Ապրելու ռազմավարություն
Ժամանակը բաժանվեց երկու տարաբևեռ մասի՝ նախակորոնավիրուսային և հետկորոնավիրուսային դարաշրջանների,որոնք սկզբունքորեն տարբեր իրողություններ են: Սա յուրատեսակ մի ջրբաժան եղավ մարդկանց պատկերացումների և ըմբռնումների առումով: Թվում է, թե մենք գործ ունենք ցիկլային զարգացման մի երևույթի հետ: Նախկինում եղել է աղավաղված մի աշխարհ, ծուռ հայելիների թագավորություն, ուր չեն եղել ճշմարտություն, արդարություն և մաքրություն: Մարդկանց հասցրել էին ծայրահեղ աղքատության և հոգևոր դատարկության: Մենք մոռացել էինք կյանքի մշակույթը և ապրում էին անհետաքրքիր և անլիարժեք: Սա զգալիորեն նսեմացնում էր կյանքի արժեքներն ու իմաստը՝ կեցությունը վերածելով տաղտկալի և անհեթեթ մի ոլորտի: Այժմ մարդիկ արդեն ձանձրացել են այդ ամենից և այլևս չեն ուզում ապրել հնացած և իրենց դարն […]