Ռուբեն Նահատակյան. Տիեզերքը և մենք

Պետք է նշել, որ մարդկության պատմությունը դեռևս խորունկ գիտական եղանակով ուսումնասիրված չէ և գտնվում է մակերեսային զննության շրջափուլում: Սա վտանգավոր վիճակ է, քանի որ ճշգրտորեն չի արձանագրում օրինաչափությունները և կանխորոշում զարգացման միտումները: Նախկին և ներկայիս գիտնականները հիմնականում անտեսում են Բնության և Տիեզերքի օրենքները և դրանք չեն դիտարկում մարդկային հասարակության հարթությունում:

Ռուբեն Նահատակյան. Քամական համակարգը և ձևախեղումների հիմնախնդիրը

Շատ բաներ թվում են անհասկանալի և անբացատրելի, բայց դա միայն առաջին և հպանցիկ հայացքից: Ամեն ինչ համակարգված է և ծրագրված: Հարցն այն է, որ այժմյան իրավիճակն ամբողջ աշխարհում և նաև Հայաստանում գտնվում է քամական ուժերի ձեռքին ու ենթակա է այդ համակարգի իմաստասիրությանը: Օրինակ՝ Եվրոպան ամբողջությամբ հայտնվել է այս գաղափարների հորձանուտում և հոգեվարքի մեջ է: Քրիստոնեական համակարգն այս մայրցամաքում արդեն գոյություն չունի, որը մեծ ողբերգություն է: Կարծում եմ՝ եվրոպական հասարակությանը սպառնում է սոդոմ-գոմորի ճակատագիրը և վերջնական կործանում:

Զրույցներ և դասախոսությունները բոլորի համար

Սիրելի հայրենակիցներ Ինտելեկտուալ ակումբը նախաձեռնել է զրույցների մի շարք, որը նպատակ ունի կազմակերպել ճանաչողական և բուժարարական բնույթի միջոցառումներ: Հանդիպումները կվարեն հմուտ և բանիմաց բանախոսները, որոնք ունեն հետազոտական և փորձագիտական որոշակի վաստակ: Թեմաները վերաբերում են Հայոց քաղաքակրթությանը, ազգային հոգեբանությանը, պատմությանը,  հոգեբանությանը, սոցիոլոգիային, իմաստասիրությանը, մշակութաբանությանը, միջազգային հարաբերություններին, վարվելակարգին  և այլ գիտակարգերին: Զրույցներ և դասախոսությունները անցկացվում են քաղաքապետարանի մոտ: Մուտքն ազատ է, ժամը՝ պայմանավորվածությամբ: Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով՝ Էռնեստ Գրիգորյան     ernestgrig@hotmail.com : Նահատակյան Ռուբեն              rubenn52@mail.ru    

Գիտության նոր կենտրոն

In English – here, на русском – здесь. Մի խումբ գիտնականներ և հետազոտողներ մտահոգված են գիտության և հանրության հուզող հիմնախնդիրների հարցում: Մենք հետազոտումենք տարբեր ոլորտներ և ունենք հրապարակված բազմաթիվ աշխատություններ ու գիտական հոդվածներ: Ընդորում, մենք ունենք նաև միջազգային համարում, քանի որ հանդեսենք գալիս նաև օտար պարբերականներում և գիտաժողովներում: