Մեծ Շինարարություն, Պայքար ու Հաղթանակ՝ Վերին Օգնությամբ. Հրայր Ուլուբաբյան

Հրայր Ուլուբաբյան (8.1.2026): “Ծննդյանս օրվա առթիվ իմ երազանքների և նպատակների իրականացում ցանկացողներին առաջարկում ու խորհուրդ եմ տալիս դիտել այս տեսագրությունը, որտեղ արտահայտել եմ իմ երազանքի և նպատակի մասին` գերության մեջ գտնվող Արցախի Ազատագրում, Հայաստանի հետ վերամիավորւմ` «ՄԻԱՑՈՒՄ»-ի իրականացում, մի խոսքով` Բարձր Կուլտուրայի Երկիր-Հայաստանի(միացված Արցախով) և Նոր Աշխարհի Մեծ Շինարարություն և, իհարկե` ՊԱՅՔԱՐ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՈՒ ՈՉ ՄԻ ՆԵՐՈՒՄ, ՈՉ ՄԻ ԶԻՋՈՒՄ… ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ”

Ռուբեն Նահատակյան. Քամական համակարգը և ձևախեղումների հիմնախնդիրը

Շատ բաներ թվում են անհասկանալի և անբացատրելի, բայց դա միայն առաջին և հպանցիկ հայացքից: Ամեն ինչ համակարգված է և ծրագրված: Հարցն այն է, որ այժմյան իրավիճակն ամբողջ աշխարհում և նաև Հայաստանում գտնվում է քամական ուժերի ձեռքին ու ենթակա է այդ համակարգի իմաստասիրությանը: Օրինակ՝ Եվրոպան ամբողջությամբ հայտնվել է այս գաղափարների հորձանուտում և հոգեվարքի մեջ է: Քրիստոնեական համակարգն այս մայրցամաքում արդեն գոյություն չունի, որը մեծ ողբերգություն է: Կարծում եմ՝ եվրոպական հասարակությանը սպառնում է սոդոմ-գոմորի ճակատագիրը և վերջնական կործանում:

Զրույցներ և դասախոսությունները բոլորի համար

Սիրելի հայրենակիցներ Ինտելեկտուալ ակումբը նախաձեռնել է զրույցների մի շարք, որը նպատակ ունի կազմակերպել ճանաչողական և բուժարարական բնույթի միջոցառումներ: Հանդիպումները կվարեն հմուտ և բանիմաց բանախոսները, որոնք ունեն հետազոտական և փորձագիտական որոշակի վաստակ: Թեմաները վերաբերում են Հայոց քաղաքակրթությանը, ազգային հոգեբանությանը, պատմությանը,  հոգեբանությանը, սոցիոլոգիային, իմաստասիրությանը, մշակութաբանությանը, միջազգային հարաբերություններին, վարվելակարգին  և այլ գիտակարգերին: Զրույցներ և դասախոսությունները անցկացվում են քաղաքապետարանի մոտ: Մուտքն ազատ է, ժամը՝ պայմանավորվածությամբ: Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով՝ Էռնեստ Գրիգորյան     ernestgrig@hotmail.com : Նահատակյան Ռուբեն              rubenn52@mail.ru