Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա ամերիկացիները սկսել են մեզ համար չափազանց վտանգավոր փորձարկում՝ թեստավորում են միջատաբանական զենքի, այսինքն՝ վարակիչ հիվանդությունների տարածման համար միջատների օգտագործման արդյունավետությունը։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից։

ԱՆԿԱԽ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ ԵՒ ՀԿ”ԽԱՉՄԵՐՈՒԿ”

Հրավիրում են հերթական հանդիպմանը հայկական օրակարգի շուրջ. Այն տեղի կունենա փետրվարի 19-ին ՝ ժամը 15: 00-ին: Թեմա։ Առողջության կարեւորության գիտակցումը կյանքում. Մարմնի եւ շրջակա միջավայրի փոխազդեցության անհայտ ասպեկտները: Վարող ‘ Սերգեյ Ավագյան, ակուպունկտուրայի և բիոռեզոնանսի մասնագետ: Ունի վարպետության դասեր անցկացնելու փորձ։ Հիշեցնենք հանդիպումների անցկացման կանոնները։ Հաղորդավարը 30 րոպեի ընթացքում շարադրում է իր թեզը ։  Այնուհետեւ 15 րոպե հարցերին եւ 15 րոպե ելույթներին եւ քննարկման. Այնուհետեւ, 30 րոպե ազատ շփում ըստ ներկաների ցանկության: Պատրաստ է ապագա հանդիպումների ծրագիրը։ Այն ներառում է զրույցներ հայոց պատմության, մշակույթի, հասարակության իրավական ասպեկտների, հնդկական վեդիական մշակույթի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, տարբեր տարածաշրջաններում հայերի իրավիճակի, ցեղասպանության հարցերը, […]

Լեոնիդ Ազգալդյանի առեղծվածը

(Ռուբեն Նահատակյանի հոգեբանական էտյուդ) Սա Հայաստան է … և վերջ: Լեոնիդ Ազգալդյան Լեոնիդ Ազգալդյան…Հանրաճանաչ մի անուն, ազգային գաղափարախոսության տիտան, մի հսկա, որին դեռ պետք է խորությամբ և հիմնովին ճանաչել:

Զրույցներ և դասախոսությունները բոլորի համար

Սիրելի հայրենակիցներ Ինտելեկտուալ ակումբը նախաձեռնել է զրույցների մի շարք, որը նպատակ ունի կազմակերպել ճանաչողական և բուժարարական բնույթի միջոցառումներ: Հանդիպումները կվարեն հմուտ և բանիմաց բանախոսները, որոնք ունեն հետազոտական և փորձագիտական որոշակի վաստակ: Թեմաները վերաբերում են Հայոց քաղաքակրթությանը, ազգային հոգեբանությանը, պատմությանը,  հոգեբանությանը, սոցիոլոգիային, իմաստասիրությանը, մշակութաբանությանը, միջազգային հարաբերություններին, վարվելակարգին  և այլ գիտակարգերին: Զրույցներ և դասախոսությունները անցկացվում են քաղաքապետարանի մոտ: Մուտքն ազատ է, ժամը՝ պայմանավորվածությամբ: Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով՝ Էռնեստ Գրիգորյան     ernestgrig@hotmail.com : Նահատակյան Ռուբեն              rubenn52@mail.ru