունը, հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը, Խորհրդի անունից ստորագրում է պետական մարմիններին, պաշտոնատար կամ այլ անձանց հասցեագրվող գրությունները, ապահովում է Խորհրդի բնականոն գործունեությունը:
37. Խորհրդի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև փետրվարի 15-ը, Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացնում է Խորհրդի նախորդ տարվա գործունեության մասին հաշվետվություն, ինչպես նաև Խորհրդի կազմում հնարավոր ռոտացիա կիրառելու վերաբերյալ առաջարկություն: Խորհրդի հաշվետվությունները կարող են հրապարակվել:
38. Հաշվետվության հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում, Խորհրդի կազմում կարող է կիրառվել ռոտացիայի սկզբունքը:
39. Խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի անդամներից մեկը` Խորհրդի նախագահի որոշմամբ: Նման որոշման բացակայության դեպքում Խորհրդի նախագահին փոխարինում է Խորհրդի՝ տարիքով ավագ անդամը: