В 2010 году “АНИВ” – один из лучших армянских журналов, просуществовавший, к сожалению, не так долго, опубликовал малоизвестное эссе Дереника Демирчяна. (6 февраля 1877, Ахалкалаки — 6 декабря 1956, Ереван).
Как писал журнал, эссе Дереника Карапетовича было впервые напечатано 2 августа 1920 года и с тех пор воспроизводилось достаточно редко, главным образом, в армянской печати Спюрка. Приводим и оригинал на армянском, и ниже – русский перевод (есть текст и на английском). Думается, многое из сказанного писателем актуально и 100 лет спустя…
Հայը
Դերենիկ Դեմիրճյան
Արդեօք մի բան հասկանում՞ եք Հայից…Որքան՜ տարօրինակ, հանելուկային արարած։ Որքան՜ խաբուսիկ։ Երևույթը, ոչ՛ ինքը։ Բայց և ին՞ չ է ինքը, իր նկարագիրը։ Զուր՛ աշխատանք. որոնում ես իր ինքնութիւնը, գտնում, բայց և իսկոյն տեսնում ես, որ դա էլ նորից երևոյթ էր։ Անհանգիստ դէմք ունի, չի թողնում՝ նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով գրեթէ ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից՛ յամառ կառչեց նրան։ Որքան՜ անյոյս է թւում իր ապագան, բայց և որքան՜ յուսացող է նա։ Ասենք՝ իր կեանքում երկու բան բնաւ չտեսաւ. մէկ՝ բախտ, մեկ էլ`յուսահատութիւն։ Ինչպես՞ ճանաչես նրան, ինչպես՞ չափես։ Իր չափը չափազանցն Է. զարմանալ՜ ի յավասարակշռոութիւն, որ ծայրահեղութեան մէջն է։ Ապա նայիր, սա է՞ հայը. այս չարչին, այս բուրժուան. Արարածներից ամենագծուծը և անասանուններից ամենակուշտը։ Այսքան անխնայ ստորացնել իրան՜ … կարող՞ է սա չափել աշխարհիս բարձր բաները իր գրւանքով և արշինով։ Հանրօգուտ գործի՝ և ոչ մի գրոշ։ Բայց մի օր էլ տեսար՝ մեռաւ ու ողջ կարողութիւնը կուտակեց հասարակութեանը։ Դէ գնա իմացիր՛ , թէ ինչ մարդ էր։
Ահա ՛ նայիր այս բեռնակրին. ին՞ չ է սա. իսկական գրաստ. մէջքին մի սար բեռ՝ ճկվում է, մէջքը կոտրում։ Աշխատան՞ ք է կատարում, թէ ինքնախորտակումն։ Վրէժ՞ ունի, ին՞ չ է, իրենից հանելու։ Ու՞ մ դէմ է չարացել, որ իրեն է պատժում։ Որքան՜ ուժ, որքան՜ աշխատասիրութիւն։ Ապա՞ տար տունդ ծառայ։ Անսիրտ, անշնորհք, ծոյլ։ Ին՞ չ է միտքը. մի փոքրիկ գումար շինէ, գնայ դուքան բաց անէ։ Մարդը իր հացի և իր գործի տէրն է ուզում լինել և ոչ՛ թէ սրա-նրա ծառան։ Եւ արդեն Հայ նշանակում է տէր. Բայց տեսել՞ եք նրան, երբ գաղթական է. ին՜ չ ծոյլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ։ Ազգը տայ՝ ինքը ուտէ։ Եւ սովից կը մեռնի անխօս, անխնայ, կասես՝ ջգրու։ Եւ սա այն գիւղացին է, որ երեկ կատաղած, գազացած՝ հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում։ Ամենաչարքաշ անասունը՝ իր արտի մէջ։ Այնպես է հավաքում բերքը, կարծես յավիտեան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնէ։ Բայց գնա ՛ իր խրճիթը. հազար գող, մարդ, շուն ու գէլ նրա հացի վրայ են։ Ուտում են նրա հացը, ինչպէս հայր Աբրահամի սեղանից։
Տեսել՞ եք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ… Բայց անցիր նրա երկիրը. ին՜ չ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ Խոսակցութիւնն ես լսում՝ հայհոյանքների կէսը եկեղեցի ու Աստուած է։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարէնը մի անգամ չի մտնում մէջը՝ աղօթելու։ Աղօթք էլ չի անում առօրեայ կեանքում. իր կրօնը երբեք չի քարոզել ուրիշներին։ Եւ հավատալի ՞ բան է, որ իր պատմութիւնը ամենամեծ կրօնական պատերազմների պատմութիւն է, և այս չաղօթող ցեղի Նարեկացու շուրթերից թռաւ աղօթքի ամենաբարձր թռիչքը առ Աստուած…
Տանել չի կարողանում ծէս, ձև, աստիճան, քազաքավարութիւն։ Ռամիկ է գերազանցապես։ Իր Խրիմեան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսութիւնը ատեց։ Դիպլոմատիայի մէջ մի բանումն է շատ հոգածու՝ անկեղծ լինել։ Այնքան՜ անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծաւորի տպաւորութիւն է անում։ Մինչդեռ իր հարևանները՝ այս աշխարհի բեմի վրայ դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարւածում են դիմացինին, Հայը իսկապէս կացինը իջեցնում է գլխին։ «Ապա ճշմարտութիւ՞ նը», – մտահոգվում է նա։
Դանդալոշ է և խոնարհ՝ իր Սասունցի Դաւթի նման և անսպասելի ըմբոստ, հարւածող՝ նրա պես։ Քծնում է, ստրկանում օտարի ոտի տակ՝ ինչպէս իր Ձենով Օհանը, բայց երբ վրայ է հասնում գերագույն վտանգը՝ հերոսանում է յանկարծ և ծառանում վիշապի նման։ Բարի է առհասարակ. շոյիր՛ և կը կողոպտւի. բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամութիւնը վանում է։ Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛ յն սէրը կարող է վաստակել՝ Հայը գտնում է հնարը ատելութիւն առաջ բերելու։ Տաղանդ է՝ իր դեմ ատելութիւն ստեղծելու։ Ուրիշի յաջողութեան մէջ նախանձոտ է, ինչպէս վարդապետ։ Եթէ գժտուէց մէկի հետ, ոխակալ է, ինչպէս ուղտ։ Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտութիւն է։ Անկարգ է և անիշխանական թէ ՛ հասարակութեան, թէ ՛ պետութեան և թէ՛ գաղափարների մէջ։ Իբրև ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար։
ՈՒր յեղափոխութիւն՝ այնտեղ Հայութիւն։ Բայց իբրև «ական»՝ ծայրահեղական է։ Իր կռիւը երեք ճակատի վրայ էր միաժամանակ. Շահի դէմ, Սուլթանի դէմ, Ցարի դէմ։ Ասենք՝ ամեն հայ մի փոքր Շիրակեցի է Դոն Քիշոտի պէս։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսաւ և ինքն էր, որ չըխրատւեց։ Իր օրիէնտացիան բացակայի օրիէնտացիան է։ Թաթար՞ ն է մոտը, սպասեց ռուսին. ռուսը եկաւ, աչքը եւրոպացուն էր. եկավ՞ անգլիացին, դարձեալ ռուսին էր սպասում։ Ռու՞ սն է գալիս՝ չի ընդունում… Ուրեմն իր պետութիւ՞ նն է ուզում ստեղծել, ին՞ չ իմանաս… Մի ձեռը ճանկռոտելով հիմնում է այդ պետութիւնը, միւս ձեռքը ճիգ է անում հիմքից քանդելու։
Ինչու՞ է այսպէս, ինչից՞ է դժգոհ, ին՞ չ է կամենում… Ինչու՞ է այսպէս անհաւասար, ներհակ, մաղձոտ, անհավատալի՝ իր ստորութեան մէջ, անչափելի՝ իր վեհ թռիչքներում։
Երևի, վրէժ ունի նա, մի վատ բան սրտի մէջ, որի համար և մեկուսանում է, որ նիւթե, դաւէ, վնասէ։ Ոչ՜ . Հայի ամենամեծ առաքինութիւ՞ նն ես ուզում. ամենաներողամիտ ցեղը աշխարիս մէջ։ Ին՞ չ եղաւ իր պատմութիւնը. Զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում… Բայց ով՞ է ամենից շատ ջանք թափում փրկելու Էնվէրին ու Քէմալին։ «Ջարդիր՛ ինձ,- ասում է նա,- ահա՛ քո պատիժը և իմ վրէժը»։ Ինձ թւում է, թէ մի շատ մեծ վիրաւորանք կայ Հայի սրտի խորքը, շատ խորը թաքնւած… Ինձ թւում է, թէ դրա համար է նա ջարդւում, ճապոնացու պէս, որ երբ մէկից խորապէս վիրաւորւում է, կանչում է իր բարեկամներին, յայտնում է իր վիրաւորանքը և վերցնելով դանակը՝ պատռում է իր որովայնը։
Այդպէս՛ է Հայը։ Չի ՛ ուզում որ իրան դիպչեն, մօտենան, սիրեն թէկուզ։ Նա մեկուսի է, խստակեաց, բարի և ազատասէր։
Երբ նայում եմ Հային, ինձ թւում է, թե նրա վիրաւորանքը այն արծւի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մէջ, կեղտոտւում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի ՛ ուզում։ Չի սիրում ոչ՛ ստրկութիւն, ոչ՛ երջանկութիւն. գերադասում է տառապանք և ազատութիւն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելութիւն, որ բարձր լեռներին անծանօթ զգացում է։ Գերի արծւի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կեանքի միակ պայմանից՝ ազատութիւնից։
«Ոչինչ չեմ ուզում ձեզնից,- ասում է նա իր նեղիչներին, – ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկութիւնը, գնացեք՛ , ապրեցեք՛ խաղաղ և երջանիկ։ Եթէ դուք սիրում էք կեանքը, ես սիրում եմ կեանքից աւելի թանկ բանը՝ Ազատութիւնը…»
Армянин
Дереник Демирчян
Вы понимаете хоть что-нибудь в Армянине?.. Какое необычное, загадочное создание. Какое обманчивое. Одна видимость. А сам он, как его опишешь? Напрасный труд – искать его суть. Находишь и сразу видишь, что это снова видимость. У него беспокойное лицо, не дает себя нарисовать. Его национальный образ тоже необычен. Числом едва ли не самый малый, страданиями превосходит всех, по времени – самый древний, в своей участи – самый неизменный. Положение страны самое невыгодное, а он упорнее других народов цепляется за свою страну. Каким безнадежным кажется его будущее, но какие надежды он питает! Заметим, что в жизни ему совершенно незнакомы две вещи, две крайности – удача и отчаянье. Как узнаешь его, как измеришь? Его мера чрезмерность – удивительное равновесие в крайностях! Взгляните, это ли Армянин: этот торгаш, буржуа – самое мелочное из всех существ и самое сытое из всех животных? Как безжалостно его унижают – в состоянии ли он измерить высокие материи нашего мира своими фунтом и аршином? Не даст ни гроша на общеполезное дело. А в один прекрасный день, глядишь, помер, завещав все свое состояние обществу. Вот и пойми, что он был за человек.
Взгляните вот на этого носильщика. Настоящее вьючное животное: взвалил на себя целую гору, гнется, ломает спину. Работает или разрушает себя? Самому себе мстит, что ли? На кого зол, если сам себя наказывает? Сколько силы, сколько трудолюбия! А возьмите его слугой в свой дом. Бессердечный, бездарный, ленивый. Что у него на уме? Собрать немного денег, чтобы открыть собственную лавочку. Хочет быть не слугой, а хозяином своей работы и своего куска хлеба. И вот уже Армянин означает хозяин… Но видели ли вы его беженцем? Что за ленивый попрошайка. Предложите самую выгодную работу, откажется. Пусть община дает, а он будет есть. И умрет от голода молчаливый, беспризорный, словно назло. И это тот самый крестьянин, который еще вчера ожесточенно, яростно копал землю, трудился, выжимал из нее все, душу вынимал. Нет другого животного, которое так же непосильно трудится на его поле. Так собирает урожай, как будто будет жить вечно, никому ничего не оставит. Но зайдите в его хижину – воры, люди, волки и собаки тысячами кормятся за его счет. Едят его хлеб, как со стола праотца Авраама.
Видели ли вы его жилище, эту кротовую нору? Но обойдите его страну – какие чудные монастыри, грандиозные крепости, изящные хачкары! Можно ли поверить, что он все это воздвиг? Послушаешь разговор – добрая половина ругательств в адрес Церкви и Бога. Наводнил свою страну церквями, а сам не войдет помолиться хотя бы раз в году. И в повседневной жизни не помолится, и веру свою никогда не проповедовал другим. Можно ли поверить, что его история – история величайших религиозных войн, что устами Нарекаци это немолящееся племя вознесло выше всех молитву Господу?..
Он не выносит обрядов, формальностей, рангов, вежливости. Преимущественно простолюдин. Его Хримян hАйрик больше всего ненавидел свой ранг католикоса. В дипломатии Армянин заботится лишь об одном – быть искренним. Настолько искренен и наивен, что производит впечатление несомненного хитреца и лицемера. Пока его соседи, играя роли на арене этого мира, делают вид, что наносят топором удары противнику, Армянин в действительности опускает топор на голову. «А как же правда?» – озабочен он.
Простоватый и смирный, как его Давид Сасунский, как он, внезапно мятежный и разящий. Угодничает и раболепствует под пятой чужеземца, подобно своему Дзенов Огану, но едва наступает крайняя опасность – вдруг становится героем и встает на дыбы, как вишап. В целом добр: будь с ним поласковей и он последнее тебе отдаст, в общем-то он тебе друг, но твою дружбу отталкивает. Там, где любое другое племя умеет заслужить только любовь, Армянин найдет способ вызвать ненависть. Имеет талант вызывать к себе ненависть. К чужой удаче завистлив, как вардапет. Если поссорится с кем-нибудь – злопамятен, как верблюд. У каждого армянина есть другой армянин, с которым он враждует до самой смерти. Это его потребность. Не признает порядок и власть ни в обществе, ни в государстве, ни в идеях. Как демократ, не может прийти к единому мнению, невыносим, смутьян.
Где революция – там Армянство. Принадлежащий к партии Армянин всегда склонен к крайностям. Сражается одновременно на трех фронтах – против Шаха, против Султана, против Царя. Впрочем, всякий Армянин немного ширакец, подобно Дон Кихоту. Он видел самую ужасную резню и не образумился. Его ориентация в пользу отсутствующих. Рядом татарин – он ждет русского. Пришел русский, обращает взор к европейцу. Пришел англичанин, снова ждет русского. Приходит русский, он его не принимает. Иди пойми – может, хочет создать свое государство… Одной рукой, царапая ногтями, создает это государство, другой – старается разрушить до самого основания. Почему все так, чем он недоволен, чего хочет?
Почему он такой неровный, противоречивый, желчный, невероятный в своей низости, безмерный в своих величественных взлетах?
Наверное, несет в сердце месть, что-то плохое, поэтому и обособляется, чтобы замышлять, строить козни, вредить. Ничего подобного. Хочешь узнать самую большую добродетель Армянина? Нет другого племени, столь же готового прощать. Что только ни случалось в его истории – страшная резня, истязания, уничтожение… А кто потратил больше всего сил, спасая Энвера и Кемаля? «Истребляй меня, – говорит он. – Вот твое наказание и моя месть». Мне кажется, что глубоко, очень глубоко в сердце армянина спрятана очень большая обида… Мне кажется, именно поэтому он уничтожает себя, как оскорбленный кем-нибудь японец, который созывает близких, объявляет о своей обиде и, взяв в руки нож, вспарывает себе живот.
Таков Армянин: не желает, чтобы его трогали, приближались к нему, пусть даже с любовью. Он отшельник, аскет, добрый и свободолюбивый.
Когда я смотрю на Армянина, его обида напоминает мне обиду орла, которого спустили вниз с высоких гор. Трепещет крыльями, падает на камни и мусор, пачкается, ломает крылья. Протягиваешь пищу – отказывается. Не любит ни рабства, ни счастья, предпочитает страдание и свободу. Он желчен, обособлен, но не таит в себе мелочной ненависти, незнакомой высоким горам. В его сердце глубокая скорбь плененного орла. Это hАйк, лишенный единственного условия своего существования – свободы.
«Ничего мне от вас не надо, – говорит он своим угнетателям, – оставьте себе свое ярмо, свое счастье, идите и живите мирно и счастливо. Вы любите жизнь, а я люблю то, что дороже жизни, – Свободу!»